Աստղային ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Աստղային ճանապարհ» (անգլ.՝ Star Trek), այսօրվա դրությամբ վեց հեռուստասերիալ (այդ թվում մուլտիպլիկացիոն), 13 լիամետրաժ ֆիլմ, հարյուրավոր գրքեր և պատմվածքներ, մեծ թվով համակարգչային խաղեր գիտաֆանտաստիկ մեդիաֆրանշիզա[1]։ Կինոէպոպեայի հիման վրա ստեղծված են ֆան արտի բազմաթիվ նմուշներ[1]։ «Աստղային ճանապարհը» զգալի ներդրում է կատարել ամերիկյան և համաշխարհային զանգվածային մշակույթի մեջ և առանձնահատուկ ենթամշակույթ է առաջացրել[1]։

1966 թվականի սեպտեմբերի 6-ից էկրաններին «Աստղային ճանապարհներ. բնօրինակ սերիալ» սերիալի լույս տեսնելուց ի վեր իր սկիզբն առնող գաղափարի հեղինակ և «Աստղային ճանապարհի» Տիեզերքի հիմնադիրն է Ջին Ռոդենբերին[1][2][3]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստղային ճանապարհի» տիեզերքը նկարագրում է առաջին հայացքից ուտոպիա թվացող տիեզերական ապագան, որտեղ գոյություն ունի Մոլորակների միավորված դաշնությունը, որին անդամակցում է Երկիրը[1]։ Նույն ժամանակ Ծիր Կաթին գալակտիկայի զգալի հատվածները մնում են չուսումնասիրված և հետազոտողներին բազմաթիվ անակնկալ և բացահայտումներ են պատրաստում[1]։ «Մեր նպատակն է՝ քաջաբար գնալ այնտեղ, որտեղով չի քայլել մարդու ոտքը», ահա այսպիսին է «Աստղային ճանապարհի» հերոսների կարգախոսը[1]։

«Աստղային ճանապարհի» տիեզերքը հորինված տիեզերքներից ամենամանրակրկիտ մշակվածն է[1]։ Ամեն կերպար ունի իր կենսագրությունը, ամեն քաղաքակրթություն՝ իր մշակույթը, ավանդույթները և պատմությունը։ Պաշտոնական աղբյուրներում կարելի է գտնել տիեզերքի մանրակրկիտ պատմությունը, աստղագնացների տեխնիկական տվյալները, ամեն մանրուքի հստակ նկարագրությունը՝ սկսած քլինգոնական ավանդական ուտեստներից մինչև եռաչափ շախմատի խաղի կանոնները։

Աշխարհում «Աստղային ճանապարհի» տիեզերքի մի քանի միլիոն երկրպագու կա, որոնք իրենց անվանում են «թրեքիներ» (Trekkies) կամ «թրեքերներ» (Trekkers):

Ռասաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստղային ճանապարհի» (անգլ.՝ Star Trek) աշխարհը բնակեցված է բազմաթիվ ռասաներով, որոնցից ամենահայտնիներն են՝ անդորիացիները, բորգերը[4], վուլկանցիները, քլինգոնները[5], կարդասիացիները, ռոմուլացիները և երկրացիները։ Երկրացիները վուլկանցիների, անդորիացիների և թելարիտների հետ Միավորված մոլորակների դաշնության հիմնադիրներն են։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]