Ժյուլ Ժոզեֆ Պեռո
| Ժյուլ Ժոզեֆ Պեռո ֆրանսերեն՝ Jules Perrot | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 18, 1810[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լիոն[4] |
| Մահացել է | օգոստոսի 19, 1892[5] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Paramé, Իլ և Վիլեն, Բրետան, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
| Գերեզման | Պեր Լաշեզ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, պարող, լիբրետիստ, բալետմայստեր, պարուսույց, կոմպոզիտոր և Theaterintendant |
| Աշխատատու | Լա Սկալա, Փարիզի ազգային օպերա և Մեծ թատրոն |
Պեռո Ժյուլ Ժոզեֆ (Perrot, օգոստոսի 18, 1810[1][2][3][…], Լիոն[4] - օգոստոսի 19, 1892[5], Paramé, Իլ և Վիլեն, Բրետան, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4]), բալետի ֆրանսիացի արտիստ, բալետմայստեր։ 19-րդ դարի ռոմանտիկական բալետի նշանավոր խորեոգրաֆներից։
Դասական պար սովորել է Օ․ Վեստրիսից։ Առաջին ելույթը՝ Լոնդոնում, 1830 թվականին։ 1830-1835 թվականներին հանդես է եկել Փարիզի օպերայում, եղել Մ․ Տալյոնիի խաղնկերը։ 1841 թվականին ստեղծել է Ժիզելի պարերը պարուհի Կ․ Գրիզիի համար։ 1834-1848 թվականներին Պեռոն եղել է Լոնդոնի Թագավորական թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է Պունիի «Ունդինա» (1843 թ.), «էսմերալդա» (1844 թ.), «Կատարինա» (1846 թ.) և այլ բալետներ։ 1848 թվականին հրավիրվել է Պետերբուրգ որպես պարող-միմոս և գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Պիեռ Դրենգուար («Էսմերալդա»), Մեֆիստոֆել (Պունիի «Ֆաուստ»)։ 1859 թվականին մեկնել է Պետերբուրգից և թողել բեմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Guest I. Encyclopædia Britannica
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 բնակիչների գրանցում ըստ մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Ժոզեֆ Պեռո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 235)։ |