Դևիդ Մեթյու Մաքֆեդյեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթյու ՄակՖադյեն
Մեթյու ՄակՖադյենը 2007 թվականին
Ի ծնե անուն՝Matthew Macfadyen
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 17, 1974 (42 տարեկան)[1][2]
Ծննդավայր՝Գրեյթ Յարմուտ, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝Դերասան
Կարիերա՝1998 – մեր օրեր
Պարգևներ՝British Academy Television Award for Best Supporting Actor (2010)
IMDb։ID 0532193

Դևիդ Մեթյու Մաքֆեդյեն (անգլ.՝ David Matthew Macfadyen, հոկտեմբերի 17, 1974(1974-10-17)[3][4], Great Yarmouth, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթյուն ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 17- ին Մեծ Բրիտանիայի Գրեյթ Յարմուտ քաղաքում։

Արդեն 1992-1995 թվականներին սովորել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։ Արդեն այդ տարիների ընթացքում Մաքֆեդյենը մասնակցել է ներկայացումներին և բավական արագ ճանաչման հասել որպես թատերական դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դեբյուտային աշխատանքը եղել է BBC հեռուստալիքով ցուցադրվող «Մոլեգին հողմերի դարավանդը» մինի սերիալում, որը հիմնված է Էմիլի Բրոնտեի համանուն վեպի վրա։ Դրանից հետո նա կայուն կերպով շարունակել է իր կարիերան հեռուստատեսությունում և կինոյում։ Secret life հեռուստաֆիլում մասնակցելու համար նոմինացվել և մրցակցել է Բաֆտա մրցանակի «Լավագույն TV դերասան» կատեգորիայի համար[5]։

2005 թվականին կատարել է պարոն Դարսիի դերը Ջեյն Օսթինի վեպի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հերթական էկրանավորման մեջ։

Նրա վերջին կիոաշխատանքներից է եղել շերիֆ Նոթինգեմի դերը 2010 թվականի «Ռոբին Հուդ» ֆիլմում, որտեղ նրա հետ միասին նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են` Ռասսել Քրոուն, Քեյթ Բլանշետը և Վանեսա Ռեդգրեյվը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից Մեթյու Մաքֆեդյենը ամուսնացած է Կիլի Հոուսի հետ։ Նրա հետ ծանոթացել է 2002 թվականին «Ուրվականներ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ։ Նրանք ունեն երկու երեխա. Մեգգին (ծնվել է 2004 թվականին) և Ռալֆը (ծնվել է 2006 թվականին)։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր
1998 Ամպրոպային անցում Wuthering Heights Հերթոն Էրնշո
1999 Զինվորները Warriors շարքային Ալան Ջեյմս
2000 Սպանության սենյակը Murder Rooms: The Dark Beginnings of Sherlock Holmes Ուոլլեր
2000 Ամեն ինչ հնարավոր է փոքրիկ Maybe Baby Նայջել
2001 Perfect Strangers Դենիել Սայմոն
2001 Էնիգմա Enigma լեյտենանտ Քեյվ
2002 - 2009 Հոգիները Spooks Թոմ Քուին
2004 Վճարման օրը The Reckoning
2004 Իմ հայրիկի տանը In My Father's Den Փոլ Փրայոր
2005 Հպարտություն և նախապաշարմունք Pride and Prejudice պարոն Ֆիցուիլյամ Դարսի
2006 Միդլթաուն Middletown Գաբրիել Հանթեր
2007 Գրայնդհաուզ Grindhouse թրելյերի զոհը
2007 Մահ թաղման ժամանակ Death at a Funeral Դենիել
2008 Ashes to Ashes Ջիլ Հոլլիս
2008 Ֆրոստն ընդդեմ Նիկսոնի Frost/Nixon Ջոն Բյորտ
2008 Փոքրիկ դորիթը Little Dorrit Արթուր Կլեննեմ
2008 Գրպան, որը լի է գարով A Pocket Full of Rye սպա Նիլ
2009 Էնիդ Enid Հյու Պոլլոկ
2010 Ռոբին Հուդ Robin Hood Շերիֆ Նոտինգեմ
2010 Հողե սյուները The Pillars of the Earth Պրիոր Ֆիլիպ
2011 Հրացանակիրները (ֆիլմ, 2011) The Three Musketeers Աթոս
2012 Աննա Կարենինա Anna Karenina Օբլոսկիհ
2012 - 2016 Ripper Street Էդմունդ Ռիդ
2015 Էնֆիլդայի տեսիլքները The Enfield Haunting Գայ Փլեյֆեր
2015 Վերջին թագավորությունը The Last Kingdom Լորդ Ուտրեդ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://portal.dnb.de/opac.htm?method=simpleSearch&cqlMode=true&query=idn%3D133173577
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. http://www.tvrage.com/person/id-71414/Matthew+MacFadyen
  4. filmportal.de — 2005.
  5. «Awards for Matthew Macfadyen - полный список» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Մեթյու Մաքֆեդյեն» հոդվածին։