Դանիել Օբեր
Դանիել Օբեր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Daniel-François-Esprit Auber |
Ծնվել է | հունվարի 29, 1782[1][2][3][…] Կան[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 12, 1871[1][3][4] (89 տարեկան) կամ մայիսի 13, 1871[5] (89 տարեկան) Փարիզ[4] |
Ժանրեր | Մեծ օպերա, օպերա կոմիկ, օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պարուսույց, մանկավարժ և երաժշտագետ |
Աշխատավայր | Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա, Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա և Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան |
Daniel-François-Esprit Auber Վիքիպահեստում |
Դանիել Օբեր Ֆրանսուա Էսպրի (հունվարի 29, 1782[1][2][3][…], Կան[4] - մայիսի 12, 1871[1][3][4] կամ մայիսի 13, 1871[5], Փարիզ[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր։
Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1829 թվական)։ Կոմպոզիցիա պարապել է Լ․ Քերուբինիի մոտ։ 1842 թվականից Փարիզի կոնսերվատորիայի տնօրեն, 1857 թվականից նաև պալատական կապելմայստեր։ Հեղինակ է ավելի քան 40 օպերայի, գլխավորապես կատակերգական (դրանցից մի քանիսը Ֆ․ Հերոլդի, Ա․ Բուալդյոյի և այլոց հետ)։ Նրա մշտական լիբրետիստը Է․ Սկրիբն էր։ Մեծ օպերայի ժանրում գրված Դանիել Օբերի օպերաներից պատմականորեն կարևոր է «Համրը Պորտիչիից» (կամ «Ֆենելլա», 1828 թվական)։ Բռնակալության դեմ ուղղված նրա սյուժեն (17-րդ դարի Նեապոլի ձկնորսների ապստամբությունը իսպանական նվաճողների դեմ) համապատասխանում էր Ֆրանսիայում 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության նախօրեի հասարակական տրամադրություններին։ Դանիել Օբերի կոմիկական օպերաներից առավել ճանաչում են գտել՝ «Ֆրա-Դյավոլո» (1830 թվական), «Բրոնզե ձի» (1835 թվական), «Սև դոմինո» (1837 թվական)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/1096 — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118646192 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |