Jump to content

Դենիել Սալլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Սալլիս
Ծնվել էմայիսի 14, 1962(1962-05-14)[1][2] (64 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
ԿրթությունLondon Film School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր
Ծնողներհայր՝ Ջոն Հյուսթոն[2], մայր՝ Zoe Sallis?[2]
Ամուսին(ներ)Վիրջինիա Մեդսեն և Katie Jane Evans?
Համատեղ ապրող(ներ)Օլգա Կուրիլենկո[4]
Երեխա(ներ)Stella Huston?[2]

Դենիել Սալլիս (Դեննի) Հյուսթոն (անգլ.՝ Daniel Sallis "Danny" Huston, մայիսի 14, 1962(1962-05-14)[1][2], Հռոմ, Իտալիա[3]), ամերիկացի դերասան և ռեժիսոր, «Ոսկե Գլոբուսի» (2013) նոմինանտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսթոնը ծնվել է 1962 թվականի մայիսի 14-ին ՝ Հռոմում, ռեժիսոր Ջոն Հյուսթոնի և դերասանուհի, գրող Զոլի Սալլիսի ընտանիքում։ Նա համարվում է Պաբլո Հյուսթոնի ազատ եղբայրը, Անժելիկա Հյուսթոնի և կինոսցենարիստ Թոնի Հյուսթոնի արյունակից եղբայրը, Ջեկ Հյուսթոնի հորեղբայրը և «Օսկարի» լաուրեատ Ուոլթեր Հյուսթոնի թոռը։ Նրա հորական կողմը ունի անգլիական, իռլանդական, ուելսական և շոտլանդական արմատներ[5], իսկ մորական կողմը՝ հնդկական և անգլիական[6]։ Դեննի Հյուսթոնի ծնունդը իր մոր և Ջոն Հյուսթոնի ռոմանի արդյունքն է[7]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեննի Հյուսթոնը ամուսնացել է երկու անգամ։

  • Վիրջինիա Մեդսեն (1989—1992)
  • Կետի Ջեյն Էվանս (2001—2008)
  • դուստր Ստելլա

Երկրորդ կնոջից դերասանը բաժանվել է 2006 թվականին, սակայն Էվանսը 2008 թվականին ինքնասպանություն գործեց մինչ բաժանումը պաշտոնապես ավարտված էր։ Հյուսթոնը համարյա մի տարի հանդիպում էր «Կախարդական քաղաքից» իր կոլեգա Օլգա Կուրիլենկոյի հետ[8][9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՀայերեն անվանումԻսկական անվանումԴեր
1997Աննա ԿարենինաAnna KareninaՍթիվա Օբլոնսկի, Աննայի եղբայր
2001ՀյուրանոցHotelմենեջեր
200321 գրամ21 GramsՄայքլ
2004ԱվիատորըThe AviatorՋեք Ֆրայ
2004ՏարեդարձBirthՋոզեֆ
2005ԱռաջարկությունThe PropositionԱրտուր Բերնս
2005Անձնվեր այգեպանըConstant GardenerՍենդի Վուդրոու
2006Անցնելով Խավարի կողմըFade to BlackՕրսոն Ուելլս
2006Մարդկային ծնունդChildren of MenՆայջել
2007ԹագավորությունThe Kingdomգեներալ Գիդեոն Յանգ
2007Գիշերվա 30 օրThe Number 23Իսահակ Ֆրենչ/ բժիշկ Մայլս Ֆենիկս
2007Ճակատագրական թիվ 2330 Days of NightՄարլոու
2008Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզHow to Lose Friends & Alienate PeopleԼոուրենս Մեդդոքս
2009Իքս մարդիկ. Սկիզբ։ ՌոսոմախաX-Men Origins: WolverineՈւիլյամ Սթրայքեր
2010Տիտանների պայքարըClash of the TitansՊոսեյդոն
2010Ռոբին ՀուդRobin HoodՌիչարդ I Առյուծասիրտ
2010Մարտիկի ուղինThe Warrior’s Wayգնդապետ
2013Ամերիկյան սարսափ պատմությունAmerican Horror StoryԴրովոսեկ
2011Հրեշը ՓարիզումUn monstre à Parisկերպարի անունը հայտնի չէ
2012Տիտանների ատելությունըWrath of the TitansՊոսեյդոն
2013ՀիչկոկHitchcockՈւիթֆիլդ
2015Վտանգավոր սուզումPressureԷնգել
2016ՊարանոիդParanoidՆիկ Ուեյնգրոու
2017Հրաշք կինWonder WomanԷրիխ Լյուդենդորֆ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #140016686 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2220874/Bond-girl-Olga-Kurylenko-goes-stroll-Miami-Beach-boyfriend-Danny-Huston.html
  5. Huston, John (1994). An Open Book. Da Capo Press. էջ 9. ISBN 0-306-80573-1.
  6. Carr, Jay (1988 թ․ հուլիսի 31). «HAVING NOAH FOR A FATHER TO HIS SON DANNY, JOHN HUSTON WAS INDEED LARGER THAN LIFE». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին. «My mother's half Indian, half English»
  7. Synnot, Siobhan (2008 թ․ հունիսի 15). «Name of the father – Danny Huston». Scotland on Sunday. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. Churcher, Sharon (2008 թ․ հոկտեմբերի 25). «English beauty dies in roof plunge after her marriage split from John Huston's Son». Daily Mail(UK). Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  9. Paylor, Juliet (2013 թ․ նոյեմբերի 7). «Quantum Of Solace's Olga Kurylenko set to lead cast in supernatural horror film Mara». London: Daily Mail.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Սալլիս» հոդվածին։