Գիշերվա 30 օր
Գիշերվա 30 օր անգլ.՝ 30 Days of Night | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…] և վամպիրների մասին ֆիլմ |
Հիմք | Գիշերվա 30 օր |
Թվական | հոկտեմբերի 16, 2007[4] և նոյեմբերի 8, 2007[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Սլեյդ[6][7][2][…] |
Պրոդյուսեր | Սեմ Ռեյմի և Ռոբ Թափերթ |
Սցենարի հեղինակ | Սթիվ Նայլզ, Ստյուարտ Բիթի և Բրայան Նելսոն |
Դերակատարներ | Ջոշ Հարթնեթ[6][7][1][…], Ջորջ Մելիսսա[6][7][1][…], Դեննի Հյուսթոն[6][7][2][…], Մարկ Բուն կրտսեր[8][9], Բեն Ֆոսթեր[6][7][3][…], Մարկ Ռենդալ[8][9], Մանու Բեննեթ[8][9], Նաթանիել Լիս[8], Ջոել Թոբեք[8][9] և Մարի Մադլեն դը Լաֆայետ[10] |
Օպերատոր | Ջո Ուիլեմս |
Երաժշտություն | Բրայան Ռեյթցել |
Պատմվածքի վայր | Նոր Զելանդիա |
Նկարահանման վայր | Նոր Զելանդիա |
Կինոընկերություն | Dark Horse Entertainment և Ghost House Pictures |
Տևողություն | 113 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Գիշերվա 30 օր (անգլ.` 30 Days Of Night), ամերիկյան սարսափ ֆիլմ` հիմնված նույնանուն կոմիքսների վրա։ Ռեժիսորներից մեկը Դեյվիդ Սլեյդն է, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Ջոն Հարտնետը, Մելիա Ջորջը և Դեննի Հյուսթոնը։ Իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկա նահանգի փոքրիկ քաղաքում, որտեղ երեսնօրյա բևեռային օրերի ընթացքում մարդկանց վրա հարձակվում են արյունարբու վամպիրներ։
Կինոնկարի բյուջեն կազմում էր 32 միլիոն դոլլար։ Պրեմիերան կայացավ 2007 թվականի նոյեմբերի 19-ին ԱՄՆ- ում և նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում։ Չորս ամսում թրիլլերի շահույթը կազմեց 75 միլիոն դոլլար։ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին նկարահանվեց ֆիլմի երկրորդ մասը՝ «Գիշերվա 30 օր. Մութ ժամանակներ», իսկ մինի- սերիալի թողարկումը՝ «Գիշերվա 30 օր. Արյունոտ հետքեր» անվամբ, տեղի ունեցավ 2007 թվականին FEARnet.com կայքով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր քաղաք Բարրոուում, որը գտնվում է Ալյասկայի հյուսիսում, մարդիկ նախապատրաստվում են «գիշերվա 30 օրվան»՝ ձմեռային շրջանին, երբ արևը մայր է մտնում գրեթե մեկ ամիս։
Այդ հնարավորությունից օգտվում են վամպիրները, որոնք գալիս են քաղաք՝ չվախենալով միանգամից ոչնչանալ արևածագից։
Քաղաքում պատահաբար հայտնվում է շերիֆ Էբեն Օլեոնի սիրելին։ Էբենի ազնվությունը դառնում է այն փրկարար «ցողունիկը», որը փրկում է նրանց, ովքեր ողջ էին մնացել վամպիրների հետ անհավասար պայքարում։ Էբենը ինքնակամորեն զոհաբերվում է հանուն իր սիրելիի և բոլոր նրանց, ովքեր ողջ էին մնացել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում հեղինակ Սթիվ Նայլսը ցանկանում էր իր մտահղացումն իրականացնել կոմիքսի միջոցով, սակայն սյուժեն վաճառել ցանկանալուց հետո, որոշեց իրագործել այն ֆիլմում։ Երբ դա ևս չստացվեց, վամպիրների մասին սյուժեն հետաձգվեց այնքան, մինչև Նայլսը չհանդիպեց «IDW Publishing» հրատարակչական ընկերությանը։ Արդյունքում «IDW»-ն հրատարակեց կոմիքսը՝ նկարված Բեն Տեմպլսմիթի կողմից[11].։ Երբ Նայլսը և իր գործակալ Ջոն Լեվինը կրկին որոշեցին վերադառնալ կոմիքսի էկրանիզացիայի մտահաղացմանը և շեշտը դրեցին «զարմանքի և մտահաղացման նկատմամբ մեծ հետաքրքրության» վրա, երբ Սեմ Ռեյմին և «Senator International» ընկերությունը թույլատրեցին նրանց նկարահանել կոմիքսի մոտիվներով ֆիլմ։ Ռեյմի խոսքերով այդ նախագիծը տարբերվեց վերջին տարիների սարսափ ֆիլմերից[12]։
Կոմիքսի 2002 թվականի հրատարակումից հետո «DreamWorks», «MGM» և «Senator International» ընկերությունները վիճում էին՝ ֆիլմը նկարահանելու հնարավորություն ստանալու համար (ներդրումներն անցել էին մեկ միլիոն ԱՄՆ դոլլարից)։ Սկզբում Ռեյմին ցանկանում էր ֆիլմ նկարահանել և բանակցություններ էր վարում իր գործընկեր Ռոբերտ Տապերտի հետ «Senator Entertainment»-ի ստեծման մասին, որը «Senator International»-ի ստորաբաժանումն էր[13]։ 2002 թվականի հուլիսին «Senator International»-ը ֆիլմը նկարահանելու հնարավորություն ստացավ և սկսեց երկկողմանի բանակցություններ վարել Ռեյմիի և Տապերտի հետ՝ որպես պրոդյուսերներ։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի հոկտեմբերին Նայլսն արդեն ակտիվ գործունեություն էր ծավալում սյուժեն կոմիքսի մակարդակից մեծ էկրան բերելու համար։ Նա ցանկանում էր ավելի լայն կերպով ներկայացնել դերակատարներին՝ աշխատելով պահել կոմիքսի էությունը[14]։ 2003 թվականի փետրվարին «Columbia Pictures»-ը դարձավ «Senator International»-ի գործընկերը. այն ժամանակ, երբ բոլորովին նոր ստեղծված «Ghost House Pictures» ընկերությունը զբաղված էր նկարահանումներով։ «Ghost House Pictures»-ի ստեղծողը՝ Մայք Ռիչարդսոնը, դարձավ գործադիր պրոդյուսեր (հենց նա, ով ավելի վաղ հրաժարվեց հրապարակել կոմիքսը)[15]։ 2003 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Նայլսի սցենարը խոտանվել է[16], իսկ մեկ տարի անց «Columbia Pictures»-ը սկսեց զբաղվել սցենարի վերամշակմամբ։ «Ghost House Pictures»-ի մենեջեր Սյու Բայնդերը հայտարարեց, որ վամպիրական թրիլլերի նկարահանումները կսկսվեն ամենաքիչը մեկ տարի հետո, քանի որ ստուդիայի ծրագրերում կան ևս երեք ֆիլմի նկարահանումներ[17]։ Հաջորդ տարվա մայիսին Ստյուարտ Բիտտին՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի առաջին սերիայի սցենարիստներից մեկը, գրեց Նայլսի սցենարը[18], վերջինս միանգամից ողջունեց դա[19]։
2005 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ ռեժիսոր Դեյվիդ Սլեյդը կդնի նկարներ, որոնց տարածումը Հյուսիսային Ամերիկայով կիրականացնեն «Columbia Pictures» և «Mandate Pictures» ընկերությունները համաշխարհային կինովարձույթում[20]։ 2006 թվականի մարտին Սլեյդը տեղեկացրեց, որ սցենարիտ Բրայան Նելսոնը, ով «Սառնաշաքար» ֆիլմի սցենարիստն է, աշխատում է որպես «Գիշերվա 30 օր» ֆիլմի սցենարիստ՝ փոխարինելով Բիտտիին[21]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիսին Ջոշ Հարտնետը ստացավ գլխավոր տղամարդու դերը. Բարրոու քաղաքի երիտասարդ շերիֆ[22], իսկ Մելիսա Ջորջը՝ նրա կնոջ և կոլեգայի դերը[23]։ Դենի Հյուսթոնը մարմնավորեց վամպիրների ոհմակի առաջնորդի դերը[24]։ Նկարահանումները նշանակված էին 2006 թվականի ամռանը և պետք է գնային Ալյասկա ու Նոր Զելանդիա[21], սակայն ամեն ինչ հետաձգվեց։ 2006 թվականի հարցազրույցի ժամանակ Մայք Ռիչերդսոնը ասաց, որ ֆիլմը կնկարահանվի 35 միլիմետրանոց կինոժապավենով, սակայն «Genesis» տեսախցիկով նկարահանելու տարբերակը ևս քննարկվել է[25]։ Նկարահանումներից առաջ տված հարցազրույցում Սլեյդը ասաց, որ Բեն Տեմպլսմիթի նկարները օգատգործվել են ֆիլմի ձևավորման մեջ։ Ռեժիսորը նշեց նաև, որ Նելսոնի սցենարը բնույթով մոտ է գրաֆիկական վեպի, իսկ ինքը պատրաստվում է նկարահանել «սարսափելի ֆիլմ վամպիրների մասին»։ Ըստ նրա այդպիսի ֆիլմերը այնքան էլ շատ չեն։ «Այլ ֆիլմերում շատ են փակուղային լուծումները, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք այդպիսի դրություններից։ Մեր գլխավոր նպատակներից մեկն այն է, որ ֆիլմը դարձնենք ավելի բնական, քան բնօրինակ վեպն է, քանի որ այնտեղ ամեն ինչ չափազանցեցված է»[26]։ Հեղինակները կարծում էին նաև, որ վամպիրները չեն լինի այնքան էլ սարսափելի, եթե խոսեն մարդկային լեզվով, այդ պատճառով էլ հորինվեց նոր՝ վամպիրական լեզու, որի համար նշանակված էր Օկլանդ համալսարանի լեզվաբան-պրոֆեսորը։ «Մենք ստեղծեցինք շատ հասարակ լեզու, որը նման չէ որևէ լեզվի։ Ամեն ինչ պարզ է, որովեհտև այդպիսին է վամպիր- գիշատիչների խառնվածքը»,- ասում է Սլեյդը[27]։ 2007 թվականի փետրվարին նկարահանումներն ավարտված էին[28]։ Նկարահանումները տեղի են ունեցել «Henderson Valley Studios» ստուդիայում, Օուկլենդ քաղաքում, Քվինսթաունում, Հոբսոնվիլլիայի օդանավակայանում, Վայտակիր այգում և Վայոր-Սնոու ագարակում[29]։ Գործնականում բոլոր գիշերային տեսարանները նկարահանվել են կեսօրին[30]։ Հարտները հնարքների մեծ մասը կատարել է ինքնուրույն, իսկ Մելիսա Ջորջը ինքնուրւյ է օգտագործել մեքենան պահանջված տեսարաններում[30]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ապրիլին կոմպոզիտոր Բրայան Ռեյտցելին վարձակալեցին ֆիլմի սաունդթրեքի աշխատանքների համար[31]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Կանադայի 2855 կինոթատրոններում՝ 2007 թվականի հոկտեմբերի 19-ին։ Ֆիլմի առաջին թողարկումից ստացված գումարը կազմեց 15 միլիոն 951 հազար 902 ԱՄՆ դոլլար[32]` դառնալով պահանջված ֆիլմերից գլխավորը[33]։ ԱՄՆ-ից ու Կանադայից ստացված ամբողջական գումարը կազմեց 39 միլիոն 568 հազար 996 ԱՄՆ դոլլար, իսկ արտասահմանյան շահույթը` 35 միլիոն 735 հազար 361 ԱՄՆ դոլլար։ Ամբողջական շահույթը կազմեց 75 միլիոն 304 հազար 357 ԱՄՆ դոլլար[32]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Rotten Tomatoes» կայքը ունեցավ 51 տոկոս շահույթ 157 քննադատների դրական ակնարկների շնորհիվ[34]։ «Metacritic» ֆիլմին 100 բալից շնորհեց 53-ը, 29 ակնարկի հիման վրա՝ ֆիլմին ոչ միանշանակ գնահատական տալով[35]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին ֆիլմը արժանացավ մի շարք հայտնի մրցանակների[36]։
- «Teen Choice Awards». «Լավագույն սարսափ ֆիլմ» և «Լավագույն տղամարդու դեր սարսափ ֆիլմում» (Ջոշ Հարտնետ)
- «Golden Trailer Awards». «Լավագույն սարսափ ֆիլմ», «Լավագույն գովազդային հոլովակ» (Create Advertising Group ստուդիա), «Լավագույն պարտիզանական մարքեթինք» (Ignition Prin ընկերություն) и «Լավագույն օրիգինալ պաստառ» (Ignition Prin ընկերություն)
- «Empire Awards». «Լավագույն սարսափ ֆիլմ»
- «Academy Of Science Fiction, Fantasy & Horror Films». «Լավագույն սարսափ ֆիլմ» և «Լավագույն շպար» (Դավինո Լամոնտ և Ջինո Աչեվեդո)
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ամենի արդյունքում 2010 թվականի հոկտեմբերի 5-ին լույս տեսավ «Գիշերվա 30 օր 2. մութ օրեր» ֆիլմը[37]։ Սցենարը գրեցին Սթիվ Նայլսն ու Բեն Կետայը, իսկ բեմադրմամբ զբաղվեց Կետայը։ Նկարահանումներն սկսվեցին 2009 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ Ռիս Կոյրոն և Միա Կիրշները ֆիլմում մարմնավորեցին գլխավոր դերերը[38], ֆիլմում նկարահանվեցին նաև Գարոլդ Պերրինյոն, Կիլե Սանչեսը, Դիոռա Բեյրդը և Մոնիկ Գանդերտոնը[39]։ Նկարահանումներից երեք օր հետո Նայլսը հայտարարեց, որ Կիլե Սանչեսը փոխարինել է Ջորջ Մալլիսին՝ մարմնավորելով Ստելլա Օլեսոնի կերպարը[40]։ Ֆիլմը նկարահանվել է քիչ բյուջեով՝ ճշտությամբ հետևելով կոմիքսի ընթացող իրադարձություններին[41]։ Բացի այդ, նկարահանվել է նաև երկու ֆիլմ, որոնք հրաօարակվել են առցանց տարբերակով. «Գիշերվա 30 օր. արյունոտ հետքեր» и «Գիշերվա 30 օր. մոխիրը` մոխրի մոտ»։
Ֆիլմի հրատարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]DVD տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի փետրվարի 26-ին ֆիլմը հրապարակվեց DVD տարբերակով՝ Blu-ray և UMD ընկերությունների կողմից՝ PlayStation Portable-ի համար։ UMD-ի վաճառքից ստացված գումարը կազմեց 26 հազար 949 հարյուր 780 ԱՄՆ դոլլար։ Blu-ray-ը այդպիսի ցուցանիշ չունեցավ[42]։ Հրատարակությունը կազմված էր մեկ սկավառակից, որի մեջ բացի ֆիլմից կար նաև 8 փոքրիկ կարճամետրաժ ֆիլմ, որում կինոնկարի ստեղծման մասին տեսակետներ էին հնչում։
Ֆիլմի բրիտանական հրատարակումը տեղի ունեցավ 2 սկավառակովով, որը վաճառքում հայտնվեց 2008 թվականի ապրիլին։ Այս հրատարակությունը ևս գրանցեց մեծ հաջողություն, միայն թե այս անգամ վաճառվող տուփում զետեղված էր նաև «Գիշերվա 30 օր» գրաֆիկական նորավեպը։
2008 թվականին «Мьюзик-трейд» ընկերությունը հրատարակեց ֆիլմի սովորական[43] և պարզեցված[44] տարբերակը՝ ռուսերեն թարգմանությամբ։ Թողարկումներից ոչ մեկը բոնուս չունեցավ։
Նովելիզացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի սեպտեմբերի 25-ին «Pocket Star» հրատարակչությունը թողարկեց «Գիշերվա 30 օր» (ISBN 978-1-4165-4497-5) վեպ-նովելիզացումը՝ գրված Թիմ Լեբբոնի կողմից (անգլ.՝ Tim Lebbon)[45]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.metacritic.com/movie/30-days-of-night
- ↑ 2,0 2,1 2,2 http://stopklatka.pl/film/30-dni-mroku
- ↑ 3,0 3,1 https://itunes.apple.com/cz/movie/30-dni-dlouha-noc-30-days/id645937609?ign-mpt=uo%3D4
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=115070.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.adorocinema.com/filmes/filme-115070/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.imdb.com/title/tt0389722/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.bbfc.co.uk/releases/30-days-night-film
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Sarah Dobbs & Ron Hogan (2008 թ․ ապրիլի 16). «Steve Niles interview». Den of the Geek. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Jonah Weiland (2002 թ․ հուլիսի 22). «Niles Looks Forward to At Least '30 Days' of Screen Time». Comic Book Resources. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Raimi Mulls 30 Days». Sci Fi Wire. 2002 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Ace MacDonald (2002 թ․ հոկտեմբերի 14). «Horror is October Month». Comicon.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Columbia Acquires 30 Days of Night». Ghost House Pictures. 2003 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Jonah Weiland (2003 թ․ մարտի 31). «Dark Horse's Mike Richardson Talks Comic Book Movies». Comic Book Resources. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Kyle Hopkins (2004 թ․ մարտի 3). «Bloodthirsty in Barrow». Anchorage Press. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Steve Niles Talks Movies». Comic Continuum. 2004 թ․ մայիսի 4. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «30 Days Moves Forward». Sci Fi Wire. 2004 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Tatiana Siegel (2005 թ․ սեպտեմբերի 7). «Slade has eyes for Col's 'Night'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 21,0 21,1 Edward Douglas (2006 թ․ մարտի 24). «David Slade on 30 Days of Night». SuperHeroHype.com. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Hartnett in Flight with Sony 'Night'». 2006 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «30 Days of Night, Melissa George and Josh Hartnett». MelissaGeorge.co.uk. 2006 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Borys Kit (2006 թ․ սեպտեմբերի 11). «'Night' dawns for Huston in Col horror pic». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Robert Sanchez (2006 թ․ սեպտեմբերի 28). «Exclusive Interview: Part II With Dark Horse's Mike Richardson». IESB.net. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Daniel Fienberg (2006 թ․ ապրիլի 13). «'Candy' Director Prepares for '30 Days of Night'». Zap2it.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Cindy White (2007 թ․ հոկտեմբերի 15). «Director David Slade shines a light on Josh Hartnett and Melissa George to bring a new vision of vampires to the screen in 30 Days of Night». SciFi Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Andy Khouri (2007 թ․ փետրվարի 24). «NYCC, DAY 2: MYSPACE MYSTERY PANELISTS REVEALED!». Comic Book Resources. Վերցված է 2007 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Filming Locations For «30 Days Of Night» at Internet Movie Database
- ↑ 30,0 30,1 Trivia For «30 Days Of Night» at Internet Movie Database
- ↑ «Brian Reitzell: 30 Days of Night» (PDF). Film Music Weekly. 2007 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 32,0 32,1 «30 Days of Night (2007)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Pamela McClintock (2007 թ․ հոկտեմբերի 21). «Audiences sink teeth into 'Night'». Variety. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «30 Days of Night (2007)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «30 Days of Night». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Awards For «30 Days Of Night» at Internet Movie Database
- ↑ «30 Days of Night: Dark Days Home Video Specs and Release Date». Dread Central. 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Update: '30 Days of Night: Dark Days' Gets October Blu-ray/DVD Date». Bloody Disgusting. 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «BD's Got Your 30 Days of Night: Dark Days Casting!». Bloody Disgusting. 2009 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Kiele Sanchez Takes Over For Melissa George in 30 Days of Night: Dark Days». ReelzChannel. 2009 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Nicholson, Max (2010 թ․ հուլիսի 23). «Dark Days Interview: Steve Niles». IGN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «30 Days of Night - DVD Sales». The Numbers. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «30 дней ночи» | США, 2008, «Мьюзик-трейд»
- ↑ «30 дней ночи» | США, 2008, «Мьюзик-трейд» | Упрощённое издание
- ↑ «30 Days of Night novelization». amazon.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт фильма
- Официальный русский сайт фильма Արխիվացված 2008-12-26 Wayback Machine
- «30 дней ночи»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «30 дней ночи»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««30 дней ночи»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «30 дней ночи»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- ««30 дней ночи»»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Производственные дневники на сайте компании «Ghost House Pictures»
- Композитор обсуждает работу над фильмом
- Кадры из фильма Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
|
- Նոր Զելանդիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2007 թվականի ԱՄՆ ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր վամպիրների մասին
- Ֆիլմեր ապոկալիպսիսի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ալյասկայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2007 թվականին