Վիլհելմ Տելլ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վիլհելմ Տելլ (այլ կիրառումներ)
Picto infobox music.png
Վիլհելմ Տելլ
Le paresseux.jpg
Տեսակ օպերա
Ժանր Մեծ օպերա
Կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինի
Լիբրետտոյի
հեղինակ
Վիկտոր-Ժոզեֆ Էտիեն դը Ժուի, Իպոլիտ Բի
Լիբրետտոյի
լեզու
Ֆրանսերեն
Սյուժեի աղբյուր Ֆրիդրիխ Շիլլեր. «Վիլհելմ Տելլ» պիես
Գործողությունների քանակ 4 Արար
Ստեղծման տարեթիվ 1828
Առաջնախաղի տարեթիվ օգոստոսի 3, 1829
Առաջնախաղի վայր Փարիզ
William Tell (opera) Վիքիպահեստում

Վիլհելմ Տելլ (ֆր.՝ Guillaume Tell), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա չորս գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Էտիեն դը Ժուիի և Իպոլիտ Բիի ըստ Ֆրիդրիխ Շիլլերի համանուն պիեսի։ Համարվում է Ռոսինիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ «Վիլհելմ Տելլը» իտալացի երգահանի վերջին օպերան է, գրվել է ֆրանսիական կառավարության պատվերով։

Առաջնախաղը կայացել է Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գառնիե) 1829 թ. օգոստոսի 3-ին։ Օպերան արտահայտված հաջողություն չի ունեցել, ինչի հետևանքով Ռոսսինին հետագայում այն կրճատել է՝ նվազեցնելով գործողությունների թիվը երեքի։ Այս տեսքով օպերան մնացել է Փարիզի օպերային թատրոնի մշտական խաղացանկում մինչև 1932 թ., իսկ 1868 թ. Ռոսսինիի ներկայությամբ տեղի է ունեցել օպերայի 500-րդ ներկայացումը[1]։


Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի երաժշտության ստեղծման համար երգահանին պահանջվեց 6 ամիս: Ռոսսինիի հայրենասիրական-հերոսական ժանրի ստեղծագործությունների գագաթնակետը ընդունված է համարել «Վիլհեմ Տելլ» օպերան:

«Վիլհեմ Տելլ» օպերայի առավել հայտնի և ճանաչվող հատվածներից մեկը համարվում է նախերգանքը: Ըստ Ե. Բրոնֆինի խոսքերի` «... նախերգանքը ապշեցնում է իր անսովորությամբ: Այն ազատ ծրագրային սիմֆոնիկ պոեմ է, որտեղ միմյանց հաջորդում են քնարերգական-էպիկական, հովվերգական և դրամատիկական-գեղանկարչական, ժանրային-ազդիչ իրադարձությունները: Երգահանը նախերգանքի մեջ չի ներմուծել պոեմի թեմաները: Սակայն նախերգանքի իմաստային և բանաստեղծական կապը պոեմի հետ ակնհայտ է:»[2]

Օպերան բարձր գնահատականի արժանացավ Ռիհարդ Վագների կողմից, ով օպերայի հեղինակի հետ զրույցի ժամանակ ասել է . «Ինձ անհրաժեշտ է ազատ, անկախ, կապանքներ չճանաչող երաժշտություն; այնպիսի երաժշտություն, որ հստակ մատնանշում է ոչ միայն հերոսներին բնորոշ ուրվապատկերները, որոնց անհնար էր խառնել ուրիշների հետ, այլև ցանկացած փաստ, դրվագ, որոնք հյուսված են դրամայում; հասարակ երաժշտություն, որը ճկուն և բազմազանորեն արձագանքելով բանաստեղծական տեքստի իմաստին` կկարողանար ծավալվել, սահմանափակվել, ընդլայնվել, հետևելով երաժշտական արտահայտության պահանջներին: Ինչ վերաբերում է այդպիսի երաժշտության, դուք ինքներդ, մաեստրո, ստեղծել եք լավագույն օրինակը «Վիլհեմ Տելլ»-ի «Անշարժ կանգնիր» տեսարանում, որտեղ ազատ կատարումը` շեշտադրելով յուրաքանչյուր բառը և թավջութակի հուզումնալից ուղեկցումը, հասնում է օպերային էկսպրեսիայի գագաթնակետին: ... Դուք, մաեստրո, այդ օպերայում ստեղծել եք բոլոր ժամանակների երաժշտությունը, և այն լավագույնն է:»[3]

«Վիլհեմ Տելլ»-ը եզակի օպերաներից է, որի նոր դրվածքը հայտնվեց Մեծ թատրոնում Հայրենական Մեծ պատերազմի սկզբին` նախքան 1943 թվականը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Grove Book of Operas, Second edition, Oxford University Press, 2006, p. 271.
  2. Е. Бронфин. Джоаккино Россини. М.: «Советский композитор», 1973. Стр.143
  3. Джоаккино Россини. Избранные письма, высказывания, воспоминания. Л.: «Музыка», 1968. Стр. 168 // Цит. по: Е. Бронфин. Джоаккино Россини. М.: «Советский композитор», 1973. Стр. 148
  4. Письмо Управления пропаганды и агитации ЦК ВКП(б) в секретариат ЦК ВКП(б) о необходимости кадровой чистки в Большом театре от 15.07.1943

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]