Մառա Ռունի
Մառա Ռունի անգլ.՝ Rooney Mara | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 17, 1985[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Ջորջ Վաշինգտոն համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, նորաձևության դիզայներ և կինոպրոդյուսեր |
Համատեղ ապրող(ներ) | Հոակին Ֆենիքս |
Պարգևներ և մրցանակներ | Լավագույն դերասանուհի |
Մառա Ռունի (անգլ.՝ Patricia Rooney Mara, ապրիլի 17, 1985[1][2], Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով մարմնավորել է Նենսիի դերը «Էլմ փողոցի մղձավանջը», խաղացել է նաև՝ «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմում, որի համար առաջադրվել է Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակների։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մառան ծնվել և մեծացել է Նյու Յորք նահանգի Բեդֆորմ քաղաքում[3]։ Նա «Նյու Յորք Ջայենթս» սպորտային հավաքականի փոխնախագահ Տիմոտի Քրիստոֆեր Մառայի և Քեթլին Մաքնալտիի դուստրն է[4]։ Մառան ունի երկու եղբայր՝ Դենիելն ու Կոնորը և ավագ քույր՝ դերասանուհի Մառա Քեյթը[5]։
Մառան ունի իտալական և իռլանդական արմատներ[6][7][8]։ Մառան «Պիտսբուրգ Ստիլերզ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Արտա Ռունի-կրտսերի ծոռն է[9]։ Նրա նախապապ Ուելինգտոն Մառան եղել է «Ջայենտս» ակումբի տերը, որն ավելի ուշ փոխանցվել է Ռունի Մառայի հորեղբորը։ 1972 թվականից դերասանուհու նախապապը՝ Թիմ Ռունին Նյու Յորք շտատի Յոնկերս քաղաքում ստադիոնն ու երթուղին հարմարեցրեց Յոնկերս-Ռեյսուեսի ավտոաշավի համար[10]։ Բացի այդ, Ռունի Մառան «Ստիլերզ» ակումբի տեր, Իռլանդիայի և ԱՄՆ-ի դեսպան, The Ireland Funds բարեգործական հիմնադրամի հիմնադիր Դենիել Ռունիի ազգականուհին է։
Ավարտել է Fox Lane դպրոցը 2003 թվականին[11], որից հետո ուղևորվել է Էկվադոր, Պերու և Բոլիվիա ճանապարհորդության՝ Traveling School ծրագրի շրջանակներում։ 2010 թվականին ավարտել է Gallatin School դպրոցը, որտեղ սովորել է հոգեբանություն, միջազգային սոցիալական իրավունք[12][13]։
Դերը, որը Մառային հասցրել է հոլիվուդյան ճանաչման, Լիզբեթ Սալանդերի դերն է «Վիշապի դաջվածքով աղջիկը» կինոնկարում։ Նրա մասնակցությունը Ռունիին բերել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2013 թվականին Մառան կրկին սկսում է նկարահանվել Calvin Klein Inc ընկերության գովազդում[14]։
2015 թվականին Կաննի կինոփառատոնին արժանացել է «Լավագույն կանացի դեր» մրցանակին «Քերոլ» ֆիլմում հանդես գալու համար[15]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին եկել է Լոս Անջելես, որտեղ ժամանակավորապես ապրել է իր քրոջ հետ[16]. Դերասանուհին պատմել է, որ դա շատ է մտերմացրել իրենց, և հիմա նրանք հաճախ են հանդիպում, որպեսզի քննարկեն աշխատանքը և տարբեր ծրագրեր[3]։
New York Post-ին տված հարցազրույցում գրել է, որ ամերիկյան ֆուտբոլը նման է սոսինձի, որը միացնում է ընտանիքները[17]։
Ասել է, որ դերասանուհի Ջինա Ռոուլենդսը իրեն հանգստություն է փոխանցում[18]։
2010 թվականից հանդիպել է Չարլի Մաքդաուելոյի՝ դերասան Մալքոլմ Մաքդաուելոյի որդու հետ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆիլմ | Քաղաքային լեգենդներ 3։ Արյունոտ Մերի | Urban Legends։ Bloody Mary | աղջիկ դասարանում |
2006 | սերիալ | Law & Order։ Special Victims Unit | Ջեսիկա դե Լեյ | |
2007 | սերիալ | Women’s Murder Club | Ալեքսիս Շերման | |
2008 | սերիալ | The Cleaner | Ռեբեկա Սմիթ | |
2008 | ֆիլմ | Երազանքների տղան | Dream Boy | Էվելին, Ռոյի ընկերուհին |
2009 | ֆիլմ | Dare | Քորթնի | |
2009 | ֆիլմ | The Winning Season | Ուենդի | |
2009 | սերիալ | ER | Մեգան | |
2009 | ֆիլմ | Friends With Benefits | Տարա | |
2009 | ֆիլմ | Youth in Revolt | Տեհարթի | |
2009 | ֆիլմ | Tanner Hall | Ֆերնանդա | |
2010 | ֆիլմ | A Nightmare on Elm Street | Նենսի Հոլբրուկ | |
2010 | ֆիլմ | The Social Network | Էրիկա Օլբրայթ | |
2011 | ֆիլմ | The Girl with the Dragon Tattoo | Լիզբեթ Սալանդեր | |
2013 | ֆիլմ | Կողմնակի էֆեկտ | Side Effects | Էմիլի Թեյլոր |
2013 | ֆիլմ | Ain't Them Bodies Saints | Ռութ | |
2013 | ֆիլմ | Her | Քեթրին | |
2014 | ֆիլմ | Trash | Օլիվիա | |
2015 | ֆիլմ | Carol | Թերեզ Բելիվետ | |
2015 | ֆիլմ | Pan | Լիլիա[19] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Serico, Chris (August 16, 2010). «Meet Rooney Mara, she’s not just following in her sister’s footsteps Archived 2015-02-05 at the Wayback Machine.». The Journal News. Retrieved on August 16, 2010.
- ↑ Bird David (1980-12-24)։ «Notes on People; It's Goodbye for a Long-Time Greeter Mara and Rooney Clans to Gather at Wedding Rudolf Bing Speaks His Mind About the Met Former Student Musician Has a New Role Santa Gets a Helper»։ New York Times։ Վերցված է 2010-04-30
- ↑ «Front Office Member - Chris Mara Archived 2011-01-01 at the Wayback Machine.». Giants.com. Retrieved on September 21, 2010.
- ↑ Millar John (սեպտեմբերի 28, 2008)։ «Hollywood star pays tribute to Stone of Denisty nationlist»։ Sunday Mail։ Վերցված է հոկտեմբերի 10, 2010
- ↑ Rooney Mara Kathleen (2008)։ «940 by Kathleen Rooney Mara»։ Pittsburgh in Words։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19
- ↑ Drew, April (August 18, 2010). «Rooney Mara, the girl with the shamrock tattoo». Irish Central. Retrieved on August 18, 2010.-ին։ Վերցված է հոկտեմբերի 10, 2010
- ↑ «Steelers, Giants memorabilia auctioned to help Kenyan orphans». December 11, 2008. Pittsburgh Post-Gazette. Retrieved on December 11, 2008.
- ↑ Staple, Arthur (January 30, 2009). «Rooney Mara links NFL’s two royal families». Newsday. Retrieved on January 31, 2009.
- ↑ «Bedford’s Mara To Star In ‘The Girl With The Dragon Tattoo’». CBS New York. August 17, 2010. Retrieved on August 19, 2010.
- ↑ Dexter, Nancy (December 5, 2008). «Auction will benefit orphanage in Kenya». Bedford/Pound Ridge Record Review.
- ↑ «Faces of Kibera - Staff». Faces of Kibera. Retrieved September 5, 2010.
- ↑ Дженнифер Ареллано (9 հուլիսի 2013)։ «Rooney Mara, David Fincher team up for Calvin Klein perfume ad» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2013-7-11
- ↑ Награды 2015 : Основная конкурсная программа - Festival de Cannes 2015 (Международный Кинофестиваль)
- ↑ King, Susan (March 22, 2007). «Kate Mara: She tackled the right career». Los Angeles Times.
- ↑ Tucker, Reed (January 8, 2009). «Kate and Rooney Mara Are Pigskin Princesses». New York Post. Retrieved on April 23, 2009.
- ↑ «Summer 2009: NEW FACES». Summer 2009. Filmmaker. Проверено 15 июля 2008 года.
- ↑ Rebecca Ford (2014-03-13)։ «Rooney Mara Cast as Tiger Lily in 'Pan'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-13-ին։ Վերցված է 2014-03-13
|
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ջորջ Վաշինգտոն համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ