Էժեն Սկրիբ
Էժեն Սկրիբ ֆր.՝ Eugène Scribe | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1791[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանվել է | փետրվարի 20, 1861[1][3][5][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | դրամատուրգ, լիբրետիստ, գրող և կոմպոզիտոր |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ |
Ժանրեր | թատրոն և վեպ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
![]() | |
Eugène Scribe Վիքիպահեստում |
Օգյուստեն Էժեն Սկրիբ (ֆր.՝ Augustin Eugène Scribe, դեկտեմբերի 24, 1791[1][2][3][…], Փարիզ[4] - փետրվարի 20, 1861[1][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի թատերագիր, լիբրետիստ, վիպասան: Հայտնի է որպես մեծ հաջողություններ արձանագրած «գրանդ օպերաների» լիբրետոների և այսպես կոչված՝ «լավ կառուցված թատերախաղերի» («pièce bien faite»), հիմնականում՝ կատակերգությունների ու վոդևիլների հեղինակ, թատերախաղեր, որ ժողովրդականություն վայելող թատրոնների խաղացանկերի հիմքն են հանդիսացել մեկ հարյուրամյակից ավելի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փարիզում` մետաքսեղենի առևտրականի ընտանիքում: Լավ կրթություն է ստացել. ծնողները Էժենին նախապատրաստել են իրավաբանական գործունեության համար: Սակայն նա շուտով նախապատվությունը տվել է բեմի համար թատերախաղեր գրելուն: Իր առաջին երկը 1810 թվականին անանուն կերպով ներկայացրել է Վարիետե թատրոնին, բայց հաջողություն չի ունեցել: Չի հուսահատվել, շարունակել է համառորեն ու բեղուն կերպով ստեղծագործել, թեև դարձյալ առանց որոշակի հաջողության (և այդպես՝ հինգ տարի շարունակ): Առաջին լուրջ հաջողությունը Սկրիբին բերել է 1815 թվականին Դ. Պուարսոնի համահեղինակությամբ գրած Une Nuit de la garde nationale («Ազգային գվարդիայի գիշերը») թատերախաղը: Հետագայում ևս նա հաճախ համագործակցել է այլ հեղինակների, այդ թվում՝ թատերագիրներ Մելվիլի, Էռնեստ Լեգուվեի, Ժան Ֆրանսուա Բայարի հետ: Նրա առաջին երկը, որ բեմադրվել է առավել բարձրակարգ թատրոնում՝ Théâtre Français-ում, 1822 թվականին գրած Valérie կատակերգությունն էր[6]:
Սկրիբը եղել է արտակարգ աշխատասեր, բեղուն գրող, ընդհանուր առմամբ հեղինակել է հարյուր հիսունից ավելի թատերախաղ, տասնյակ լիբրետոներ, մի քանի վեպ: 1874-1885 թվականներին հրատարակվել է նրա երկերի ժողովածուն՝ յոթանասունվեց հատորով[6]:
1834 թվականին Սկրիբն ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի ակադեմիկոս (այդ առթիվ ռուս նշանավոր գրող Ալեքսանդր Պուշկինը հոդված է հրատարակել, որտեղ Սկրիբին բնութագրել է որպես ֆրանսիական սրամտության հիանալի ներկայացուցչի[7]):
Անվանի թատերագիրն ընդունել է, որ ինքն է հետագայում ճանաչված քաղաքական գործիչ դարձած Ժորժ Կուլոնի հայրը[8]:
Էժեն Սկրիբը մահացել է կյանքի յոթանասուներորդ տարում՝ 1861 թվականի փետրվարի 20-ին, Փարիզում; Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկրիբը հմնականում գրել է կարճ ու զվարճալի կատակերգություններ՝ վոդևիլներ՝ հմտորեն հյուսված ինտրիգներով, որոնք սովորաբար հիմնված են թատերախաղի վերջում միայն սենսացիոն կերպով պարզորոշվող թյուրիմացությունների վրա[9][10], հագեցած երկար ժամանակ հիշվող, նուրբ ու վառ սրամտություններով, թատերախաղերից շատերը՝ նաև երգերով: Գործող անձինք մեծ մասամբ հեղինակի ժամանակակից բուրժուաներն են:
Սկրիբի՝ որպես թատերագրի, հնարամտությունն ու վարպետությունը գնահատելով հանդերձ՝ ժամանակի որոշ գրաքննադատներ տարակուսում էին՝ տեսնելով նրա թատերախաղերի հաջողությունը: Օրինակ՝ Թեոֆիլ Գոտիեն, Սկրիբի երկերը սուր հակադրության մեջ դնելով Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ թատերգությունների հետ, հարց էր տալիս, թե այդ ինչպե՝ս կարող է իր դարաշրջանի ամենահաջողակ գրողը դառնալ մի հեղինակ, որի գործերը զուրկ են բանաստեղծականությունից, քնարականությունից, ոճից, փիլիսոփայությունից, ճշմարտացիությունից, նատուրալիզմից (բնականությունից), և դա այն դեպքում, երբ նրան հակառակ են թե՛ գրականությունը և թե՛ քննադատությունը[11]:
Սկրիբի բազմաթիվ թատերախաղեր ոչ միայն բազմիցս ներկայացվել են ֆրանսիական բեմերում, այլև թարգմանվելով՝ բեմադրվել են արտասահմանյան շատ թատրոններում; Առավել սիրված գործերը հետագայում էկրանավորվել են: Ընդհանուր առմամբ նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է շուրջ երեք տասնյակ կինոֆիլմ: Ընդ որում՝ «Մի բաժակ ջուր»-ը, «Սատանայի եղբայրը», «Թուխ աղջիկը», «Ադրիանա Լըկուրվորը» էկրանավորվել են մի քանի անգամ (տարբեր երկրներում, տարբեր կինոռեժիսորների կողմից):
Սկրիբի ստեղծագործության կարևոր մասն են կազմում նրա լիբրետոները: Նա համագործակցել է ժամանակի խոշորագույն կոմպոզիտորների հետ՝ լիբրետոներ գրելով այնպիսի օպերաների համար, որոնք ներկայացվել են Փարիզի Գրանդ օպերայում և այլ նշանավոր օպերաներում: Նրա լիբրետոներից շատերը ստեղծել են «գրանդ օպերա» անվանված ժանրի հիմքը և փոխել ֆրանսիական քնարական, դրամատիկ օպերայի զարգացման ողջ ընթացքը[12]: Սկրիբը համագործակցել է Ջակոմո Մեյերբերի (Les Huguenots, Robert le diable, L'Africaine և այլն), Ջուզեպե Վերդիի (Les vêpres siciliennes), Վինչենցո Բելլինիի (La sonnambula), Դանիել Օբերի (Fra Diavolo , La muette de Portici, Gustave III և այլն), Գաետանո Դոնիցետտիի (Dom Sébastien), Ջոակինո Ռոսսինիի (Le comte Ory) և այլ կոմպոզիտորների հետ:
Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1847 թվականին Էժեն Սկրիբին շնորհվել է Բելգիայի բարձրագույն պարգևի՝ Լեոպոլդի շքանշանի սպայի կոչում[13]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/9008 — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 public domain: Chisholm Hugh, ed. (1911)։ «Scribe, Augustin Eugène»։ Encyclopædia Britannica 24 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 482 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ А. С. Пушкин. Собрание сочинений, 1976
- ↑ Article by Vincent Wright and Éric Anceau: "Georges Coulon, né le 11 mars 1838, était sans doute le fils naturel d’Eugène Scribe" / "Georges Coulon, born on 11 March 1838, was without doubt the natural (illegitimate) son of Eugène Scribe" Retrieved 2 March 2012
- ↑ Stanton Stephen S. (November 1957)։ «Scribe's 'Bertrand Et Raton': A Well-Made Play»։ The Tulane Drama Review 2 (1): 58–70։ JSTOR 1124796։ doi:10.2307/1124796
- ↑ Cardwell Douglas (May 1983)։ «The Well-Made Play of Eugène Scribe»։ The French Review 56 (6): 878–879։ JSTOR 392365
- ↑ Gautier , Histoire de l'art dramatique en France (1859), cited in Cardwell (1983), p. 876
- ↑ Crosten, p. 89
- ↑ Handelsblad (Het) 16-04-1847
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eugène Scribeի գործերը Գուտենբերգ նախագծում
- Սկրիբի գործերը www.intratext.com կայքում: text, concordances and frequency list
- Obituary: New York Times March 11, 1861
- The Warner library. Editors: John W. Cunliffe, Ashley H. Thorndike. 1917 p. 13083ff
|
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1791 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 20 մահեր
- 1861 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի թատերագիրներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի գրողներ