Էկզարկոպուլոսը մեծացել է Փարիզի 19-րդ թաղամասում՝ «Դե Ֆեթ» հրապարակի մոտ։ Հայրը՝ Դիդիե Էկզարկոպուլոսը, կիթառի ուսուցիչ է, իսկ մայրը՝ Մարինա Նիկը, բուժքույր։ Ադելն ունի երկու փոքր եղբայր։ Պապիկը ծագումով հույն էր[4][5]։
Ծնողներն աղջկա ամաչկոտությունը հաղթահարելու համար ինը տարեկանից ուղարկեցին դերասանական դասընթացների։ 2005 թվականին առաջին անգամ խաղաց «Martha» ֆիլմում, որից հետո այցելության գնաց ծնողներին։ 2006 թվականին նրան նկատեց գործակալը, ում առաջարկով էլ աղջիկն սկսեց խաղալ ֆրանսիական «R.I.S, police scientifique» կինոսերիալում։ Տասներեք տարեկան հասակում գլխավոր դերում հանդես եկավ
«Արկղեր[Boxes (film)]»[4] ֆիլմում։
Արտիստուհին նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝ «Թոկից փախածները Տիմպելբախից» (2008), «Շուրջկալ» (2010), «Քավության նոխազ» (2010), «Ժինոյի պատմությունը» (2011), «Սպիտակ քառակուսին» (2011), «Ինքս ինձ հետ» (2012) և «Նախկինում ես մռայլ էի» (2013), այնուհետև նա ունեցավ միջազգային մեծ ճանաչում «Ադելի կյանքը» ֆիլմում, որը նկարահանվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների կողմից[6]։ Ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի[7][8]։ Էկզարկոպուլոսը դարձավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի ամենաերիտասարդ կին հաղթողը[9]։
2016 թվականի փետրվարից Ադելը հանդիպում է ռեփեր Դումի հետ, ով Փարիզի L'Entourage 2Fingz խմբի անդամ է։ Նա ունի որդի՝ Իսմայել Ֆրիմոն, ծնված 2017 թվականի ապրիլին[10]։