Jump to content

Ռիչարդ I Առյուծասիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռիչարդ Առյուծասիրտից)
Ռիչարդ I Առյուծասիրտ
Զինվորական կոչումասպետ
Ծնվել է՝սեպտեմբերի 8, 1157
ԾննդավայրԲեոմոնտ պալատ, Օքսֆորդշիր, Անգլիա[1]
Մահացել է՝ապրիլի 6, 1199 (41 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՇարլո[2]
Երկիր Անգլիայի թագավորություն
ՏոհմՊլանտագենետներ
ՀայրՀենրի II Պլանտագենետ[3]
ՄայրԱլիենորա Ակվիտանացի[3]
ԵրեխաներՖիլիպ և Fulk (?)?[1]
Հավատքկաթոլիկություն

Ռիչարդ Առյուծասիրտ (անգլ.՝ Richard the Lionheart, ֆր.՝ Richard Cœur de Lion, սեպտեմբերի 8, 1157, Բեոմոնտ պալատ, Օքսֆորդշիր, Անգլիա[1] - ապրիլի 6, 1199, Շարլո[2]), Անգլիայի թագավոր Պլանտագենետների հարստությունից (1189-1199)։

Հենրի II-ի և Էլեոնորա Աքվիթանուհու որդին։

Գահին բարձրանալուց հետո ընդամենը մի քանի ամիս անց՝ մեկնում է խաչակրաց արշավանքի, որի ընթացքում նվաճում է Կիպրոս կղզին։ Ռիչարդի բացակայության ժամանակ իշխանությունը Անգլիայում անցնում է նրա եղբայր Ջոնին։ Օգտվելով Ռիչարդի բացակայությունից Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ը սկսում է գրավել Ռիչարդի տիրույթները Ֆրանսիայի Նորմանդիա նահանգում։ Իմանալով այդ մասին՝ Ռիչարդը թաքուն փորձում է վերադառնալ Անգլիա, սակայն ճանապարհին գերի է վերցվում Գերմանիայի կայսր Հենրի VI-ի կողմից և ազատվում 150.000 մարկ փրկագին վճարելու խոստման դիմաց (այդ գումարից վճարվում է 100,000-ը)։ Ռիչարդը 1194 թվականի սկզբին վերադառնում է Անգլիա, որտեղ սկսում է բանակ հավաքել Ֆրանսիայի դեմ պատերազմելու համար։ 1194 թ. մայիսին Ռիչարդը մեկնում է Ֆրանսիայի իր կալվածքները՝ այնտեղ պատրաստվելով պատերազմի, հավաքելով ռազմական ուժեր և կառուցելով նոր ամրոցներ։ 1199 թ. Ռիչարդը Լիմուզենում Շալյու-Շաբրոլ ամրոցի պաշարման ժամանակ վիրավորվում է արբալետի բոլտից և մեկ ամիս անց մահանում արյան վարակից։ Անգլիայի գահը անցնում է Ջոնին։

Իր դերը երրորդ խաչակրաց պատերազմում

Ռիչարդ I հատկապես հայտնի է երրորդ խաչակրաց արշավանքից։ Ֆիլիպ II-ի մեկնումից անց, նա համարվեց պատերազմի բարձրագույն առաջնորդը։ Ստանձնելով իր նոր դիրքը, տարիներով պայքարեց Սալադինի դեմ, սակայն նա ստիպված համաձայնվեց խաղաղության պայմանագրի իր եղբոր Ջոնի դավաձանական վարքագծից հետո։[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2017.
  3. 3,0 3,1 Kindred Britain
  4. Asbridge, Thomas. The Crusades: The Authoritative History of the War for the Holy Land [The Crusades: The Authoritative History of the War for the Holy Land]. ISBN 9780060787288.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ I Առյուծասիրտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 668