Տանկրեդ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանկրեդ
իտալ.՝ Tancredi
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-սերիա և օպերա[1]
ԿոմպոզիտորՋոակինո Ռոսինի
Լիբրետտոյի
հեղինակ
Գաետանո Ռոսսի, Լուիջի Լեկի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՎոլտեր. «Տանկրեդ» ողբերգություն (1759), Տորկվատո Տասսո. «Ազատագրված Երուսաղեմ» պոեմ
Գործողությունների քանակ2 արար[1]
Գործողության տեղՍիրակուզա
ԿերպարներTancredi?, Argirio?, Isaura?, Roggiero?, Amenaide? և Orbazzano?
Ստեղծման տարեթիվ1813
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 6, 1813[1]
Առաջնախաղի վայրՎենետիկ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Tancredi (Rossini) Վիքիպահեստում

Տանկրեդ (իտալ.՝ Tancredi), իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի օպերա երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Գաետանո Ռոսսիի ըստ Վոլտերի նույնանուն ողբերգության և Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի։ Առաջին անգամ կատարվել է 1813 թ. փետրվարի 6-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում (մեներգչուհիների վատառողջության պատճառով ներկայացումը ավարտին չի հասցվել)։ Օպերան ամբողջությամբ կատարվել է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 12-ին։ Նույն տարի Ֆերարա քաղաքի օպերային թատրոնում «Տանկրեդի» բեմադրության համար Ռոսսինին գրել է օպերայի նոր ֆինալ, որտեղ գլխավոր հերոսը մահանում է ռազմի դաշտում։

«Տանկրեդ» օպերան համարվում է Ռոսսինիի ստեղծագործական վաղ շրջանի գլուխգործոցներից մեկը։ Այն ներկայումս էլ մեր ընդ մերթ բեմադրվում ու ձայնագրվում է[2]։ Լայն ճանաչում է ստացել հատկապես Տանկրեդի «Di tanti palpiti» մեներգը 1-ին գործողությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]