Ռոբին Հուդ (ֆիլմ, 2010)
Ռոբին Հուդ (անգլ.՝ Robin Hood), Ռիդլի Սքոթի գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Ռոբին Հուդի մասին լեգենդի հիման վրա։ Առասպելական նետաձիգի դերը կատարում է Ռասել Քրոուն։ Ֆիլմի շնորհահանդեսը կայացել է 2010 թվականի մայիսի 7֊ին, Ռուսաստանում՝ 2010 թվականի, մայիսի 12֊ին[17]։ Universal-ը ֆիլմի գաղափարը ստացել է 2007 թվականին, երբ գրվել է «Նոթինգհեմ» (անգլ.՝ Nottingham) անվանումով սցենարը։ Ֆիլմը պետք է պատմեր Նոթինգհեմի Շերիֆի սխրանքների մասին, որի դերն էլ պետք է խաղար Ռասել Քրոուն։ Սակայն Ռիդլի Սքոթը չընդունեց սցենարը, և 2008 թվականի ընթացքում այն վերագրվեց Ռոբին Հուդի՝ ավազակ դառնալու ճանապարհի պատմության հիման վրա։ Անձամբ շերիֆը պահպանվեց որպես պատմության մաս, չնայած նրա դերը կրճատվեց երեք դրվագով։ «Նոթինգհեմ»֊ը վերանվանվեց, որպեսզի ֆիլմի անվանումն ավելի ավանդական հնչի։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009 թվականի մարտի 30-ից։
Ստեղծողների կողմից նկարահանված ֆիլմը նվիրված է իրենց գործընկեր Բրետ Ջոնսոնին (1958-2010)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում Ռոբինը Ռիչարդ Առյուծասրտի բանակի նետաձիգ է, իսկ չարագործները ֆրանսիացիներն են[18]։ Ֆիլմի սկզբում Ռիչարդն իր բանակով գրոհում է ֆրանսիական ամրոցը։ Գրոհի ժամանակ արքան պարանոցի վրա ստանում է մահացու վիրավորում և մահանում է։ Ռիչարդի մահից հետո Ռոբինը որոշում է վերադառնալ Անգլիա։ Նա իր ընկերներ-նետաձիգների խմբով անցնում է անտառի միջով դեպի Ֆրանսիայի ափերը։ Այդ ժամանակ Ռիչարդի ասպետներից մեկը հենց այդ ափն է նետում մահացած արքայի թագը, որը պետք էր փոխանցել Անգլիայի հաջորդ արքային։ Հանկարծ նրանց վրա հարձակվում են, սակայն Ռոբինի օգնության եկած ջոկատը կարողանում է ետ խլել թագը։ Ասպետը, մահանալով, Ռոբինին խնդրում է իր սուրը հասցնել իր հորը, ով Նոթինգհեմում է։ Ռոբինը վերադառնում է Անգլիա, թագը հանձնում է նոր արքային՝ Իոհան Անհողինին, և գնում Նոթինգհեմ։ Որպեսզի այդ գույքը չանցնի թագավորությանը, Ռոբինը ստիպված է լինում ձևացնել, որ ինքն այն նույն ասպետն է, ում սուրը որ կրում էր, և դառնալ Լեդի Մերիոնի «ամուսինը»։ Միևնույն ժամանակ ֆրանսիացիները որոշում են օգտվել խառնաշփոթից և ափ հանում իրականացնել Անգլիայում։ Սակայն արքային՝ Ռոբինի օգնությամբ, հաջողվում է հակահարված տալ նրանց և դուրս շպրտել երկրից։ Մարտի ժամանակ Ռոբինը շատ խիզախորեն է կռվում, ինչը դուր չի գալիս Իոհանին։ Հաղթանակից հետո նա Ռոբինին օրենքից դուրս է հայտարարում։ Ռոբինն իր ընկերների, մոտ զինակիցների և Մերիոնի հետ, որի նկատմամբ այդ ժամանակ հայտնվում են փոխադարձ զգացմունքներ, հեռանում է Շերվուդի անտառ[19]։
Պրոդյուսեր Մարկ Շյուգերը հայտարարել է․
![]() |
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է Ռոբին Հուդը դարձել հանցագործ, և այն մասին, թե ինչպես են այդ տղաները դարձել Շերվուդի անտառի ուրախ ավազակները[20] | ![]() |
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ռասել Քրոու | Ռոբին Հուդ |
Քեյթ Բլանշետ | Լեդի Մերիոն |
Մարկ Սթրոնգ | սըր Գոդֆրի |
Մեթյու Մաքֆեյդեն | Նոթինգհեմի Շերիֆ |
Էյլին Ատկինս | Ալիենորա Աքվիտանացի |
Դենի Հյուսթոն | Ռիչարդ I Առյուծասիրտ |
Ջոնաթան Ցասաի | Ֆիլիպ II Օգոստոս |
Ուիլյամ Հերթ | Մարշալ Ուիլյամ |
Մաքս ֆոն Սյուդով | սըր Ուոլթեր Լոքսլի |
Օսկար Այզեկ | Իոհան Անհողին |
Լեա Սեյդու | արքայադուստր Իզաբելլա |
Քեվին Դյուրանդ | Երեխա Ջոն |
Սքոթ Գրայմս | Ուիլ Սքարլեթ |
Մարկ Էդի | Տուկ եղբայր |
Ալան Դոյլ | Ալան ա Դեյլ |
Դուգլաս Հոջ | Ռոբերտ Լոքսլի |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը տարբեր քննադատություններ է ստացել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 43 % դրական կարծիքներ՝ հիմնված 215 կարծիքի վրա։ Metacritic կայքը ֆիլմին տվել է 53 % դրական գնահատականներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/2010/05/14/movies/14robin.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/robin-hood
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0955308/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=70414&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=nottingham.htm
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 https://filmow.com/robin-hood-t7558/
- ↑ 10,0 10,1 http://www.filmaffinity.com/en/film704321.html
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 https://www.siamzone.com/movie/m/5763
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 http://www.ofdb.de/film/193563,Robin-Hood
- ↑ 13,0 13,1 http://stopklatka.pl/film/robin-hood-2010
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 http://www.imdb.com/title/tt0955308/fullcredits
- ↑ http://www.fotogramas.es/Peliculas/Robin-Hood
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 16,9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ ComingSoon.net — Robin Hood is coming in May of 2010 Archived 2014-11-10 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ MTV Movies Blog — Ridley Scott Reveals New Name For ‘Nottingham’ And It’s Back To Basics(անգլ.)
- ↑ In Contention — Ridley Scott’s Robin Hood film begins production(անգլ.)
- ↑ Los Angeles Times — 'Nottingham': Will Russell Crowe ever romp in Sherwood Forest?(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի նկարահանումների մասին(չաշխատող հղում)
- Ֆիլմի ռեժիսորի պատասխանները «Իզվեստիա» թերթին, Ռուսաստանում ֆիլմի պրեմիերայից առաջ։
- «Новый взгляд»-ի վերլուծությունը
- «Ռոբին Հուդը» Mirfilm.ru ամսագրում Archived 2010-07-29 at the Wayback Machine.
- Միխայիլ Տրոֆիմենկով։ (2010-05-15)։ «Ֆիլմի վերլուծություն և քննադատություն» (ռուսերեն)։ Коммерсантъ։ Արխիվացված օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2010-11-23
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Imagine Entertainment ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր Ռոբին Հուդի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Relativity Media ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ռիդլի Սքոթի ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- 2010-ականների պատմական ֆիլմեր
- Միջնադարի թեմատիկ ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Բրիտանական ռազմական ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Պեպլումներ
- Խաչակրաց արշավանքների մասին ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր