Բաստիլի օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Բաստիլի օպերա
Opéra und Place de la Bastille.JPG
Տեսակ օպերայի թատրոն[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա[1]
Գտնվելու վայրը Quinze-Vingts[1]
Հիմնադրման ամսաթիվ 1990
Ճարտարապետ Կարլոս Օտ
Կոորդինատներ: 48°51′7.0000000984043″ հս․ լ. 2°22′14.000000100161″ ավ. ե. / 48.851944444471776308° հս․. լ. 2.37055555558337794° ավ. ե. / 48.851944444471776308; 2.37055555558337794
Կայք
Opéra Bastille Վիքիպահեստում

Բաստիլի օպերա (ֆր.՝ Opéra de la Bastille, Opéra Bastille), օպերայի թատրոն Փարիզում։ Մտնում է «Փարիզի ազգային օպերայի» սոցիալական և առևտրային ձեռնարկությունների կազմի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստիլյան երկաթուղային կայարան 20-րդ դարից սկսած

1982 թվականին նախագահ Ֆրանսուա Միտտերանն ընդունում է Փարիզում նոր օպերա կառուցելու որոշումը, «ժամանակակից և սիրված», կրելով զանգվածային դասական երաժշտության հիմնական մասը, որով Գարնեյի օպերան գլուխ չի հանել։

Որպես տեղանք, կառավարությունը որոշում է վերցնել նախկին Բաստիլյան երկաթուղային կայարանի տեղը և այդտեղ սկսել օպերայի շինարարությունը (gare de Paris-Bastille)։ Այն քաղաքին ծառայում էր 1859 թվականից մինչև 1969 թվականի դեկտեմբերի 14-ը, գտնվում էր Լիոնի և Շարանտոնի փողոցների միջև (la rue de Lyon et la rue de Charenton)։

1983 թվականին հանրապետությունում կազմակերպվել է օպերայի նախագծման և լավագույն ճարտարապետական մրցույթ։ Այդ մրցույթը հաղթել է 1984 թվականի նոյեմբերի 10-ին կանադա-ուրուգվայցի ճարտարապետ Կարլոս Օթը։

1984 թվականին արդեն սկսվում են Բաստիլյան երկաթուղու ապամոնտաժման աշխատանքները, որից հետո էլ նախապատրաստություն էին տեսնում նրա պաշտոնապես փակման ցուցահանդեսի արարողություննը։ Բաստիլյան հրապարակի (place de la Bastille) նոր շինարարությունը կանգնեցվել է ճարտարապետ Օթ Կառլոսի կողմից 1989 թվականին։

1989 թվականի հուլիսի 13-ին Բաստիլիի պաշարման երկու հարյուրամյակին տեղի է ունենում օպերայի պաշտոնական բացումը, շոու բեմադրողը Ռոբերտ Ուիլսոնն էր և իր շոու ծրագիրն կոչել էր «Առավոտից առաջ գիշերը» (La Nuit avant le jour)։ Օպերան սկսել է իր աշխատանքները 1990 թվականի մարտի 10-ից, իսկ առաջինը բեմադրվել է Հեկտոր Բերլիոզի «Տրոյացիներ» օպերան։

Սրահի տեղակայության կարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ սրահը տեղավորում է 2703 մարդ։
  • Ամֆիթատրոնը տեղավորում է 450 մարդ։
  • Ստուդիայի սրահը՝ 237 մարդ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ArchINFORM