Կոմս Օրի (ֆր.՝ Le comte Ory), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի կոմիկական օպերա երկու գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Էժեն Սկրիբի և Դելետր–Պուասոնի։
Օպերայի առաջին ներկայացումը կայացել է 1828 թ. օգոստոսի 20-ին Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայի բեմում։
Ըստ մի շարք ուսումնասիրողների «Կոմս Օրին» Ռոսսինիի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ Մասնավորապես, առանձնացվում է մեղեդային հարստությունը, սրամտությունը, երաժշտության նրբանկատությունը և նրբագեղությունը[2]։