Մելվիլ (կղզի)
Մելվիլ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | Կանադա |
Վարչատարածք | Հյուսիսարևմտյան տարածքներ և Նունավութ |
Երկարություն | 341 կմ |
Լայնություն | 120 կմ |
ԲԾՄ | 776 մետր |
Մակերես | 42 149 կմ² |
Մասն է | Կանադական Արկտիկական կղզեխումբ |
Աշխարհագրական տեղադրություն | Պարիի կղզեխումբ |
Ջրլիցի ափին | Viscount Melville Sound? և Lancaster Sound? |
Հայտնաբերում | 1819[1][2] |
Անվանված է | Robert Dundas, 2nd Viscount Melville? |
Մելվիլ (անգլ.՝ Melville island), կղզի Կանադայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին մտնում է Կանադական արկտիկական կղզեխմբի, Թագուհի Էլիզաբեթի կղզիների և Պարիի կղզեխմբի կազմության մեջ։ Վարչատարածքային բաժանման առումով մտնում է Նունավուտի (Կիկիկտանի շրջան) և Հյուսիս Արևմտյան Տարածքների կազմերի մեջ։ Կղզու մակերեսը կազմում է 42149 կմ 2 և աշխարհում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը, իսկ Կանադայում՝ 8-րդն է։ Պարիի կղզեխմբի խոշորագույն կղզին է։ Կղզու առափնյա եզրագծի երկարությունը կազմում է 3107 կմ[3]։ Մելվիլը Ալեքսանդեր, Մեսսի, Վանյե կղզիներից գտնվում է 36 կմ դեպի արևմուտք (բաժանված է Բայամ-Մարտինի նեղուցով), Փրինս Պատրիկ կղզուց 23 կմ հարավ արևելք և 26 կմ հարավ՝ Էմերալդ կղզուց։ 122 կմ լայնությամբ Վայկաունտ-Մելվիլ նեղուցը Մելվիլին հարավից սահմանազատում է Վիկտորիա և Ստեֆանսոն կղզիներից, իսկ Մակ-Կլուր նեղուցը (102 կմ լայնություն) հարավ-արևմուտքից նրան սահմանազատում է Բանկս կղզուց։
Կղզին անհամաչափ կառուցվածքով է և խիստ կտրտված ափագծով, ունի բազմաթիվ թերակղզիներ և ծովախորշեր։ Հյուսիսային կողմից կղզու խորքն է մխրճվում բավականին լայն Հեկլա-ենդ-Գրայպեր ծովախորշը, հարավ արևմուտքից՝ Լիդդոն նեղ ծովախորշը։ Հենց այս ծովածոցերն էլ Մելվիլին տալիս են իր բնորոշ ձևը և առաջացնում են երեք թերակղզիներ՝ Սաբին թերակղզին հյուսիս արևելքում, Դանդաս թերակղզին հարավ արևմուտքում և ատամնաձև թերակղզի՝ հյուսիս արևմուտքում։ Կղզու առավելագույն ձգվածությունը արևելքից արևմուտք կազմում է 340 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 212 կմ։
Կղզու տարածքը կարելի է բաժանել երեք տեղագրական մասերի՝ հարավարևմտյան սարահարթ, կենտրոնական բարձրավանդակ և հյուսիսարևելյան ցածրադիր գոտի[4]։ Կղզու ամենաբաձր կետը Բլու Հիլս սարն է՝ ծովի մակարդակից 776 մ բարձրությամբ։ Այստեղ մշտական բնակչությունը բացակայում է։ Մոտակայքում հայտնաբերվել են բնական գազի հանքավայրեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառային միջին ջերմաստիճանը այստեղ սովորաբար չի գերազանցում +5 °C-ը, և այն համարվում է մերձարկտիկական շրջանի ամենացուրտ կղզիներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելվիլ այցելած առաջին եվրոպացին բրիտանացի ճանապարհորդը Ուիլիամ Պարին էր, որը կղզի է եկել 1819 թվականին։ Ծովը սառցակալելու պատճառով մինչև 1920 թվականի օգոստոսի 1-ը նա ստիպված էր մնալ այստեղ, որի պատճառով էլ կղզին կոչել է «Winter Harbour» («Ձմեռային նավահանգիստ»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Поспелов Е. М. Ме́лвилл // Geographic names of the world: Toponymic dictionary (ռուս.) — 1998. — С. 266. — ISBN 5-89216-029-7
- ↑ Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ «Atlas of Canada. List of Islands». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ Oceandots.com. Melville Island
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելվիլ (կղզի)» հոդվածին։ |
|