Իլդիկո Էնյեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլդիկո Էնյեդի
հունգ.՝ Enyedi Ildikó
Ծնվել էնոյեմբերի 15, 1955(1955-11-15)[1][2][3][…] (68 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]
ԿրթությունԿորվինի համալսարան (1978) և Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1984)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դասախոս և ռեժիսոր
ԱմուսինWilhelm Droste?
Պարգևներ
IMDbID ID 0258221

Իլդիկո Էնյեդի (հունգ.՝ Enyedi Ildikó, նոյեմբերի 15, 1955(1955-11-15)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգարացի կինոռեժիսոր։ Բեռլինի կինոփառատոնի բարձրագույն մրցանակի՝ Ոսկե արջի դափնեկիր։ Եվրոպական կինոակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլդիկո Էնյեդին ծնվել է 1955 թվականին Բուդապեշտում՝ աշխարհագրագետ Դյորդյա Էնյեդիի ընտանիքում։ Բուդապեշտում և Մոնպելիեում ուսումնասիրել է տնտեսագիտություն և կինոռեժիսուրա, 1975-1978 թվականներին սովորել է Կորվինի համալսարանում, 1978-1984 թվականներին՝ Բուդապեշտի դրամայի և կինոյի ակադեմիայում՝ Զոլտան Ֆաբրիի դասարանում։ Նկարահանել է վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր։ Առաջին խաղարկային ֆիլմը «Իմ 20-րդ դար»-ը (1989) նրան միջազգային ճանաչում բերեց։ Իլդիկո Էնյեդիի ֆիլմերում նկարահանվել են Օլեգ Յանկովսկին, Ալեքսանդր Կայդանովսկին։

Վարպետության դաս «Ոսկե ծիրանի» շրջանակներում, Իլդիկո Էնյեդի

1992[5] և 1994 թվականներին եղել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի անդամ։ Էնյեդիի 1994 թվականին նկարահանած «Կախարդական որսորդ» ֆիլմը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի ժամանակ[6]։

Վարպետության դասերով հանդես է եկել Շվեյցարիայում, Լեհաստանում, Հայաստանում (2017)[7]։ Դասավանդում է Բուդապեշտի կինոյի և թատրոնի համալսարանում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ քսաներորդ դարը (1989)
  • Ձմեռային պատերազմ(1991)
  • Մոգական որսորդը(1995)
  • Տամաշ և Յուլի (1997)
  • Սիմոն մոգ (1999)
  • Պատմություններ դեմքերով (2000, վավերագրական)
  • Եվրոպա (2004, վավերագրական)
  • Առաջին սեր (2008, կարճամետրաժ)
  • Բուժում (2012-2016, հ/ս)
  • Մարմնի և հոգու մասին (2017)

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #14274557X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Berlinale: 1992 Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  6. Giovanna Grassi, Tullio Kezich (1994 թ․ հուլիսի 29). «Venezia, Stone in gara fra tanti " deb "». Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. 7,0 7,1 «Մարմնի և հոգու մասին». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Festival de Cannes: My 20th Century». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]