Ռոբերտ Սատանա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Ռոբերտ Սատանա
Robert le Diable (Meyerbeer) 1831.jpg
Տեսակօպերա
ԺանրՄեծ օպերա
ԿոմպոզիտորՋակոմո Մեյերբեր
Լիբրետտոյի
հեղինակ
Էժեն Սկրիբ և Ժերմեն Դելավին
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Գործողությունների քանակ5 արար
Առաջնախաղի տարեթիվնոյեմբերի 21, 1831
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Robert le Diable (opera) Վիքիպահեստում
Տեսարան օպերայի փարիզյան բեմադրությունից

«Ռոբերտ-սատանա» (ֆր.՝ Robert le diable), իտալացի երգահան Ջակոմո Մեյերբերի օպերա հինգ գործողությամբ։ Գրված է «մեծ օպերայի» ժանրում։ Ֆրանսերեն լիբրետտոն Էժեն Սկրիբի և Ժերմեն Դելավինի։

Առաջին անգամ բեմադրվել է Փարիզում 1831 թ. նոյեմբերի 21-ին՝ արժանանալով մեծ հաջողության։ Հանդիսատեսի կողմից «Ռոբերտ–սատանայի» ջերմ ընդունելությանը նպաստել են օպերայի դրամատիկական երաժշտությունը, յուրօրինակ երաժշտական ներդաշնակ լեզուն և գործիքավորումը, մեղեդայնությունը, սյուժեն և բեմական էֆեկտները։

19–րդ դարի ընթացքում «Ռոբերտ–սատանան» հաճախ բեմադրվել է Եվրոպայի տարբեր օպերային թատրոններում, սակայն հետագայում օպերայի նկատմամբ հետաքրքրությունը մարել է և այն դուրս է մնացել կանոնավոր խաղացանկից։ Ներկայումս օպերայի նկատմամբ հետաքրքրությունը նորից մեծանում է։