Լեա Սեյդու
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լեա Սեյդու ֆր.՝ Léa Seydoux | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1985[1][2][3][…] (39 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Անդրե Մեյեր |
Ծնողներ | հայր՝ Անրի Սեյդու, մայր՝ Valérie Schlumberger? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Collectif 50/50?[5] |
Երեխաներ | 1/Ջորջ Մեյեր |
Léa Seydoux Վիքիպահեստում |
Լեա Սեյդու (ամբողջական անունը`Léa Hélène Seydoux-Fornier de Clausonne), ֆրանսիացի դերասանուհի։ Կարիերան սկսել է Ֆրանսիայում` նկարահանվելով ֆիլմերում։ Առավել ուշադրություն է գրավել, երբ «Դու գեղեցիկ մարդ ես»(ֆր.` "La Belle Personne") ֆիլմում իր դերակատարման համար դարձել է Սեզար մրցանակի հավակնորդ և, երբ արժանացել է Trophée Chopard (խոստումնալից դերասանուհի) մրցանակին, որը տրվում է Կաննի Կինոփառատոնիժամանակ։
Այս հաջողությունից հետո նա հայտնվեց հայտնի Հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Անփառունակ սրիկաները» (2009), «Ռոբին Հուդը» (2010), «Կեսգիշերը Փարիզում» (2011), և «Առաքելությունն անիրագործելի է:Ֆանտոմ պրոտակոլը» (2011)։ Ֆրանսիական կինոյում նա դարձել է մել այլ Սեզար մրցանակի հավակնորդ(ամենախոստումնալից դերասան), "Belle Epine" (2010) ֆիլմում իր դերակատարման համար, և «Հաջողություն իմ թագուհի» ֆիլմում Մարի Անտուանետի օգնականի դերը կատարելու համար դարձավ Սեզար մրացանակի հավակնորդ` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 2013 թվականին ստացել է Ոսկե Արմավենու ճյուղ մրցանակը՝ Կաննի կինոփառատոնում,իր «Կապույտն ամենաջերմ գույնն է» ֆիլմի համար։Նույն տարում, նա նաև ստացել է Լյումիեր մրցանակ «լավագույն դերասանուհի» անվանակարգում "Grand Central" ֆիլմի համար։
2014 թվականին նոմինացվել է BAFTA մրցանակի Rising Star անվանակարգում և նկարահանվել է «Գեղեցկուհին և Հրեշը», «Մեծ հյուրանոց Բուդապեշտում» և «Սեն-Լորան» ֆիլմերում։
2015 թվականին նկարահանվել է «Սպեկտր» ֆիլմում որպես Ջեյմս Բոնդի ընկերուհի և Ջ. Բոնդի մասին պատմող նոր` "No Time To Die" ֆիլմում վերակերպարանավորելու է Մադլեն Սուոնի դերը։ 2019 թվականին թողարկված "Death Stranding" խաղի հերոսներից մեկը` Fragile-ը ունի Լեա Սեյդուի տեսքն ու ձայնը։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեա Սեյդուն ծնվել է 1985 թվականին հուլիսի 1-ին բիզնեսմեն Անրի Սեյդուի և բարերար Վալերի Շլյումբերժեի ընտանիքում։ Նա ծնվել է Փասսիում՝ Փարիզի 16-րդ շրջանում, բայց մեծացել է Սեն-Ժերմեն-դե-Պրեում՝ Փարիզի 6-րդ շրջանում։
Լեան ունի 3 իրենից մեծ քույրեր իր մոր առաջին ամուսնությունից, մեծ քույր` Կամիլը իր ծնողների ամուսնությունից(Կամիլը տարիներ ժամանակ եղել է Լեայի ոճաբանը) և 2 եղբայր իր հոր և մոդել Ֆարիդա Քելֆայի ամուսնություից։
Նրա ծնողներն ունեն էլզասյան ծագում։ Նրա հայրը մեծ գործարար և գյուտարար Մարսել Շլումբերժեի մեծ թոռն է, իսկ մայրը Մարսելի եղբոր մեծ թոռն է։ Սեյդու ընտանիքը շատ հայտնի է ֆրանսիայում:Նրա պապիկը` Ժերոմ Սեյդուն Pathé-ի ղեկավարն է, իր մեծ հորեղբայրները ֆիլմեր արտադրող տարբեր ընկերությունների սեփականատերեր են,իսկ հայրը Parrot ընկերության հիմնադիրը և տնօրենն է։
Չնայած Սեյդու ընտանիքի կապերի, Լեայի ընտանիքը երբեք հետաքրքրություն չի ունեցել նրա դերասանական կարիերայի նկատմամբ:Փոքր տարիքում Լեան չի ցանկացել դառնալ դերասանուհի, փոխարենը ցանկացել է դառնալ օպերային երգչուհի և սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։
Լեայի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 3 տարեկան էր, և նրանք հաճախ լինում էին իրարից հեռու։ Մայրը Աֆրիկայում էր, իսկ հայրը՝ աշխատանքի, ում համար իր աշխատանքն ավելի կարևոր էր, քան ընտանիքը։ Լեան այս առիթով ասել է.
«Ես ինձ զգում էի կորած ամբոխի մեջ... Ես շատ միայնակ էի, ինչպես երեխան։ Ամեն դեպքում ես ինձ որբ էի զգում»։
Մեդիայում Լեայի ընտանիքի ներգրավվածության շնորհիվ նա մեծանում է բազմաթիվ հայտնի մարդկանց շրջապատում, որոնցից են ֆոտոլրագրող Նան Գոլդին, երաժիշտներ Լու Ռիդան, Միք Ջագգերը, կոշիկների ոճաբան Քրիստիան Լուբուտեն։ Լեան 6 տարի իր հոր ցանկությամբ գնացել է Ամերիկայում գտնվող ճամբար, որպեսզի անգլերեն սովորի։ Նա իր հոր կողմից ստացել էր խիստ դաստիարակություն, բայց ոչ կրոնական։
«Պապիկս` Ժերոմ Սեյդուն, երբեք չի զգացել աննշան հետաքրքրություն իմ կարիերայի նկատմամբ։ Իմ ընտանիքը երբեք մատները չի շարժել ինձ օգնելու համար։ Ես,ինքս էլ չեմ խնդրել օգնություն, երբեք։»
Լեայի մայրը՝ Վալերի Շլյումբերժեն նախկին դերասանուհի է և CSAO բուտիկի հիմնադիրը, որը նպաստում է աֆրիկացի արվեստագետների աշխատանքին։ Լեան աշխատել է որպես մոդել իրենց ոսկերչական հավաքածուի համար, որը կոչվում է Jokko:
Սեյդուն իր երիտասարդ անձը նկարագրում է որպես կարճ մազերով, աննշան խճճված և մի քիչ տարօրինակ.
«Մարդիկ ինձ հավանում էին, բայց ես միշտ զգացել եմ հասարակությունից անջատված»:
Լեա Սեյդուն նշում է, որ իր ամաչկոտության պատճառով, ունեցել է անհանգստության ճգնաժամ Կաննի Կինոփառատոնի ընթացքում։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]2005-2007
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյդուն ասում է, որ նա դեռ մանկուց ցանկացել է դառնալ օպերային երգչուհի և հմտանալ երաժշտությունում սովորելով Փարիզի կոնսերվատորիայում։ Բայց արդյունքում նրա ճնշվածությունը և ամաչկոտությունը ստիպում են նրան հրաժարվել այդ երազանքից։ Նա դեռ չկար 18 տարեկան, երբ որոշեց դառնալ դերասանուհի։ Նրա ընկերներից մեկը դերասան էր և Լեան ասում է.
«Ես կարծում էի, որ նրա կյանքը հիանալի է, մտածում էի."Աստված իմ, դու կարող ես ճամփորդել, դու ազատ ես, կարող ես անել այն, ինչ ուզում ես, դու ես ղեկավարը"»:Նա սիրահարվել էր այդ դերասանին և որոշել էր դառնալ դերասանուհի, որպեսզի տպավորություն թողնի այդ նրա վրա։
Լեան Փարիզում գտնվող թատերական ակումբում մասնակցում էր դերասանական դասընթացների, իսկ 2007 թվականից նա հաճախում էր դասընթացների արդեն Նյու Յորքում։
2005 թվականին Լեան հայտնվեց երաժշտական տեսահոլովակում (Raphaël Haroche- "Ne Partons Pas Fâchés")։
2006 թվականին նա նկարահանվում է "Mes Copines" ֆիլմում, որտեղ առաջին անգամ գլխավոր դերում էր։ Նա նկարահանվել է նաև կարճամետրաժ ֆիլմում, որի ռեժիսորը Նիկոլայ Կլոտզն էր։ Այդ ֆիլմը 2007 թվականին ներկայացվել է Կաննի մրցանակաբաշխությանը։ Այդ տարիներին նա ներկայացել է նաև որպես մոդել American Apparel-ի համար և նկարահանվել “13 French street” և “The last mistress” ֆիլմերում։
2008-2012
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեա Սեյդուն առաջին անգամ ուշադրություն գրավեց 2008 թվականին՝ «Դու գեղեցիկ մարդ ես»(“La belle personne”) ֆիլմում (ռեժ.Քրիստոֆեր Օնորե):Այս դերը նրան բերեց մեծ հաջողություններ, մասնավորապես՝ «Trophée Chopard» (տարվա հայտնություն) և «Սեզար» (ամենախոստումնալից դերասանուհի) մրցանակաբաշխություններին առաջադրվելը։
2009 թվականին Լեա Սեյդուն մեծ դերակատարում է ունենում «Լուրդ» (անգլ. "Loudes") ֆիլմում (ռեժ.Ջեսսիկա Հաուզներ) և ստանում է փոքրիկ դեր իր առաջին հոլիվուդյան ֆիլմում՝ «Անփառունակ սրիկաները» (ռեժ. Քվենտին Տարանտինո)
2010 թվականին կատարել է Արքայադուստր Իզաբելլայի դերը Ռիդլի Սքոթի «Ռոբին Հուդ» ֆիլմում։ Նույն թվականին նրա մասնակցությամբ մյուս ֆիլմերից են Լուի Գարելի կարճամետրաժ «Փոքր դերձակ» (ֆր. «petit tailleur») և Ռեբեկա Զլոտովսկու «Գեղեցիկ փուշը» (ֆր. «Belle epine») ֆիլմերը։ Վերջինիս համար երկրորդ անգամ առաջադրվել է Սեզար մրցանակաբաշխությանը որպես ամենախոստումնալից դերասանուհի։
Լեա Սեյդուն մասնակցել է նաև «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի լսումներին` Լիսբեթ Սալանդերի դերի համար։ Սակայն այդ դերը ստանում է Ռունի Մառան:2011 թվականին նկարահանվել է իր երկրորդ հոլիվուդյան ֆիլմում՝ «Առաքելությունն անիրագործելի է։Ֆանտոմ պրոտակոլը» (ռեժ. Բրեդ Բյորդ)։
Այս ֆիլմից հետո, Լեա Սեյդուն վերադառնում է ֆրանսիական կինո և նկարահանվում միանգամից երկու ֆիլմերում՝ «Իմ կնոջ սիրավեպը» (անգլ. «My wife's romance») և «Roses a credit»։
2011 թվականին նկարահանվել է Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում։
2012 թվականին մարմնավորել է Սիդոնի Լաբորդի կերպարը Բենուա Ժակոյի «Հաջողություն իմ թագուհի» պատմական դրամայում։Նկարահանվել նաև «Քույրը» ֆիլմում։
Նույն թվականին Լեա Սեյդուն ստացել գլխավոր դերեր Աբդելլատիվ Քեշիշի «Կապույտն ամենաջերմ գույնն է» և Ռեբեկա Զլոտովսկու «Գրանդ Ցենտրալ» ֆիլմերում, որոնք ցուցադրվել են Կաննի 66-րդ կինոփառատոնին։
2013- Ներկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Լեա Սեյդուն՝ իր «Հաջողություն իմ թագուհի» ֆիլմում կատարած դերի համար առաջադրվել է 38-րդ Սեզար մրցանակաբաշխությանը՝ «լավագույն դերասանուհի » անվանակարգում։Ավելի ուշ, նույն թվականին, «Կապույտն ամենաջերմ գույնն է» ֆիլմը հաղթեց Կաննի միջազգային կինոփառատոնում, և ժուրին, Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ, որոշեց ոսկե արմավենու ճյուղը հանձնել ոչ միայն ֆիլմի ռեժիսոր Աբդելլատիվ Քեշիշին, այլ նաև ֆիլմի 2 աստղերին՝ Լեա Սեյդուին և Ադել Էկզարկուպուլոսին։
2014 թվականին Լեա Սեյդուն արժանացել է 19-րդ Լումիեր մրցանակի որպես լավագույն դերասանուհի`“Grand Central” ֆիլմում իր դերակատարման համար։ Նա, նույն թվականին առաջադրվել է նաև BAFTA Rising Star մրցանակի։
Լեա Սեյդուն և Վինսեն Կասսելը միասին նկարահանվել են ֆրանկո նկարահամ-գերմանական «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում (ռեժ. Christophe Gans): 2014 թվականին Լեա Սեյդուն նկարահանվել է նաև Ուես Անդերսոնի “The Grand Budapest Hotel”, Բերտրան Բոնելլոյի «Սեն Լորան. Ոճը դա ես եմ» ֆիլմերում։
2015 թվականին Լեա Սեյդուն նկարահանվել է «Սպասուհու օրագիրը» ֆիլմում ։ Այս ֆիլմը, որի սցենարը գրված էր հենց Լեայի համար, հանդիսանում է նրա երկրորդ համագործակցությունը Բենուա Ժակոյի հետ։
Լեա Սեյդուն Քոլին Ֆարելի և Ռեյչել Ուայզի հետ միասին նկարահանվել է Յորղոս Լանտիմոսի «Լոբտեր» ֆիլմում, որը ներկայացվել է 2015 թվականի Կաննի Կինոփառատոնում և արժանացել է ժյուրիի մրցանակի։ Նույն թվականին նա նաև հայտնվել է «Սպեկտր» ֆիլմում որպես Ջեյմս Բոնդի ընկերուհի։
2016 թվականին նա հայտնվել է Քսավյե Դոլանի «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմում ։
2018 թվականին Էվան ՄաքԳրեգորի հետ նկարահանվում է Դրեյք Դորեմուսի գիտաֆանտաստիկ «Զոյի» ֆիլմում։ Նա նաև հայտնվել է «Կուրսկ» ֆիլմում, որը պատմում է 2000 թվականին Կուրսկ սուզանավի աղետի մասին։ Նույն թվականին հնչյունավորել է նաև Ուես Անդերսոնի «Շների կղզի» մուլտֆիլմի հերոսներից մեկին` ֆրանսերեն տարբերակով։
2019 թվականին նկարահանվել է Առնո Դեպլեշենի «Աստված իմ»(“Roubaix, une lumiére “) ֆիլմում, որը ներկայացվել է Կաննի 72-րդ Կինոփառատոնում։ Նկարահանվել է նաև Իլդիկո Էնյեդիի «Իմ կնոջ պատմությունը» (“The Story of my wife”),Բրունո Դյումոնի “On a half clear morning” և Ուես Անդերսոնի “The French dispatch” ֆիլմերում։
Ինչպես նաև վերակերպարանավորել է Մադլեն Սուոնին Քարի Ֆուկունագայի “No time to die” ֆիլմում։
2019 թվականին նաև հանդես է եկել Տեսախաղեր ստեղծող Հիդեո Կոհիմայի “Death Stranding” խաղում որպես կերպարներից մեկը` Fragile-ը։ Նույն թվականին ֆրանսիացի կինոռեժիսոր և երգիչ Ֆիլիպ Քեթրինի հետ թողարկել է երգ, որը տեղ է գտել երգչի “Confessions” ալբոմում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականից Լեա Սեյդուն հանդիպում է ֆրանսիացի մոդել Անդրե Մեյերի հետ:Զույգը ունի 1 երեխա՝ Ջորջ Մեյեր (ծնվ.18.01.2017):
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
2006 | Ընկերուհիներ | Ավրորա | |
2007 | Գաղտնի սիրուհին | Օլիվիա | |
2007 | Ֆրանսիական փողոց 13 | Ջեննի | |
2008 | Պատերազմում | Մարի | |
2008 | Կլեմանսի արձակուրդները | Ջեքի | Հեռուստաֆիլմ |
2008 | Աղջիկներ և հրեշտակներ | Ժիզել | |
2008 | Դու գեղեցիկ մարդ ես | Ժունի | |
2009 | Լուրդ | Մարիա | |
2009 | Պատրանքներ | Մետրոյի աղջիկը | |
2009 | Անփառունակ սրիկաները | Շառլոտտա ԼաՊադիտ | |
2009 | Դեպի հարավ | Լեա | |
2010 | Ռոբին Հուդ | արքայադուստր Իզաբելլա | |
2010 | Փոքր դերձակ | Մարի-Ջուլի | Կարճամետրաժ ֆիլմ |
2010 | Առանց ապացույցի | Ֆլյոր | |
2010 | Belle Épine | Պրուդեմս Ֆրիդման | |
2010 | Roses à crédit | Marjoline | |
2010 | Լիսաբոնյան գաղտնիքներ | Բլանշ դե Մոնֆոր | |
2011 | Կեսգիշերը Փարիզում | Գաբրիելա | |
2011 | Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը | Սաբին Մորո | |
2011 | Ժամանակն իր տեղում չի կանգնում | Էլլ | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Իմ կնոջ սիրավեպը | Իվ | |
2012 | Հաջողություն,իմ թագուհի | Սիդոնի Լաբորդ | |
2012 | Քույր | Լուիզ | |
2013 | Կապույտն ամենաջերմ գույնն է | Էմմա | |
2013 | Գրանդ Ցենտրալ | Կարոլ | |
2013 | Prada:Candy | Candy | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Գեղեցկուհին և Հրեշը | Բել | |
2014 | Մեծ հյուրանոց Բուդապեշտում | Կլոտիլդա | |
2014 | Սեն-Լորան | Լուլու դե լա Ֆալեզ | |
2015 | Սպասուհու օրագիրը | Սելեստին | |
2015 | Լոբստեր | Միայնակների առաջնորդ | |
2015 | Սպեկտր | Բժիշկ Մադլեն Սուոն | |
2016 | Սա ընդամենը աշխարհի վերջն է | Սյուզաննա | |
2018 | Շների կղզի | Nutmeg | Ֆրանսերեն կրկնօրինակում |
2018 | Զոյի | Զոյի | |
2018 | Կուրսկ | Տանյա | |
2019 | Աստված իմ | Կլաուդ | |
2021 | No Time To Die | Բժիշկ Մադլեն Սուոն | |
2021 | Իմ կնոջ պատմությունը | Լիզի | |
2021 | Ֆրանսիա | Ֆրանս դե Մեր | |
2021 | Ֆրանսիական պարբերական | Սիմոն | |
2021 | Խաբեություն | անգլիացի սիրուհի | |
2022 | Ապագայի հանցանքները | Կապրիս | |
2022 | Մի հիանալի առավոտյան | Սանդրա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Սեյդու» հոդվածին։ |
|