«Սա միայն աշխարհի վերջն է» (ֆրանսերեն՝ Juste la fin du monde), ռեժիսորՔսավյե Դոլանիֆրանս-կանադական ֆիլմը, որն էկրաններ է բարձրացել 2016 թվականին։ Ֆիլմը ցուցադրվել է 2016 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրի շրջանակներում, որտեղ ստացել է ժյուրիի գրան պրին։
Հաջողակ գրող Լուին 12 տարի անց վերադառնում է իր հայրենի տուն՝ ընտանիքին տեղեկացնելու իր հիվանդության մասին լուրը։ Սակայն այս ծրագիրը կյանքի կոչելը հեշտ չէ, չէ՞ որ արտասովոր ազգականներն ունեն սեփական ծրագրերը։
Ֆիլմը ստացել է կինոքննադատների հակասական արձագանքները։ Կաննի կինոփառատոնի մամուլի ցուցադրությանը այն քննադատվել է։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 45 % վարկանիշ՝ հիմնված 31 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմում է 5,7[10]։ «Metacritic» վարկանիշը 48 է՝ հիմնված 11 գրախոսության վրա[11]։ Գնահատականը «IMDb» հարթակում 10-ից 7,2 է։
Սա Քսավյե Դոլանի առաջին ֆիլմն է, որում նկարահանվել են միայն ֆրանսիացի դերասաններ։ Մինչ այդ նրա ֆիլմերում նկարահանվել են միայն կանադացիներ[13]։
Գասպար Ուլիելը և Վենսան Կասելն արդեն միասին նկարահանվել են «Գայլերի եղբայրություն» ֆիլմում (2001)։ Գասպարը 2005-2007 թվականներին հանդիպել է Վենսանի կրտսեր քրոջ՝ Սեսիլ Կասելի հետ։ Սեսիլ Կասելը նաև Մարիոն Քոտիարի լավագույն ընկերուհիներից մեկն է։
Գասպաև Ուլիելը և Լեա Սեյդուն արդեն միասին նկարահանվել են «Սեն Լորան։ Ոճը ես եմ» ֆիլմում (2014)։
Սա Քսավյե Դոլանի երկրորդ ֆիլմն է, որը նկարահանված է պիեսի մոտիվներով։ Առաջինը եղել է «Թոմը ագարակում» ֆիլմը (2013):
Անտուանի դերն ի սկզբանե նախատեսված էր Ռեդա Քաթեբի համար, Վենսան Կասելը փոխարինել է նրան տառացիորեն վերջին րոպեին[14]։
Ֆիլմի դերասանական կազմում կա «Սեզար» կինոմրցանակի չորս դափնեկիր՝ Նատալի Բայ, Մարիոն Քոտիար, Գասպար Ուլիել, Վենսան Կասել և մեկ առաջադրված՝ Լեա Սայդուն։
Այս ֆիլմը Կաննի 2016 թվականի կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցած երկու ֆիլմերից մեկն է, որտեղ Մարիոն Քոտիարը գլխավոր դերակատարներից մեկն է։ Երկրորդը «Սիրո պատրանքն» է։
Սա Մարիոն Քոտիարի մասնակցությամբ առաջին ֆիլմն է, որը Կաննի կինոփառատոնում ստացել է մրցանակ։ Չնայած նրա մասնակցությանը շատ հայտնի ֆիլմերին՝ «Ժանգ և ոսկոր» (2012) և «Երկու օր, մեկ գիշեր» (2014), դրանք չեն ստացել կինոփառատոնի մրցանակը։
Սա Քսավյե Դոլանի և օպերատոր Անդրե Տյուրպենի համատեղ հինգերորդ աշխատանքն է։ Մինչ այդ նրանք աշխատել են «Թոմը ագարակում» (2013) և «Մայրիկ» (2014) ֆիլմերի ու Indochine խմբի «College Boy» և Ադելի«Hello» երգերի տեսահոլովակների շրջանակներում։
Նատալի Բայը երկրորդ անգամ է աշխատել Քսավյե Դոլանի հետ, առաջին ֆիլմը եղել է «Եվ միևնույնն է Լորանս»-ը (2012)։