21 գրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
21 գրամ
21 Grams
21 Grams.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր դրամա[1][2][3] և քրեական
Թեմա ինքնասպանություն
Թվական 2003
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու[1][4][5][2][6][7]
Պրոդյուսեր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու և Ռոբերտ Սալերնո
Սցենարի հեղինակ Գիլյերմո Արիագա
Դերակատարներ Շոն Փեն[4][5][2][6][7][3][8], Նաոմի Ուոթս[4][5][6][7][3][8], Բենիսիո Դել Տորո[4][5][6][7][3][8], Դենի Հյուստոն[5][6][8], Շառլոտ Գեինսբուր[5][6][7][8], Էդի Մարսան[8], Մելիսա Լեո[8], Ջոն Ռուբինշտեյն[8], Քլեա Դյուվալ[6][8], Դենիս Օ'Հեյր[5][8], Փոլ Կալդերոն և Քեթրին Դենթ[6][8]
Օպերատոր Ռոդրիգո Պրիետո
Երաժշտություն Գուստավո Սանտաոլալյա
Մոնտաժ Սթիվեն Միրիոուն
Նկարահանման վայր Նյու Մեքսիկո
Կինոընկերություն This is that corporation
Տևողություն 125 min
Բյուջե 20 մլն[9]
Շահույթ 60,4 մլն[9]
Պաշտոնական կայքէջ

21 գրամ (անգլ.՝ 21 Grams), ֆիլմ՝ նկարված ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի կողմից։

«Որքա՞ն է կշռում կյանքը» ֆիլմի կարգախոսներից մեկն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«21 գրամ» ֆիլմը համարվում է Ինյարիտուի և Արիագայի «Մահվան եռագրության» երկրորդ ֆիլմը[10], «Amores perros» դրամայի շարունակությունը, սակայն այս ֆիլմերում ներկայացվող պատմությունները միմյանցից տարբեր են։ «21 գրամ» կինոնկարում գործողությունների ողբերգական զուգակցումը միահյուսում է այնպիսի մարդկանց ճակատագրեր, որոնք նախկինում բացարձակ անծանոթ էին։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քրիստին Պեկ. նախկին թմրամոլ, ազատվել է կախվածությունից։ Նա ունի սիրելի ամուսին՝ Մայքլը և երկու աղջիկ։ Հենց այն ժամանակ, երբ նա վերադարձել է իր բնականոն կյանքին, տեղի է ունենում ողբերգություն. նրա ամուսինը և աղջիկները մահացու ավտովթարի էին ենթարկվել։
  • Ջեք Ջորդան. նախկին կալանավոր, վերջ է դրել իր անցյալին և հստակ (ինչպես իրեն է թվում) կանգնել հավատքի ճանապարհին։ Նա տառացիորեն է ընկալում Ավետարանը և վստահ է նրանում, որ իր նոր մեքենան իրեն նվիրել է Քրիստոսը (Աստված տվել է, Աստված էլ՝ վերցրել), բայց այդ ամենի հետ միասին նա Աստծո գոյությանը հավատում է անկեղծորեն։ Ամեն ինչ հետ է շրջվում այն ժամանակ, երբ նա ոչ դիտավորյալ վրաերթի է ենթարկում Քրիստինի ամուսնուն և աղջիկներին՝ գործելով ծանր մեղք։
  • Փոլ Ռիվերս. մաթեմատիկոս, ծանր հիվանդ։ Նրան փրկել կարող է միայն սրտի փոխպատվաստումը։ Գործողություններն այնպես են ծավալվում, որ դոնոր սիրտը, որը նա ստանում է, Մայքլի՝ Քրիստինի մահացած ամուսնու սիրտն էր։
Ֆիլմի սյուժետային գծերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքը չի կարողանում հասկանալ՝ ինչպես պիտի շարունակի ապրել և հանուն ինչի. հենց այն ժամանակ, երբ նա սկսել էր հավատալ Աստծուն, վերջինս նրան այդպես դաժան պատժեց։ Սպանությունը (թեկուզ և ոչ դիտավորյալ) ծանր մեղք է, իսկ սպանվածների մեջ երկու անմեղ երեխաներ կային։

Փոլը չգիտի՝ ինչպես ապրել Քրիստինի մահացած ամուսնու սրտով, որի նկատմամբ նա սկսում է խորը զգացմունքներ տածել։ Չէ՞ որ նրա կյանքը, ճակատագրի հեգնանքով, շարունակվել է Քրիստինի դժբախտության հաշվին։

Քրիստինը չի գիտակցում` ինչպես կարելի է ապրել առանց ընտանիքի։ Ինչո՞ւ հենց այն ժամանակ, երբ նա հասկացել էր՝ ինչ է ընտանեկան երջանկությունը, ճակատագիրը խլեց նրանից ամեն ինչ։

Հերոսներից յուրաքանչյուրը ներկայացված է հուզական, տագնապալից իրավիճակում (ռեժիսորը փոխանցում է այս վիճակը քաոսի, ժամանակի և գործողությունների կտրուկ փոփոխության միջոցով)։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Շոն Փեն Փոլ Ռիվերս
Բենիսիո դել Տորո Ջեք Ջորդան
Նաոմի Ուոթս Քրիստինա Պեկ
Դեննի Հյուսթոն Մայքլ
Շառլոտա Գենսբուր Մերի
Մելիսա Լեո Մարիաննա Ջորդան
Քլեա Դյուվալ Կլաուդիա
Փոլ Կալդերոն Բրաուն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ 2003 թվականին տեղի ունեցած Վենետիկի կինոփառատոնից

Մրցանակ հանդիսատեսի համակրանք.

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի գրեթե բոլոր կադրերը նկարահանվել են ձեռքի ոչ թանկ տեսախցիկներով։
  • Նկարահանումները տեղի են ունեցել հատվածների քրոնիկական ճշգրիտ դասավորությամբ՝ չնայած հենց կինոնկարում տեղերը փոփոխված են։
  • Նաոմի Ուոթսը համաձայնել է նկարահանվել ֆիլմում անգամ առանց սցենարը կարդալու։
  • Կինոնկարի անվանումը փոխառվել է բժիշկ Դունկան Մակդուգալայի աշխատանքներից (XX դար)։ Մակդուգալը կշռում էր մահացող հիվանդներին վերջին շնչից առաջ և հետո, փորձելով ապացուցել, որ հոգին նյութական է և կարելի է իմանալ նույնիսկ նրա քաշը։ Իրականում, հետազոտության արդյունքները բավականին հակասական էին, բայց միտքը այն մասին, որ մարդու հոգին կշռում է ուղիղ 21 գրամ, դրոշմվել է մարդկանց ուղեղներում։
  • Այն դրվագում, երբ Ջեք Ջորդանը ցանկանում էր ինքնասպանություն գործել, նրան փրկում է կրծքին «Maria Eladia» դաջվածք ունեցող ինչ-որ կալանավոր։ Հենց այդպես է ֆիլմի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի կնոջ անունը, ում էլ, այսպես ասած, նվիրված է ֆիլմը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]