Մոլորակների միավորված դաշնություն
Մոլորակների միավորված դաշնություն, ՄՄԴ, հաճախ ուղղակի՝ Դաշնություն (անգլ.՝ The United Federation of Planets, UFP), «Աստղային ճանապարհի» աշխարհում ավելի քան 150 բնակեցված աստղային համակարգ (այդ թվում նաև ՄՄԴ բազմաթիվ անդամ ռասաների համակարգ-մետրոպոլիաներ) և հարյուրավոր տիեզերական գաղութ ընդգրկող դաշնային պետություն։
Դաշնությունը հիմնադրվել է 2161 թվականին չորս ռասաների՝ անդորիացիների, վուլկանցիների, երկրացիների և թելարիտների կողմից և գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի ալֆա- և բետա- կվադրանտներում։ Դաշնության տարածքը (24-րդ դարի դրությամբ) կազմում է շուրջ 8 հազար լուսային տարի։
Դաշնության պետական իշխանությունը կազմավորված է օրենսդրական, գործադիր և դատական իշխանության համակարգի տեսքով։ Օրենսդրական իշխանության գերագույն մարմինն է հանդիսանում Դաշնության Խորհրուրդը (նստավայրը՝ Փարիզ, Երկիր)։ Գործադիր իշխանության գերագույն մարմինը՝ Դաշնության նախագահի կողմից գլխավորած Դաշնության կառավարությունն է։ Դատական համակարգը ներկայացված է բազմաթիվ դատարաններով, որոնց գերագույն ատյանն է հանդիսանում Դաշնության գերագույն դատարանը։
Դաշնության զինված ուժերի հիմքն են կազմում Աստղային նավատորմիղի (գլխավոր շտաբ՝ Սան Ֆրանցիսկոյում, Երկիր մոլորակ) ռազմական ստորաբաժանումները։ Նաև Աստղային տորմիղի տնօրինությանն է ենթական տիեզերքի հետազոտությունը։
Դաշնության հիմնական օրենքն է հանդիսանում «Մոլորակների միավորված դաշնության խարտիան» (անգլ.՝ Charter of the United Federation of Planets), որն ավելի հայտնի է որպես Դաշնության սահմանադրություն։ «Մոլորակների միավորված դաշնության խարտիայի» հիմքն է հանդիսացել Միավորված ազգերի կազմակերպության կանոնակարգը և նորմատիվ այլ փաստաթղթեր։
Ոչ պակաս դեր է կատարում Դաշնության համար նաև մեկ այլ փաստաթուղթ՝ «Աստղային նավատորմի դիրեկտիվները», որոնք կարգավորում են Աստղային նավատորմի գործունեությունը (այդ թվում նաև տիեզերական հետազոտությունները և Դաշնության մեջ չմտնող ռասաների հետ կոնտակտները)։
«Աստղային ճանապարհ» սերիալներից և լիամետրաժ ֆիլմերից հայտնի են Դաշնության 68 անդամ ռասաներ, որոնց թվում են՝ վուլկանցիները, երկրացիները (մարդիկ), անդորիացիները, բետազոիդները, թրիլերը։