Ֆրանսիական դիսպետչերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիական դիսպետչերը
անգլ.՝ The French Dispatch of the Liberty, Kansas Evening Sun
Ֆիլմի պաշտոնական պաստառ
Երկիր ԱՄՆ
 Գերմանիա
Ժանրհումորային դրամա, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թեմաժուռնալիստիկա[1], expatriate?[1], օտարերկրյա թղթակից[1], պատմույթ[1] և ճամփորդական գրականություն[1]
Թվականհուլիսի 12, 2021[2], հոկտեմբերի 21, 2021[3][4], հոկտեմբերի 28, 2021[5] և հոկտեմբերի 22, 2021[6][7]
Լեզուանգլերեն[8]
ՌեժիսորՈւես Անդերսոն
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին
Սցենարի հեղինակՈւես Անդերսոն
ԴերակատարներՍիրշա Ռոնան[6], Թիմոթի Շալամե[6], Բենիսիո դել Տորո[6], Լեա Սեյդու[6], Ֆրենսիս ՄաքԴորմանդ[6], Օուեն Ուիլսոն[6], Բիլ Մյուրեյ[6], Ջեֆրի Ռայթ[6], Էդրիան Բրոուդի[6], Ուիլեմ Դեֆո[6], Ջեյսոն Շվարցման, Հենրի Ուինքլեր[6], Էլիզաբեթ Մոս[6], Ռուփերթ Ֆրենդ, Բոբ Բալաբան, Ֆիշեր Սթիվենս, Գրիֆին Դան, Mohamed Belhadjine?[6], Ուոլես Վոլոդարսկի, Anjelica Bette Fellini?, Ջարվիս Քոքեր, Թիլդա Սուինթոն[6], Թոնի Ռևոլորի, Լուիս Սմիթ, Դենիս Մենոշե, Lyna Khoudri?, Ալեքս Լոուտեր, Սեսիլ դը Ֆրանս, Գիյոմ Գալյեն, Քրիստոֆ Վալց[6], Մաթյո Ամալրիկ, Սթիվ Փարք, Լև Շրայբեր[6], Էդվարդ Նորթոն[6], Իպոլիտ Ժիրարդո, Benjamin Lavernhe?, Vincent Macaigne? և Félix Moati?
ՕպերատորՌոբերտ Յոմեն
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժԷնդրյու Վայսբլում
Պատմվածքի վայրՖրանսիա[1] և Liberty?[1]
ԿինոընկերությունFox Searchlight Pictures, American Empirical Pictures, Indian Paintbrush և Scott Rudin Productions
Տևողություն108 րոպե
Բյուջե25 000 000 $
Շահույթ46 333 545 $[9] և 16 124 375 $[10]
 The French Dispatch Վիքիպահեստում

«Լիբերթիի ֆրանսիական դիսպետչերը, Կանզասի երեկոյան արև» (առավել հաճախ օգտագործվում է պարզ ձևը՝ «Ֆրանսիական դիսպետչերը», անգլ.՝ The French Dispatch), սպասվող ֆիլմ կատակերգական դրամա ժանրում, որի հեղինակը և ռեժիսորը Ուես Անդերսոնն է։ Այն հիմնված է Անդերսոնի, Հուգո Գինեսի, Ռոման Քոփոլայի և Ջեյսոն Շվարցմանի պատմվածքի վրա։ Ֆիլմը կենտրոնանալու է Կանզասի թերթի ֆրանսիական արտաքին բյուրոյի վրա։

Ֆիլմի գլխավոր դերասանական կազմը ներառում է այնպիսի դերասանների, ինչպիսիք են Բենիսիո դել Տորոն, Էդրիեն Բրոուդին, Թիլդա Սուինթոնը, Լեա Սեյդուն, Ֆրենսիս ՄակԴորմանդը, Տիմոտի Շալամեն, Լինա Քուդրին, Ջեֆրի Ռայթը, Մաթյո Ամալրիկը, Սթիվ Փարքը, Բիլ Մյուրեյը և Օուեն Ուիլսոնը։ Ֆիլմի երկրորդական դերասանական կազմի մեջ են ներառվել Լև Շրայբերը, Էդվարդ Նորթոնը, Ուիլեմ Դեֆոն, Սիրշա Ռոնանը, Ջեյսոն Շվարցմանը, Անժելիկա Հյուսթոնը և այլք։

Searchlight Pictures կինոընկերությունը պլանավորվում է թողարկել ֆիլմը 2020 թվականի հոկտեմբերի 16-ին։ Այն դառնալու է Անդերսոնի 10-րդ ռեժիսորական աշխատանքը և 4-րդ համագործակցությունը ստուդիայի հետ[11]։

Նախադրյալներ և նախարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարագրվել է որպես «սիրային նամակ լրագրողներին՝ գրված 20-րդ դարի ֆրանսիական մտացածին քաղաքում ամերիկյան թերթի ֆորպոստում», որը կենտրոնանում է երեք պատմագծերի վրա[12]։ Նա կյանքի է կոչում հեքիաթների ժողովածուն, որը հրապարակվել է նույնանուն «Ֆրանսիական դիսպետչերը»-ում՝ որի գործունեությունը ծավալվում է Էննուի սյուր-Բլազե քաղաքում[13]։ Ֆիլմը ներշնչվել է Անդերսոնի սիրուց The New Yorker-ի հանդեպ, և ֆիլմի որոշ կերպարներ և իրադարձություններ հիմնվել են իրական կյանքի համարժեքների վրա[14]։ Երեք պատմագծերից մեկը կենտրոնանում է 1968 թվականին Ֆրանսիայում մայիսյան իրադաձությունների վրա։ Այն ներշնչվել է Մեյվիս Գալանթի երկու մասից բաղկացած «Մայիսի իրադարձությունները․ Փարիզի նոթատետր» (անգլ.՝ The Events in May: A Paris Notebook) հոդվածից[14][15]։ Երկրորդ պատմագիծը՝ Էդրիեն Բրոուդիի կերպարի՝ Ջուլիեն Կադազիոյի մասնակցությամբ, հիմնվել է Լորդ Դյուվենի վեց մասից բաղկացած հոդվածից The New Yorker-ում[14][16]։

2019 թվականի ապրիլի Ֆրանսիական Charente Libre հրատարակության համար հարցազրույցում Անդերսոնն ասել է․ «Պատմությունը հեշտ չէ բացատրել, ամերիկացի լրագրողը, որի գործունեությունը ծավալվում է Ֆրանսիայում, ստեղծում է իր ամսագիրը։ Սա ավելի շատ այս մարդու դիմանկարն է, այս լրագրողի, ով պայքարում է, որպեսզի գրի այն, ինչ ուզում է գրել։ Սա մամուլի ազատության մասին ֆիլմ չէ, բայց երբ դուք խոսում եք լրագրողների մասին, դուք նաև խոսում եք այն մասին, թե ինչ է կատարվում իրական աշխարհում»[17]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Ուես Անդերսոնը դառնալու է Ֆրանսիայում ծավալվող անանուն երաժշտական ֆիլմի ռեժիսորը և հեղինակը[18]։ 2018 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Ջերեմի Դոուսոնը դառնալու է ֆիլմի պրոդյուսերը, իսկ Թիլդա Սուինթոնը և Մաթյո Ամալրիկը դերեր են կատարելու։ Դոուսոնը նաև հաստատել է, որ ֆիլմը երաժշտական չէ[19]։ Բացի այդ, ըստ շշուկների, Նատալի Փորտմանը, Բրեդ Փիթը և Լեա Սեյդուն պետք է մասնակցեին ֆիլմին[20]։ 2018 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Անդերսոնը դառնալու է այն ֆիլմի ռեժիսոր և հեղինակ, որտեղ դերեր են կատարելու Ֆրենսիս ՄակԴորմանդը, Բիլ Մյուրեյը, Տիմոտի Շալամեն, Բենիսիո դել Տորոն և Ջեֆրի Ռայթը; հաստատվել է Սեյդուի մասնակցությունը ֆիլմին՝ Սուինթոնի և Ամալրիկի հետ միասին, և այն, որ Սթիվեն Ռեյլսը պրոդյուսերավորելու է իր Indian Paintbrush ընկերությամբ, իսկ Fox Searchlight Pictures-ը զբաղվելու է ֆիլմի տարածմամբ[12][21][22][23][24][25][26]։

Նույն ամսվա վերջին, Լոիս Սմիթը և Սիրշա Ռոնանը միացել են դերասանական կազմին[27][28][29]։ 2019 թվականի հունվարին Օուեն Ուիլսոնը, Էդրիեն Բրոուդին, Հենրի Ուինքլերը, Քեյթ Ուինսլեթը, Բոբ Բալաբանը, Դենիս Մենոշեն, Սթիվ Փարքը, Լինա Քուդրին, Ալեքս Լոուտերը, Վենսան Մաքենը, Վինսենթ Լաքոսթը, Ֆելիքս Մոաթին, Բենջամին Լավերնը, Գալյեն Գիյոմը և Սեսիլ դը Ֆրանսը նույնպես միացել են կազմին[30][31][32][33][34][35]։ Ռոբերթ Յոմենը մասնակցելու է որպես ֆիլմի օպերատոր[36]։ 2019 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Վալի Վոլոդարսկին, Ֆիշեր Սթիվենսը, Գրիֆին Դանը և Ջեյսոն Շվարցմանը միացել են ֆիլմի դերասանների թիմին[37]։ 2019 թվականի ապրիլին նրանց միացել են նաև Քրիստոֆ Վալցը, Ռուփերթ Ֆրենդը և Էլիզաբեթ Մոսը[38][39]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսել են 2018 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Անգուլեմ քաղաքում և ավարտվել են 2019 թվականի մարտին[40]։ Մյուրեյը, ով ֆիլմում փոքր դեր է կերտել, ավարտել է իր տեսարանների նկարահանումները երկու օրում[41]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պաստառը, որը նկարվել է Խավի Ազնարեզի կողմից, լույս է տեսել 2020 թվականի փետրվարի 11-ին։ Առաջին թրեյլերի պրեմիերան տեղի է ունեցել հաջորդ օրը՝ փետրվարի 12-ին[42]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերին Searchlight Pictures-ը ձեռք է բերել «Ֆրանսիական դիսպետչերը» ֆիլմի միջազգային իրավունքները[43]։ Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ի սկզբանե պրեմիերան պետք է կայանար հուլիսի 24-ին[44], սակայն ստիպված հետաձգվել է 2019-2020 կորոնավիրուսի համավարակի պատճառով[45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Morrison S. How Wes Anderson Turned The New Yorker Into “The French Dispatch”(անգլերեն) / (not translated to en-us)New York City: (untranslated), 2021. — ISSN 0028-792X; 2163-3827
  2. Release info(բազմ․) — 1990.
  3. The French Dispatch (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  4. The French Dispatch (դան.)
  5. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 The French Dispatch (норв.)
  7. Internet Movie Database — 1990.
  8. The French Dispatch of the Liberty, Kansas Evening Sun — 2021.
  9. Box Office Mojo — 1999.
  10. Internet Movie Database — 1990.
  11. Rico, Klaritza; Rico, Klaritza (2020 թ․ փետրվարի 12). «Wes Anderson's 'The French Dispatch' Debuts First Trailer». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  12. 12,0 12,1 Thompson, Anne (2018 թ․ դեկտեմբերի 2). «Wes Anderson Is Shooting 'The French Dispatch' in France — Exclusive». IndieWire (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  13. «Wes Anderson reveals cast of new movie 'The French Dispatch'». NME Music News, Reviews, Videos, Galleries, Tickets and Blogs | NME.COM (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. 14,0 14,1 14,2 «A Look at Wes Anderson's New, New Yorker-inspired Film». The New Yorker. 2020 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  15. Martoccio, Angie (2020 թ․ փետրվարի 12). «Bill Murray, Timothée Chalamet, Saoirse Ronan and More Star in Wes Anderson's 'The French Dispatch' Trailer». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  16. Behrman, S.N. (1951 թ․ սեպտեմբերի 21). «The Days of Duveen». The New Yorker. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  17. Sharf, Zack; Sharf, Zack (2019 թ․ օգոստոսի 23). «'The French Dispatch': Everything You Need to Know About Wes Anderson's New Movie». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  18. Trumbore, Dave (2018 թ․ օգոստոսի 15). «Wes Anderson's Next Film Could Be a Post-World War II Musical Set in France, Obviously». Collider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  19. Barfield, Charles (2018 թ․ նոյեմբերի 21). «Producer Gives Plot Details About Wes Anderson's Upcoming Film & Says It's Not A Musical». ThePlaylist. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  20. «Tilda Swinton Joins Wes Anderson's French Musical; Brad Pitt, Natalie Portman Rumored». 2018 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  21. Raup, Jordan (2018 թ․ դեկտեմբերի 2). «Timothée Chalamet, Benicio del Toro & More Join Wes Anderson's 'The French Dispatch'». The Film Stage. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  22. Ivre, Devon (2018 թ․ դեկտեմբերի 2). «Wes Anderson's Next Film, The French Dispatch, Is a 'Love Letter to Journalists'». Vulture. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  23. «Jeffrey Wright talks upcoming Wes Anderson film role». YouTube. 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  24. Barfield, Charles (2018 թ․ դեկտեմբերի 5). «Wes Anderson's 'The French Dispatch': Brad Pitt Is Out But Léa Seydoux Will Star In The Upcoming Film». The Playlist. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  25. Kroll, Justin (2018 թ․ դեկտեմբերի 6). «Timothee Chalamet Joins Tilda Swinton, Bill Murray in Wes Anderson's 'The French Dispatch'». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  26. Lang, Brent (2019 թ․ սեպտեմբերի 19). «Fox Searchlight Buys Wes Anderson's 'The French Dispatch'». Variety. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. Lang, Brent (2018 թ․ դեկտեմբերի 10). «Wes Anderson's 'French Dispatch' Adds Lois Smith». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  28. «Mary Queen of Scots': Saorise Ronan and Josie Rourke on the 'cost of power'». YouTube.com. 2018 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  29. «Saoirse Ronan Joins 'The French Dispatch,' Reuniting With Wes Anderson and Timothée Chalamet». 2018 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  30. «ADRIEN BRODY, BENICIO DEL TORO, OWEN WILSON, WILLEM DAFOE: PLUIE DE STARS SUR LA VILLE!». Charente Libre. 2019 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  31. «Henry Winkler Joins Wes Anderson Movie 'French Dispatch' (Exclusive)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  32. «Saoirse Ronan Reveals Kate Winslet Is Latest Actor To Join Wes Anderson's 'The French Dispatch'». The Playlist. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  33. Grater, Tom (2019 թ․ հունվարի 31). «'The End Of The F***ing World' star Alex Lawther joins Wes Anderson's 'The French Dispatch' (exclusive)». Screen International. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  34. Sarreau, Lea Andre (2019 թ․ հունվարի 31). «A luxury French casting for Wes Anderson's "The French Dispatch"». Les Inrockuptibles. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  35. [1]
  36. Tyler, Jacob (2019 թ․ հունվարի 10). «WES ANDERSON'S 'THE FRENCH DISPATCH' CASTS HENRY WINKLER AND HIRES STUNT COORDINATOR DOMINIQUE FOUASSIER». thegww.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  37. Dunne, Griffin (2019 թ․ փետրվարի 15). «Boxes in the wardrobe department for Wes Anderson's "The French Dispatch" where the brilliant costumer Milena Canonero keeps the belongings of the characters. The only time I'll get top billing over Bill Murray so I'd better get a pic of it». Instagram.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  38. Barfield, Charles (2019 թ․ ապրիլի 15). «Wes Anderson Says Christoph Waltz Has Small Role In 'The French Dispatch' & Reveals More Details Including Possible Late-2019 Release». The Playlist. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  39. «Elisabeth Moss on 'Her Smell' and a Feminist Take on 'The Invisible Man'». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  40. «Untitled Wes Anderson Project». Backstage. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  41. Barfield, Charles (2019 թ․ ապրիլի 15). «Wes Anderson Says Christoph Waltz Has Small Role In 'The French Dispatch' & Reveals More Details Including Possible Late-2019 Release». The Playlist. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  42. Rico, Klaritza (2020 թ․ փետրվարի 12). «Wes Anderson's 'The French Dispatch' Debuts First Trailer». Variety. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  43. Wiseman, Andreas (2019 թ․ սեպտեմբերի 19). «Fox Searchlight Acquires World Rights To Wes Anderson's Upcoming Movie 'The French Dispatch'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  44. Welk, Brian (2020 թ․ հունվարի 29). «Wes Anderson's 'The French Dispatch' Gets July 2020 Release». The Wrap. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  45. Welk, Brian (2020 թ․ ապրիլի 3). «'Black Widow' Moves to November as Other MCU Films Shift Back to 2021, 2022». The Wrap. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]