Մոխրոտը (օպերա)
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
|---|---|
| Ժանր | Կատակերգական դրամա |
| Կոմպոզիտոր | Ջոակինո Ռոսսինի |
| Լիբրետտոյի հեղինակ | Ջակոպո Ֆերետտի |
| Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
| Սյուժեի աղբյուր | «Մոխրոտը» հեքիաթ |
| Գործողությունների քանակ | 2 արար[1] և 4 պատկեր |
| Կերպարներ | Angelina?, Don Ramiro?, Dandini?, Clorinda?, Tisbe?, Alidoro?, Courtiers from Prince Ramiro's palace?, Q55019310? և Don Magnifico? |
| Ստեղծման տարեթիվ | 1816 |
| Առաջնախաղի տարեթիվ | հունվարի 25, 1817[1] |
| Առաջնախաղի վայր | Հռոմ |
| Հրատարակման տարեթիվ | 1816 |
Մոխրոտը կամ Առաքինության հաղթանակը (իտալ.՝ La Cenerentola, ossia La bontà in trionfo), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա (dramma giocoso) երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ջակոպո Ֆերետտիի ըստ «Մոխրոտը» հեքիաթի։ Առաջնախաղը կայացել է 1817 թ. հունվարի 25-ին Հռոմի Valle թատրոնում։ Մոխրոտը համարվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր դերերգի (Անջելինա) կատարմամբ հաջողությամբ հանդես են եկել մեցցո-սոպրանոներ Ջուլիետա Սիմիոնատոն, Տերեսա Բերգանցան, Ֆրեդերիկա ֆոն Շտադեն, Չեչիլիա Բարտոլին, Ջոյս դիԴոնատոն և այլք։
Հայաստանյան պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում[2]:Դերերում. Անջելիա՝ Գոհար Ազիզյան, Դոն Ռամիրո՝ Պերճ Քարազյան, Դոն Մանիֆիկո՝ Կիմ Սարգսյան, Դանդինի՝ Աշոտ Ղանթարջյան, Կլորինդա՝ Նունե Գրիգորյան, Տիզբե՝ Արևիկ Գյուլբուդաղյան, Ալիդորո՝ Հայկ Տիգրանյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրոտը (օպերա)» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||