Քո ընկերներն ու հարևանները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քո ընկերներն ու հարևանները
անգլ.՝ Your Friends & Neighbors
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1998
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆիլ Լաբուտ[1][2][3][…]
ՊրոդյուսերՋեյսոն Պատրիկ
Սցենարի հեղինակՆիլ Լաբուտ
ԴերակատարներԷմի Բրեննեման[1][4][3][…], Աարոն Էքհարթ[4][3][5], Քեթրին Քիներ[3][5], Նաստասյա Կինսկի[4][3][5], Ջեյսոն Պատրիկ[1][3][6][…] և Բեն Սթիլեր[1][4][3][…]
ԵրաժշտությունԲազիլ Պոլեդուրիս
ԿինոընկերությունPolyGram Filmed Entertainment
Տևողություն100 րոպե
Բյուջե5 000 000 $

«Քո ընկերները և հարևանները» (անգլ.՝ Your Friends & Neighbors, 1998), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Նիլ Լաբուտի կատակերգական դրաման։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսները փորձում են լուծել իրենց սեռական անբավարարվածության խնդիրը՝ փորձելով իրար հետ սիրային կապեր հաստատել։ Ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսներին ոչ մի անգամ անունով չեն դիմում։ Թերրին՝ Ջերրիի ընկերուհին, չի սիրում, երբ նա սեքսի ժամանակ սկսում է խոսել։ Ջերրին դավաճանում է նրան Մերիի՝ իր կնոջ ընկերուհու հետ։ Իր հերթին Թերրին նույնասեռական հարաբերությունների մեջ է մտնում Չերրի հետ, իսկ հետո գնում է նրա հետ ապրելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի միջին վարկանիշ՝ 7/10 (42 դրական արձագանք ընդդեմ 13 բացասականի)։ Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմն արժանացրել է բարձր գնահատականի՝ ռեժիսորին անվանելով «ինտրիգային նոր տաղանդ»[7]։

Բրիտանական «The Observer» թերթի հեղինակը նույնպես նշել է, որ Լաբյուտն իր գործում ցուցաբերել է տաղանդ[8]։

Rolling Stone ամսագիրը, անդրադառնալով Լաբյուտին, դրական է արտահայտվել՝ ֆիլմը համեմատելով անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Ուիչերլիի «Պարզաբարո կինը» (ռուս.՝ «Провинциалка») պիեսի հետ[9]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Las Vegas Film Critics Society Awards - Պատրիկ Ջեյսոն (2-րդ պլանի լավագույն դերասան)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]