Ֆրա Դյավոլո (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրա Դյավոլո
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա կոմիկ և օպերա[1]
ԿոմպոզիտորԴանիել Օբեր[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Էժեն Սկրիբ[1]
Գործողությունների քանակ3 արար[1]
Առաջնախաղի տարեթիվհունվարի 28, 1830 և հունվարի 20, 1830[1]
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Fra Diavolo Վիքիպահեստում
Անգլիացի տենոր Ջոն Սիմս Ռիվզը Ֆրա Դյավոլոյի դերում

«Ֆրա Դյավոլո, կամ Հյուրանոց Տերաչինայում» (ֆր.՝ Fra Diavolo ou L’Hôtellerie de Terracine), ֆրանսիացի կոմպոզիտոր Դանիել Օբերի կոմիկական օպերա երեք գործողությամբ։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1830 թ. հունվարի 28–ին Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնի բեմի վրա։ Լիբրետոյի հեղինակ Էժեն Սկրիբ[2]։ Օպերայի տևողությունը` մոտ 2,5 ժամ։ Օպերայի գործողությունները ծավալվում են հայտնի 18-19 դարերի սահմանագլխին հայտնի իտալացի ավազակապետ և Հարավային Իտալիայում ֆրանսիկան օկուպացիայի դեմ պայքարող Ֆրա Դիավոլոյի շուրջ։

Օպերան Օբերի լավագույն ստեղծագործություններից և ֆրանսիական կոմիկական օպերայի ժանրի լավագույն նմուշներից մեկը։ Ներկայումս երբեմն բեմադրվում է, հատկապես` Ֆրանսիայում։ Գոյություն ունեն օպերայի մի քանի ձայնագրություններ[2]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրա Դյավոլո, ավազակապետ, նույն ինքը` «մարկիզ Սան–Մարկո» (տենոր)
  • Ջակոմո, նրա օգնականը (բաս)
  • Բեպպո, ավազակ (տենոր)
  • Լորենցո, կարաբինակիրների կապիտան (տենոր)
  • Լորդ Կոկբեր, ազնվական անգլիացի (բարիտոն)
  • Լեդի Պամելա, նրա կինը (մեցցո–սոպրանո կամ ալտ)
  • Մատեո, պանդոկապան (բաս)
  • Ցերլինա, его дочь (սոպրանո)
  • Ջրաղացպան (տենոր)
  • Զինվոր (տենոր)
  • Ֆրանչեսկո, Ցերլինայի նշանածը (համր դեր)[2]

Զինվորներ, գյուղացիներ, ավազակներ (երգչախումբ)

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի գործողությունները տեղի են ունենում Տերաչինա գյուղաքաղաքում և նրա մերձակայքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Archivio Storico Ricordi — 1808.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Опера Обера «Фра-Дьяволо» (Fra Diavolo)». www.belcanto.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: Text "Belcanto.ru" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Դյավոլո (օպերա)» հոդվածին։