Չեչիլիա Բարտոլի
Չեչիլիա Բարտոլի իտալ.՝ Cecilia Bartoli | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1966[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և soloist |
Աշխատավայր | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Ամուսին | Oliver Widmer? |
Ծնողներ | մայր՝ Silvana Bazzoni Bartoli? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | ceciliabartoli.com |
Cecilia Bartoli Վիքիպահեստում |
Չեչիլիա Բարտոլի (իտալ.՝ Cecilia Bartoli, հունիսի 4, 1966[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի օպերային երգչուհի (կոլորոտուրային մեցցո-սոպրանո)։ Ճանաչում է ստացել որպես Մոցարտի և Ռոսսինիի օպերաներում դերերգերի, ինչպես նաև բարոկկո դարաշրջանի ստեղծագործությունների կատարող։ Առավել հայտնի դերերգերից են՝ Անջելինա (Ռոսսինիի «Մոխրոտը» օպերա), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերա), Դորաբելլա (Մոցարտի «Նրանք բոլորն էլ այդպես են վարվում» օպերա) և այլն։ 2002 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերիլիա Բարտոլին ծնվել է պրոֆեսիոնալ երգիչների ընտանիքում։ Առաջին անգամ հանդիսատեսի առաջ ելույթ է ունեցել 9 տարեկանում Տոսկա օպերայում։ Սովորել է Հռոմի Սուրբ Չեչիլիայի կոնսերվատորիայում՝ մասնագիտանալով տրոմբոն նվագելու մեջ, այնպես որ Բարտոլիի մայրն այդպես էլ մնաց նրա միակ վոկալի ուսուցչուհին։
Բարտոլիի հանրաճանաչությունը սկսվեց օպերային երգչուհու համար անսովոր ձևով․ 1986 թվականին ելույթ ունեցավ Fantastico հեռուստաշոուում՝ Լեո Նուչիի հետ կատարելով զույգերգ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայից․ ստացավ մասնագետների հիացական արձագանքը[13]։ Ռիկարդո Մուտին, նայելով շոուն, Բարտոլիին լսումների հրավիրեց Լա Սկալա թատրոն։
Ավելի քան 20 տարի համագործակցում է Decca Records ձայնագրման ստուդիայի հետ՝ մինչև 2010 թվականը թողարկելով ավելի քան 16 սոլո ալբոմ։ Առաջին տարիներին գերակշռում էին Մոցարտի և Ռոսսինիի ստեղծագործությունները։ 1999 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ալբոմ ունկնդիրներին բացահայտում է 17-19-րդ դարերի քիչ կատարվող կոմպոզիտորներին՝ Վիվալդի, Գենդել, Ալեսանդրո Սկարլատիի, Քալդարա, Պորպորա, Գլյուկ, Սալիերի, Գարսիա, Մալիբրան և այլն։
Մասնակցել է Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Ռոսսինիի, Բելինիի և Պուչինիի օպերաների ձայնագրություններին։
2007-2009 թվականներին մի շարք համերգներով է հանդես եկել՝ նվիրված լեգենդար մեցցո֊սոպրանո Մարիա Մալիբրանի 200-ամյա հոբելյանին։ «Մարիա» նախագծի շրջանակներում թողարկվել է նույնանուն CD, DVD ալբոմ՝ բարսելոնյան համերգի և Բելինիի «Լուսնոտը» օպերայի աուտենտիկ ձայնագրություններով։ 2008 թվականին կատարել է Ֆրոմենտալ Հալևիի «Կլարին», որտեղ երգել է գլխավոր դերերգը․ DVD-ով թողարկվել է 2010 թվականի աշնանը։
2009 թվականի հոկտեմբերին Չեչիլիա Բարտոլին վերադարձավ բարոկկոյի խաղացանկին՝ թողարկելով «Sacrificium» (Զոհաբերում) ալբոմը։ 2009 թվականից համերգներ էր տալիս այս ալբոմի մոտիվներով, ինչպես նաև հանդես էր գալիս Հենդելին նվիրված համերգներով, որտեղ իր հետ ելույթ էին ունենում Il Giardino Armonico նվագախումբը՝ Ջովաննի Անտոնինիի ղեկավարությամբ, La Scintilla և Բազելի կամերային նվագախմբերը։ 2010 թվականի վերջին Հենդելին նվիրված համերգաշարում զուգերգով հանդես է եկել կոնտրտենոր Ֆրանկո Ֆաջոլիի հետ։
2010 թվականի հունիսի 29-ին Դորտմունդում Բարտոլին առաջին անգամ կատարեց Նորմայի դերերգը Վիչենցո Բելինիի համանուն օպերայում։ Բալտազար Նոյման համույթը ղեկավարում էր դիրիժոր Թոմաս Հենգելբրոկը, իսկ մյուս մենակատարների թվում էին Ջոն Օսբորնը, Միկելե Պերտուզին (բարիտոն) և Ռեբեկա Օլվերան (սոպրանո)։
2011 թվականի կեսերին Չեչիլիա Բարտոլին կրկին վերադարձավ Վիվալդիի ստեղծագործություններին՝ կատարելով նրա օպերաների որոշ դերերգեր՝ Ensemble Matheus նվագախմբի ուղեկցությամբ (դիրիժոր՝ Ժան Քրիստոֆ Սպինոզի)։
Ամուսինը՝ Ցյուրիխի օպերայի մենակատար բարիտոն Օլիվեր Վիդմերն է[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Mezzo-soprano Cecilia Bartoli wins $123K Sonning Music Prize — 2009.
- ↑ https://www.polarmusicprize.org/laureates/cecilia-bartoli/
- ↑ https://web.archive.org/web/20170810052959/https://www.festspielhaus.de/en/sponsorship/foundation/herbert-von-karajan-musicprize/
- ↑ https://www.haendelhaus.de/de/directory/32/82
- ↑ 9,0 9,1 Philharmonie de Paris https://philharmoniedeparis.fr/sites/default/files/documents/npgs_3-12_20h30_bartoli_19136_bd.pdf
- ↑ Google Arts & Culture — 2011.
- ↑ 11,0 11,1 11,2 https://www.medici.tv/en/artists/cecilia-bartoli/
- ↑ https://salzburg.orf.at/stories/3209273/
- ↑ Bernardino Campello. Una vamp all' opera // «La Repubblica», 2.09.1994. (իտալ.)
- ↑ Gavina, Susana (18 December 2012). «Cecilia Bartoli: „Incluso a Verdi le abuchearon en la Scala de Milán“». ABC.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chernin K., Stendhal R. Cecilia Bartoli: Eine Liebeserklärung. — Frankfurt/M.: Suhrkamp, 1999. — ISBN 3-518-39385-5
- Hoelterhoff V. Cecilia Bartoli. — München: Kindler, 2002. — ISBN 3-463-40356-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2007-11-23 Wayback Machine (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
- Cecilia Bartoli Music Foundation Արխիվացված 2021-03-05 Wayback Machine (անգլ.)(ֆր.)(գերմ.)(իտալ.)(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեչիլիա Բարտոլի» հոդվածին։ |
|
- Հունիսի 4 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի օպերային երգչուհիներ
- Իտալացի մեցցո-սոպրանոներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ