Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը (ֆիլմ)
«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» (անգլ.՝ The Secret Life of Walter Mitty), Բեն Սթիլերի արկածային ֆիլմը։ Ֆիլմի հիմքում Ջեյմս Թերբերի գիրքն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 25-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն Ջեյմս Թեբերի գրքի 21-րդ դարի տարբերակով է։ Ուոլթեր Միթին Life ամսագրի աշխատակիցն է։ Ուոլթերի հայրը մահացել էր, երբ նա փոքր էր, այժմ նա ուներ մորը և փոքր-ինչ տարօրինակ քրոջը։ Ուոլթերի աշխատանքը շատ խիստ գրաֆիկով է, սակայան նրա երազանքները գնում են շատ ավելի հեռու։ Նա իրականացնում է ֆանտաստիկ ճանապարհորդություններ՝ պատկերացնելով իրեն տիեզերագնացի, ճանապարհորդի կամ էլ անդիմադրելի Կազանովի դերում։ Ուոլթերը սիրահարվում է իր նոր գործընկերուհուն՝ հաշվապահ Շերիլ Մելհոֆին. նա միայն երազում է այդ մասին։ Ամսագրի ընկերությունը որոշում է, որ հաջորդ թողարկումը կլինի վերջինը, որը կտպագրվի, դրանից հետո ամսագիրը կլիներ միայն «թվային»։ Սրա պատճառով սպասվում էին խոշոր չափի կրճատումներ։ Ամսագրի գլխավոր էջում պետք է լիներ Շոն Օ՛Կոնելի լուսանկարը, ով համարվում էր լավագույն լուսանկարիչը։ Նկարը գտնելու միակ տարբերակը Շոնին գտնելն էր։ Ուոլթերը որոշում է մեկնել երկար ճանապարհորդության. Գրենլանդիա, Իսլանդիա և Հիմալայներ։ Խաբկանքի աշխարհից Ուոլթերը վերադառնում է իրականություն և հասկանում է որն է իրական կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր |
|---|---|
| Բեն Սթիլեր | Ուոլթեր Միթի |
| Քրիստեն Ուիգ | Շերիլ |
| Ադամ Սքոթ | Թեդ |
| Քեթրին Հան | Օդեսա Միթի |
| Շիրլի Մաքլեյն | Էդնա Միթի |
| Շոն Փեն | Շոն Օ՛Կոնել |
| Ջոն Դեյլի | Թիմ Նորթոն |
| Թերենս Բերնի Հայնս | Դոն |
| Փոլ Ֆիցջերալդ | Թոդ |
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն, որ այս ֆիլմը Բեն Սթիլերի հերթական ֆիլմն էր քննադատներին հնարավորություն էր տալիս, որ նրանք բացասական ձևով խոսեն ֆիլմի մասին։ Եթե «The Cable Guy» (Ջիմ Քերրիի մասնակցությամբ) կարելի է համարել մութ կատակերգություն, ապա «Ուոլթեր Միթիի...»-ը՝ չափից դուրս լուսավոր կատակերգություն։ Պատկերը չափազանց զգայուն է, թեև այն չի կարելի համարել դատարկ։ Առանձին դրվագների հումորային մասերը կարելի է համարել գրավող, սակայն ամբողջ ֆիլմն այնքան էլ սուր չէ[15]։ Ֆիլմում օրինակի համար ծանոթությունների կայքը այնքան էլ չեն գրավում ֆիլմը[16]։ 1947 թվականի աշխատանքը Սթիլերի ֆիլմի համեմատությամբ ավելի տրամաբանական ավարտ է ունենում։ Այստեղ Ուոլթեր Միթին աղջկա սիրտը գրավում է ոչ թե խելագար քայլերով, այլ հումորի զգացումով և մարդկային ջերմությամբ։ Ժամանակակից հատուկ էֆեկտները հնարավորություն են տալիս ավելի գեղեցիկ ներկայացնել ֆիլմի ավարտը։New York Times-ի քննադատ Սքոտը նշել է, որ ֆիլմի անձնակազմը չի կարողացել հերոսին հետաքրքրացնել։ Հեղինակները այդպես էլ չկարողացան հասկանալ ով էր նա. հերթական երազողը թե փիլիսոփա, ով ծնվել է քաղաքային կյանքի ժամանակաշրջանում[17][18]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվական - ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների ցուցակում 10 ամենալավ ֆիլմերից
- 2013 թվական - լավագույն յուրահատուկ աշխատանք, լավագույն երաժշտություն
- 2014 թվական - Սատուրն-ի մրցանակ. լավագույն ֆանտաստիկ ֆիլմ, լավագույն դերասան
- 2014 թվական - American Comedy Awards. լավագույն կատակերգության դերասանուհի (Քրիստեն Ուիգ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.nytimes.com/2013/12/25/movies/the-secret-life-of-walter-mitty-stars-ben-stiller.html?_r=0
- ↑ http://www.movieloci.com/2519-The-Secret-Life-of-Walter-Mitty
- ↑ http://www.imdb.com/title/tt0039808/
- 1 2 3 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 http://www.cinematografo.it/cinedatabase/film/i-sogni-segreti-di-walter-mitty/54632/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.bbfc.co.uk/releases/secret-life-walter-mitty-film
- ↑ http://www.imdb.com/title/tt0359950/
- 1 2 3 4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=206710.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.imdb.com/title/tt0359950/fullcredits
- 1 2 3 4 5 http://www.metacritic.com/movie/the-secret-life-of-walter-mitty
- 1 2 3 Box Office Mojo — 1999.
- ↑ The analog life of Stiller’s ‘Mitty’ / Peter Keough Dec 24, 2013
- ↑ He Can Balance a Checkbook, but Not His Imagination By A. O. Scott Dec 24, 2013
- ↑ Film Review: ‘The Secret Life of Walter Mitty’ Peter Debruge Oct 15, 2013
- ↑ Secret Life of Walter Mitty by James Berardinelly / Dec 24, 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք Արխիվացված 2013-10-06 Wayback Machine
- Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը
- Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը (ֆիլմ)» հոդվածին։ |
| ||||||
- Իսլանդիայում նկարահանված ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2013 դրամա ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Բեն Սթիլերի ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
