Մելվիլ (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելվիլ
Wfm melville island canada.jpg
Տեսակկղզի
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
ՎարչատարածքՀյուսիսարևմտյան տարածքներ և Նունավութ
Երկարություն341 կիլոմետր
Լայնություն120 կիլոմետր
Մակերես42 149 կմ²
Մասն էԿանադական Արկտիկական կղզեխումբ
Աշխարհագրական տեղադրությունՊարիի կղզեխումբ
Ջրլիցի ափինViscount Melville Sound? և Lancaster Sound?
Անվանված էRobert Dundas, 2nd Viscount Melville?
Melville Island de.svg

Մելվիլ (անգլ.՝ Melville island), կղզի Կանադայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին մտնում է Կանադական արկտիկական կղզեխմբի, Թագուհի Էլիզաբեթի կղզիների և Պարիի կղզեխմբի կազմության մեջ։ Վարչատարածքային բաժանման առումով մտնում է Նունավուտի (Կիկիկտանի շրջան) և Հյուսիս Արևմտյան Տարածքների կազմերի մեջ։ Կղզու մակերեսը կազմում է 42149 կմ 2 և աշխարհում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը, իսկ Կանադայում՝ 8-րդն է։ Պարիի կղզեխմբի խոշորագույն կղզին է։ Կղզու առափնյա եզրագծի երկարությունը կազմում է 3107 կմ[1]։ Մելվիլը Ալեքսանդեր, Մեսսի, Վանյե կղզիներից գտնվում է 36 կմ դեպի արևմուտք (բաժանված է Բայամ-Մարտինի նեղուցով), Փրինս Պատրիկ կղզուց 23 կմ հարավ արևելք և 26 կմ հարավ՝ Էմերալդ կղզուց։ 122 կմ լայնությամբ Վայկաունտ-Մելվիլ նեղուցը Մելվիլին հարավից սահմանազատում է Վիկտորիա և Ստեֆանսոն կղզիներից, իսկ Մակ-Կլուր նեղուցը (102 կմ լայնություն) հարավ-արևմուտքից նրան սահմանազատում է Բանկս կղզուց։

Մեզոդիրքը

Կղզին անհամաչափ կառուցվածքով է և խիստ կտրտված ափագծով, ունի բազմաթիվ թերակղզիներ և ծովախորշեր։ Հյուսիսային կողմից կղզու խորքն է մխրճվում բավականին լայն Հեկլա-ենդ-Գրայպեր ծովախորշը, հարավ արևմուտքից՝ Լիդդոն նեղ ծովախորշը։ Հենց այս ծովածոցերն էլ Մելվիլին տալիս են իր բնորոշ ձևը և առաջացնում են երեք թերակղզիներ՝ Սաբին թերակղզին հյուսիս արևելքում, Դանդաս թերակղզին հարավ արևմուտքում և ատամնաձև թերակղզի՝ հյուսիս արևմուտքում։ Կղզու առավելագույն ձգվածությունը արևելքից արևմուտք կազմում է 340 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 212 կմ։

Կղզու տարածքը կարելի է բաժանել երեք տեղագրական մասերի՝ հարավարևմտյան սարահարթ, կենտրոնական բարձրավանդակ և հյուսիսարևելյան ցածրադիր գոտի[2]։ Կղզու ամենաբաձր կետը Բլու Հիլս սարն է՝ ծովի մակարդակից 776 մ բարձրությամբ։ Այստեղ մշտական բնակչությունը բացակայում է։ Մոտակայքում հայտնաբերվել են բնական գազի հանքավայրեր։


Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային միջին ջերմաստիճանը այստեղ սովորաբար չի գերազանցում +5 °C-ը, և այն համարվում է մերձարկտիկական շրջանի ամենացուրտ կղզիներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելվիլ, ծովային քարտեզ 1862 թվական

Մելվիլ այցելած առաջին եվրոպացին բրիտանացի ճանապարհորդը Ուիլիամ Պարին էր, որը կղզի է եկել 1819 թվականին։ Ծովը սառցակալելու պատճառով մինչև 1920 թվականի օգոստոսի 1-ը նա ստիպված էր մնալ այստեղ, որի պատճառով էլ կղզին կոչել է «Winter Harbour» («Ձմեռային նավահանգիստ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Atlas of Canada. List of Islands»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2019-03-26 
  2. Oceandots.com. Melville Island