Անփառունակ սրիկաները (ֆիլմ, 2009)
Անփառունակ սրիկաները (անգլ.՝ Inglourious Basterds [sic], МФА: [ɪnˈɡlɔɹ.i.əs ˈbæstɝdz]), 2009 թվականին Քվենտին Տարանտինոյի նկարահանած ֆիլմը պատերազմի մասին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Բրեդ Փիթը, Քրիստոֆ Վալցը, Մայքլ Ֆասբենդերը, Դայան Քրյուգերը և մի շարք այլ հայտնիներ:
Ֆիլմի վերնագիրը (բայց ոչ սյուժեն) ոգեշնչված է իտալացի ռեժիսոր Էնցո Գ. Կաստելարիի 1978 թ. եվրոպական պատերազմական ֆիլմից՝ "The Inglorious Bastards"-ից, սակայն միտումնավոր սխալ է գրված՝ «Բասկիատյան ոճով»:[1]
Ֆիլմը ԱՄՆ-ի և Գերմանիայի համատեղ արտադրություն է. հիմնական նկարահանումներն սկսվել են 2008 թվականի հոկտեմբերին Գերմանիայում և Ֆրանսիայում՝ $70 միլիոն բյուջեով։ Պրեմիերան կայացել է 2009 թ. մայիսի 20-ին՝ Կաննի 62-րդ կինոփառատոնում, իսկ լայն ցուցադրության է դուրս եկել ԱՄՆ-ում և Եվրոպայում 2009 թ. օգոստոսին՝ Weinstein Company-ի և Universal Pictures-ի կողմից։
«Անփառահեղ սրիկաները» ամբողջ աշխարհում հավաքել է շուրջ 321 միլիոն դոլար՝ դառնալով Տարանտինոյի ծամենաեկամտաբեր ֆիլմը: Այն ստացել է բազմաթիվ մրցանակներ և առաջադրումներ, այդ թվում՝ ութ Օսկար մրցանակի անվանակարգում (լավագույն ֆիլմ, ռեժիսոր և օրիգինալ սցենար): Վալցը, Լանդայի դերի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանի մրցանակին, ինչպես նաև՝ BAFTA-ի, SAG-ի, Critics' Choice-ի, Ոսկե գլոբուսի և Օսկարի՝ լավագույն երկրորդ պլանի դերասանի անվանակարգում։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում իրադարձությունները զարգանում են օկուպացված Ֆրանսիայում: Գերմանացի գնդապետ Հանս Լանդան Սյուզաննա Դրեյֆուսի աչքերի առջև սպանում է վերջինիս ընտանիքի անդամներին: Աղջիկը հրաշքով է փրկվում և կարողանում փախնել Փարիզ, որտեղ աշխատանքի է անցնում կինոթատրոնում:
Այդ ընթացքում Եվրոպայում լեյտենանտ Ալդո Ռեյնը հրեա զինվորների խումբ է հավաքում, որի անունն է «Սրիկաներ»: Նրանց է միանում գաղտնի գործակալ Բրիջիտ ֆոն Համմերսմարկը՝ իրեն դերասան ներկայացնելով: Երկու սյուժեները խաչվում են, երբ կինոթատրոնում դիվերսանտները հանդիպում են Սյուզաննայի հետ, որը երազում է վրեժի մասին:
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարանտինոն ի սկզբանե ցանկանում էր, որ Էննիո Մորիկոնեն հեղինակեր ֆիլմի սաունդթրեքը։ Սակայն Մորիկոնեն հրաժարվեց՝ զբաղված լինելով Baarìa (2009) ֆիլմի երաժշտությամբ։ Չնայած դրան՝ Տարանտինոն օգտագործեց Մորիկոնեի ութ երաժշտական ստեղծագործություններից չորսը՝ օգտագործելով դրանք նաև սաունդթրեքի պաշտոնական սկավառակի վրա։
Բացման երաժշտությունը վերցված է "The Green Leaves of Summer" ֆոլկ բալլադից՝ գրված Դմիտրի Տիոմկինի և Փոլ Ֆրենսիս Ուեբսթերի կողմից 1960թ․ «Ալամո» ֆիլմի համար։ Սաունդթրեքում համադրված են տարբեր ժանրեր՝ սկսած վեսթերնից մինչև ռիթմ ընդ բլյուզ։ Ֆիլմի վերջին հատվածում հնչում է Դևիդ Բոուիի "Cat People" (1982) ֆիլմի թեման։ Այս սաունդթրեքն առաջինն էր Տարանտինոյի ֆիլմերից, որը չէր ներառում երկխոսությունների հատվածներ։ Այն թողարկվել է 2009թ․ օգոստոսի 18-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Academy Awards Database
- ↑ 2,0 2,1 BFI Film & TV Database
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.nytimes.com/2009/08/21/movies/21inglourious.html?ref=movies
- ↑ http://www.nytimes.com/2009/08/21/movies/21inglourious.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.metacritic.com/movie/inglourious-basterds
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0361748/?ref_=fn_al_tt_1
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 https://www.filmaffinity.com/en/film746997.html
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=60208.html
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 http://www.commeaucinema.com/notes-de-prod/inglourious-basterds,71265-note-69833
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 14,20 14,21 14,22 14,23 14,24 14,25 14,26 14,27 14,28 14,29 14,30 14,31 14,32 http://www.imdb.com/title/tt0361748/fullcredits
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 http://www.commeaucinema.com/notes-de-prod/inglourious-basterds,71265-note-53078
- ↑ http://www.telerama.fr/cinema/films/inglourious-basterds,389337.php
- ↑ 17,0 17,1 http://www.bbfc.co.uk/releases/inglourious-basterds-2009-0
- ↑ http://www.commeaucinema.com/notes-de-prod/inglourious-basterds,71265-note-69879
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=inglouriousbasterds.htm
- ↑ 21,0 21,1 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անփառունակ սրիկաները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Անփառունակ սրիկաները»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Անփառունակ սրիկաները»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Անփառունակ սրիկաները»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անփառունակ սրիկաները (ֆիլմ, 2009)» հոդվածին։ |
|
- Բեռլինում նկարահանված ֆիլմեր
- Գերմանիայում նկարահանված ֆիլմեր
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2009 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- The Weinstein Company ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Գերմանական դետեկտիվ ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական ֆանտաստիկ ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Քվենտին Տարանտինոյի ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական ֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին
- Ֆիլմեր Հոլոքոստի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր
- 2000-ականների գերմաներեն ֆիլմեր