Jump to content

Օլգա Կուրիլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կուրիլենկո
ուկրաիներեն՝ Ольга Костянтинівна Куриленко
Ծնվել էնոյեմբերի 14, 1979(1979-11-14)[1][2][3][…] (46 տարեկան)
ԾննդավայրԲերդյանսկ (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն Ուկրաինա և  Ֆրանսիա
Ազգությունուկրաինացի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Max Benitz? և Դեննի Հյուսթոն
Պարգևներ և մրցանակներ

Օլգա Կոնստանտինի Կուրիլենկո (ֆրանսերեն՝ Olga Kurylenko, ուկրաիներեն՝ Ольга Костянтинівна Куриленко, նոյեմբերի 14, 1979(1979-11-14)[1][2][3][…], Բերդյանսկ (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), ուկրաինական ծագումով ֆրանսիացի դերասանուհի և մոդել[4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բերդյանսկ քաղաքում, Զապորոժիեի մարզ, որը գտնվում է Ազովի ծովի ափին։ Օլգայի հետ միևնույն բնակարանում ապրում էին մորաքույրը, քեռին, պապիկը, տատիկը, ազգական եղբայրը։ Մայրը՝ ռուսական-բելառուսական ծագումով[6], հայրը՝ ուկրաինացի[6][7]։ Ծնողները բաժանվում են Օլգայի ծնվելուց քիչ անց։ Դաստիարակվել է մոր և տատիկի կողմից։ 8 տարեկան հասակից սովորել է անգլերեն լեզուն, 7 տարի ուսումնասիրել է դաշնամուր և հաճախել է բալետային ստուդիա[8]։ Սովորել է Բերդյանսկ քաղաքի № 16 դպրոցում։

1992 թվականին, 13 տարեկան հասակում, Օլգան և նրա մայրը տեղաբոխվում են բնակվելու Մոսկվա քաղաք։ 16 տարեկանում նա տեղափոխվում է Փարիզ՝ աշխատելու և այնուհետև պայմանագիր է ստորագրում Madison գործակալության հետ[9]։ 18 տարեկան հասակում Օլգան հայտնվում է Glamour, ELLE, Madame Figaro, Marie Claire և Vogue ամսագրերի կազմերի վրա, նա նաև հանդիսանում է Lejaby, Bebe clothing, Clarins and Helena Rubinsteinо ընկերությունների գովազդային դեմքը։

1999 թվականին Օլգան ամուսնանում է իր ընկեր, ֆրանսիացի լուսանկարիչ Սեդրիկ վան Մոլի հետ և ուկրաինական քաղաքացիությունը փոխում է ֆրանսիականի հետ[10]։ Երեք տարի անց զույգը բաժանվում է։ Օլգայի երկրորդ ամուսինը եղել է ամերիկացի գործարար Դեմիան Գաբրիելը, որից նա բաժանվում է 2007 թվականին։ 2011 թվականին Օլգան հայտարարում է, որ ամուսնանում է երիտասարդ մեքսիկացի գործարարի հետ՝ չնշելով անունը։

Կինոյում առաջին փորձը տեղի է ունենում փոքր բյուջետային էրոտիկ «Սիրո մատանին» («L’annulaire», 2005 թվական) ֆիլմում, որտեղ նա կատարում է գլխավոր դերը։ Ֆիլմի ռեժիսորն է հանդիսանում ֆրանսիացի Դիան Բերտրանը։ Որպես դերասանուհի ճանաչման է արժանանում «Փարիզ, ես սիրում եմ քեզ» («Paris, je t'aime», 2006 թվական) ֆիլմի ցուցադրումից հետո, որպես զույգ ունենալով Էլայջա Վուդին։ 2008 թվականի հունվարին նա ընտրվում է «Ջեյմս Բոնդի ընկերուհին» դերի համար՝ Գործակալ 007-ի մասին սերիալի հերթական ֆիլմում։ 2015 թվականին Օլգան նկարահանվում է Սթիվեն Ս. Կամպանելիի «Արագացում» («Momentum») ֆիլմում, խաղալով փորձառու գողուհու դերը։ Ֆիլմում նրա խաղընկերներն են հանդիսանում Մորգան Ֆրիմենը, Ջեյմս Պյուրֆոյը, Ջեննա Սարասը։ Ֆիլմը միջազգային վարձույթ է դուրս գալիս 2015 թվականի հուլիսի 12-ին։

Carte Noire սուրճի գովազդը՝ Օլգայի մասնակցությամբ, նկարահանվել է Ֆրանսիայում շատ շուտ այն բանից, երբ նա խաղաց բոնդիանայում։ Այժմ Կուրիլենկոն զբաղված է չինական ամենաթանկարժեք «Խորքային Կայսրությունները» 3D ֆիլմում նկարահանումներով, որը լուսային էֆեկտներով պետք է գերազանցի Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ին։ Կինոնկարում Կուրիլենկոն խաղում է ջրահարսի դեր[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիայում, որտեղ Պրովանսում այժմ բնակություն է հաստատել Օլգան լույս աշխարհ է գալիս Օլգայի առաջնեկը։ Երեխայի հայրն է հանդիսանում բրիտանացի գրականագետ և դերասան Մաքս Բենիցը, ում հետ, ըստ շրջանառվող լուրերի, 2016 թվականի ամռանը Օլգան պատրաստվում է ամուսնանալ։ Ծնողները երեխայի համար ընտրել են Ալեքսանդր Մաքս Հորացիո անունը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
2001ԼարգոLargo WinchԿարոլ
2005Սիրո մատանիLargo WinchԻրիս
2006Փարիզ, ես սիրում եմ քեզParis, je t'aimeվամպիր
2006ՀամայիլLe porte-bonheurՍոֆիա
2006ՕձLe serpentՍոֆիա
2007Վտանգավմր գաղտնիքնարSuspectesԵվա Պիրես
2007ՀիթմենHitmanՆիկա Վորոնինա
2008Մաքս ՓեյնMax PayneՆատաշա Սաքս
2008Գթասրտության քվանտQuantum of SolaceԿամիլա
2008Իմ արևմուտքումÀ l'est de moiռուս մարմնավաճառուհի
2009ՊատերKirotԳալյա
2010ՑենտուրիոնCenturionԷթայն
2010ԲռնապետությունTyrannyՄինա Հարուդ
2011Այնտեղ բնակվում են վիշապներըThere Be DragonsԻլդիկո
2011Մոռացության երկիրըTerre outragéeԱնյա
2012-2013Կախարդական քաղաքMagic cityՎերա Էվանս
2012ՀայրենավտարThe ExpatriateԱննա Բրանդտ
2012Յոթ հոգեկանSeven PsychopathsԷնջելա
2012Դեպի հրաշքTo the WonderՄարինա
2013ՕբլիվիոնOblivionՅուլիա Ռուսակովա
2014Խորքային ԿայսրություններըEmpires of the Deepջրահարսերի թագուհի
2014Վամպիրների ակադեմիաVampire AcademyԿիրովա
2014Նոյեմբերի մարդըNovember ManԷլիս
2014Ջուր որոնողըThe Water DivinerԷյշե
2015ԱրագացումMomentumԱլեքս Ֆարադեյ

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգումներ
Մրցանակ Թվական Անվանակարգ Կինոնկար Արդյունք
Սատուրն 2009 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Գթասրտության քվանտ Առաջադրված
Brooklyn International Film Festival 2006 Լավագույն դերասանուհի Սիրո մատանին Հաղթանակ
Բոստոնի կինոքննադատների ընկերություն 2012 Լավագույն դերասանական խումբ Յոթ հոգեկան Հաղթանակ
Իմպերիա 2009 Լավագույն դերասանուհի Գթասրտության քվանտ Առաջադրված
San Diego Film Critics Society Awards 2012 Լավագույն դերասանական խումբ Յոթ հոգեկան Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  3. 1 2 3 4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. «Украинская девушка Бонда приехала в Киев» (ռուսերեն). 9 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Ольга Куриленко откроет фестиваль «Молодость»» (ռուսերեն). 13 октября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  6. 1 2 «Ольга Куриленко» (ռուսերեն). movie-space.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  7. «Марина Алябушева: «Ольге понравилось играть с Ришаром»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  8. The Ukranian girl discovered on Moscow’s metro who grew up to become Bond’s sexiest co-star yet
  9. «Оля к победе. Интервью для журналя Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «Гола українська коханка Джеймса Бонда» (ուկրաիներեն). Газета.ua. 2008 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  11. Китай надеется превзойти «Аватар», сняв 3D-сказку о подводном мире (Ստուգված է 9 հունվարի 2011)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կուրիլենկո» հոդվածին։