Արթուր Դարվիլ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 17, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2006)[2] և Բրոմսգրոուվ (դպրոց) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան |
Թոմաս Արթուր Դարվիլ (անգլ.՝ Arthur Darvill, հայտնի է որպես Արթուր Դարվիլ, հունիսի 17, 1982[1], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և երաժիշտ[3]։ Նա հայտնի է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում Ռորի Ուիլյամսի և «Սպանություն ծովափում» հեռուստասերիալում Ռևի Փոլ Քոթսի դերերով[4]։ Նա մարմնավորում է Ռիպ Հանթերին The CW հեռուստաալիքի «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարվիլի մայրը՝ Էլին, դերասանուհի է, Արթուրի վաղ մանկության ժամանակ նա աշխատել է դիմակների, տիկնիկների հետ և խաղացել է Քենոն Հիլ թատրոնի, հյուրախաղերով շրջագայել Միացյալ Թագավորությունով և աշխարհով։ Քրոջ ծնունդից առաջ Դարվիլը մի քանի շրջագայություն է կատարել, որպեսզի օգնի մորը մի քանի շոուների կարգավորման հարցում։ 1993 թվականից մինչև 2000 թվականները հաճախել է Վուստեշիրի Բրոմսգրով դպրոցը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարվիլը տասը տարեկան հասակում միացել է Երիտասարդական թատրոնի ընկերությանը[5]։ Նա եղել է CITV մանկական հեռուստաալիքի կազմակերպության անդամ 1991 թվականից մինչև 2000 թվականը և 2000 թվականին անցել է աշխատանքի։ Այդ ժամանակ նրան անվանում էին Թոմ Դարվիլ[6]։ Նա լքեց հեռուտաալիքը 2001 թվականին և ստեղծեց իր սեփական թատրոնային ընկերությունը (Fuego's Men)։ 21 տարեկանում Դարվիլը երիտասարդական թատրոն չորս ընկերների հետ տեղափոխվեց Լոնդոն և յուրաքանչյուրը տեղ ապահովեց իր համար դրամատիկական դպրոցում։ Նրանք միասին Ուայթ Սիթիում նոր տուն տեղափոխվեցին։ Դարվիլը հմտացավ դերասանության մեջ Դրամատիկական արվեստի արքայական ակադեմիայում[5][7]։
Հեռուստատեսություն և ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Դարվիլը կատարել է իր հեռուստատեսային դեբյուտը նկարահանվելով ITV հեռուստաալիքի «Նա սպանել է Քուփերներին» քրեական դրամայում։ Նույն թվականին նա մարմնավորել է Էդվարդ «Թիփ» Դորիթին BBC հեռուստասերիալի «Փոքրիկ Դորիթը» հեռուստասերիալում։
Նա սկսել է խաղալ Ռորի Ուիլյամսի դերը BBC հեռուստաալիքի գիտագեղարվեստական «Դոկտոր Ով» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում։ Նա երկրորդական դերակատար էր վեցերորդ եթերաշրջանում և համաձայնվեց նկարահանվել յոթերորդ եթերաշրջանում[8], մինչև նա և Քերեն Գիլանը կլքեին հեռուստասերիալը[9]։
Դարվիլը ունեցել է փոքրիկ դեր Ռիդլի Սքոթի «Ռոբին Հուդ» ֆիլմում և մարմնավորել է Միք Գալահերին «Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ» ֆիլմում։ 2011 թվականի ամռանը նա Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնում խաղացել է «Բժիշկ Ֆասթուս» ներկայացման մեջ։
2015 թվականի մարտին հայտարարվեց, որ Դարվիլը միացել է The CW հեռուստաալիքի «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալի անձնակազմին՝ խաղալու ժամանակի ճանապարհորդ Ռիպ Հանթերին, որը հանդիսանում էր «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների սփին–օֆֆը[10]։
Այլ աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարվիլը նաև երաժիշտ և կոմպոզիտոր է, նա գրել է երգեր և երաժշտություններ Բուշ թատրոնի համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարվիլը նվագում է կիթառ և ստեղնաշարային գործիքներ, դեռահասության տարիքում եղել «Էդմունդ» ինդի խմբի անդամ։ Խմբի անվանումը կապված է «Առյուծը, կախարդը և պահարանը» գրքի հերոս Էդմունդ Պևենիսի հետ, որը նրա ամենասիրելի հերոսն էր։ Արթուրը սիրում է խոհարարությամբ զբաղվել, այցելել թատրոն և երաժշտական համերգների։ Նա և «Դոկտոր ով» հեռուստասերիալի աստղեր Քերեն Գիլանն ու Մեթ Սմիթը մոտիկ ընկերներ են[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2001 | Սութի | Թոմ | |
2008 | Նա սպանել է Քուփերներին | Ոստիկանական կոնստեբլ | |
2008 | Փոքրիկ Դորիթը | Եդվարդ «Թիփ» Դորիթ | 7 սերիա |
2010–2012 | Դոկտոր Ով | Ռորի Ուիլյամս | Երկրորդական դեր 5-րդ եթերաշրջան, հիմնական դեր 6-7Ա եթերաշրջան (27 սերիա) |
2012 | Դրախտ | Բրեդլի Բուրոուս | 1 սերիա |
2013–ից | Սպանություն ծովափում | Փոլ Քոթս | 1-ին եթերաշրջան (2013) և 2-րդ եթերաշրջան (2015) |
2013 | Սպիտակ թագուհին | Հենրի Սթաֆորդ | 2 սերիա |
2016-ից | Վաղվա լեգենդները | Ռիպ Հանթեր | Հիմնական դեր |
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | Pelican Blood | Քամերուն | |
2010 | Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ | Միք Գալահեր | |
2010 | Ռոբին Հուդ | Գրում | |
2014 | Պինգվին | Սեմ | կարճամենտրաժ ֆիլմ Ջայն |
Տեսախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2011 | Doctor Who: The Gunpowder Plot | Ռորի Ուիլյամ | Ձայն և պատկեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=2006&fn=arthur&sn=darvill
- ↑ «"Two Old Bromsgrovians chosen for BBC Adaptation"» (PDF). Bromsgrovian News Review. Գարուն, 2010. էջ 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ««Բժիշկ ով»։ Քերեն Գիլան և Արթուր Դարվիլ». Լոնդոն: The Guardian. 2012 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ 5,0 5,1 «Սա Ռորիի վերջն է». The Evening Standard. 2011 թ․ մայիսի 27. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Wightman, Catriona (2016 թ․ հունիսի 20). «Ի՞նչ է պատահել CITV հեռուստաալիքի ներկայացուցիչներին». Digital Spy. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Արթուր Դարվիլը «Բժիշկ ով»-ից գնում է Բժիկ Ֆուստուս». BBC. 2011 թ․ հունիսի 10.
- ↑ «Ռորին կվերադառնա».
- ↑ «Քերեն Գիլանը և Արթուր Դարվիլը լքում են հեռուստասերիալը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «CW-ի «Նետ»/«Ֆլեշ» հեռուստասերիալի սփին-օֆֆին միանում է ժամանակի ճանապարհորդ». The Hollywood Reporter. 2015 թ․ մարտի 30.
- ↑ «Արթուր Դարվիլ։ Ես մեծ սիրով կրկին կաշխատեմ Քերեն Գիլանի և Մեթ Սմիթի հետ». RadioTimes.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Դարվիլը Internet Movie Database կայքում
- Արթուր Դարվիլը Թվիթթեր կայքում
- Արթուր Դարվիլը Ինստագրամ կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Դարվիլ» հոդվածին։ |
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի երաժիշտներ
- Անգլիացի երգիչներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի սցենարիստներ
- Բրիտանացի կինոռեժիսորներ