Jump to content

Ադամ Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Սքոթ
Ծննդյան թիվ՝ապրիլի 3, 1973(1973-04-03)[1] (53 տարեկան)
Ծննդավայր՝Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0004395

Ադամ Սքոթ (անգլ.՝ Adam Scott, ապրիլի 3, 1973(1973-04-03)[1], Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասան, կինոպրոդյուսեր, երբեմն հանդես է գալիս որպես ռեժիսոր և սցենարիստ։ Առավել հայտնի է «Ասա, որ սիրում ես ինձ», «Երեկույթների վարպետներ» հեռուստասերիալներում, «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» սերիալում Բենի դերով և «Ամփոփ եղբայրներ» ֆիլմում Դերեկ Հաֆի դերով[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Սքոթը ծնվել է 1973 թվականի ապրիլի 3-ին Սանտա Կռուզ (Կալիֆոռնիա) քաղաքում։ Ունի ավագ եղբայր և քույր՝ Շենոն (անգլ.՝ Shannon) և Դեյվիդ (անգլ.՝ David)։ Ուսումը ստացել է Լոս Անջելեսի Ամերիկյան դրամատիկական արվեստի ակադեմիայում[4]։

1994 թվականից Սքոթը սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում՝ հիմնականում կատարելով դրվագային դերեր, մասնավորապես՝ նկարահանվել է «Օրենք և կարգ», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Տղան ճանաչում է աշխարհը», «Հինգերորդը», «Շտապ օգնություն», «Մի սպանություն», «Հաճախորդը միշտ մեռած է», «C.S.I.: Հանցագործության վայրը՝ Մայամի», «Հրաշքներ», «Վերոնիկա Մարս» և այլ սերիալներում[5]։ 2009 թվականին փորձել է իրեն որպես պրոդյուսեր։ «Ուղևորի տեղը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է։ «Երեկույթների թագավորները» սերիալը, որտեղ Ադամը 2009 թվականից խաղում է գլխավոր դերերից մեկում, ունի յոթ սերիա։ Դրանց պրոդյուսերը Սքոթն է։ Դրանից հետո լքել է նախագիծը և միացել «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» սերիալի դերասանական կազմին։ Նկարահանվել է նաև ESPN սպորտային ալիքի գովազդային հոլովակներում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Սքոթն ամուսնացել է Նաոմի Սաբլանի հետ (անգլ.՝ Naomi Sablan)։ Զույգն ունի երկու երեխա[6]։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ   Cityscrapes: Los AngelesՋո
1995 ֆ   Strange HabitՓոլ
1996 ֆ Դժոխքից ապստամբած 4. Արյունակցական կապ Hellraiser IV: BloodlineԺակ
1996 ֆ Աստղային ճանապարհ. Առաջին շփում Star Trek: First Contactզինվոր USS Defiant-ում
1997 ֆ   Dinner and DrivingԼարի
1998 ֆ Երկրպագու GirlՍքոթ
1998 ֆ Փոքր չարիք The Lesser Evilերիտասարդ Ջորջ
2002 ֆ Հատկապես ծանր հանցագործություններ High CrimesԹերենս Էմբրի
2004 ֆ   TorqueԱգենտ Մաքֆերսոն
2004 ֆ Ավիատորը The AviatorՋոնի Մեյեր
2005 ֆ Եթե սկեսուրը հրեշ է Monster-in-LawՌեմի
2005 ֆ Մաթադոր The MatadorՖիլ Հարիսոն
2006 ֆ Գովազդ հանճարի համար Art School ConfidentialՄարվին Բուշմիլեր
2006 ֆ Առաջին ձյունից առաջ First SnowԹոմ Մոլեյն
2006 ֆ   Who Loves the SunԴենիել Բլում
2006 ֆ Վրեժ The ReturnՔուրթ
2006 ս Օրենք և կարգ Law & OrderՌոբի
2007 ս Ասա, որ սիրում ես ինձ Tell Me You Love MeՓալեք
2008 ֆ Մեծ Բաք Հովարդ The Great Buck HowardԱլան Բերքման
2008 ֆ Խորթ եղբայրներ Step BrothersԴերեկ Հաֆ
2009 ֆ Չար տեսակ The Vicious KindՔալեբ Սինքլեր
2009-2010 ս Երեկույթների վարպետներ Party DownՀենրի Փոլարդ
2009 ֆ Երեկույթների վարպետներ Passenger SideՄայքլ
2010 ֆ Ինչպես ամուսնանալ 3 օրում Leap YearՋերեմի
2010 ֆ Պիրանհա 3D Piranha 3DՆովակ Ռաձինսկի
2010-2015 ս Զբոսայգիներ և հանգստի գոտիներ Parks and RecreationԲեն Ուայթ
2011 ֆ Մեր ապուշ եղբայրը Our Idiot BrotherՋերեմի
2012 ֆ Ընկերներ երեխաների հետ Friends with KidsՋեյսոն Ֆրայմեն
2012 ֆ Ամուրի BacheloretteՔլայդ
2012 ֆ Մեծահասակների երեխաները ամուսնալուծվում են A.C.O.D.Քարթեր
2012 ֆ Մորս անեծքը The Guilt TripԷնդրյու Մարգոլիս-կրտսեր
2013 ս Հարբած պատմություն Drunk HistoryՋոն Բութ
2013 ֆ Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը The Secret Life of Walter MittyԹեդ Հենդրիքս
2014 ֆ Ժամանակի մեքենա ջակուզիում 2 Hot Tub Time Machine 2Ադամ Յեսթ-կրտսեր
2015 ֆ Սև զանգված Black MassՌոբերտ Ֆիցպատրիկ
2015 ֆ Կրամպուս KrampusԹոմ Էնջել
2016-2017 ս Լավագույնն աշխարհում The Good PlaceԹրեվոր
2017 ս Մեծ փոքր ստեր Big Little LiesԷդ Մաքենզի
2017-2018 ս Ուրվականներ GhostedՄաքս Ջենիֆեր
2017 ֆ Մեծահասակների խաղեր FlowerՈւիլ
2017 ֆ Փոքր չարիք Little EvilՀերի Բլում
2017 ս Իսկ ցանկանու՞մ ես տեսնել դիակը Do You Want to See a Dead Body?ինքն իր դերում
2018 ս Ես սիրում եմ քեզ, Ամերիկա I Love You, America with Sarah SilvermanՋորջ Վաշինգտոն
2019 ս Կներես I'm Sorryդոկտոր Սթիվ Հոլդբերգ
2019 ս Մթնշաղի գոտի The Twilight ZoneՋասթին Դանդերսոն

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009 թվականին Ադամ Սքոթը դարձել է Ewwy Award մրցանակի դափնեկիր «Երեկույթների թագավորներ» հեռուստասերիալում Հենրի Փոլարդի դերի համար՝ որպես կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասան[7]։
  • Independent Spirit Awards 2009 թվականի Լավագույն դերասան անվանակարգ (անգլ.՝ Best Male Lead)՝ «Չար տեսակ» ֆիլմում Քալեբ Սինքլերի դերի համար[4][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 SNAC — 2010.
  2. ↑ 2025 TIME100: The 100 Most Influential People of 2025 — Time, 2025.
  3. ↑ «'Piranha 3D' A Popcorn Movie From Planet Popcorn» (անգլերեն). Bloody Disgusting. 2010 թ․ ապրիլի 21. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. 1 2 Выпускники Американской Академии Драматического Искусства Արխիվացված 2012-02-13 Wayback Machine(անգլ.) на официальном сайте Академии.
  5. ↑ Keck W. (2008 թ․ հուլիսի 22). «When somebody needs a brother, here's Adam Scott» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. ↑ «Adam Scott & Naomi Sablan». Weinstein Company And Montblanc's Academy Award Party - Arrivals (անգլերեն). Life.com/. 2010 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. ↑ Truitt B. (2010 թ․ ապրիլի 21). «Adam Scott lives it up on 'Party Down'» (անգլերեն). Who's news. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  8. ↑ «Full list of all Nominees and Winners» (PDF) (անգլերեն). Independent Spirit Award. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Սքոթ» հոդվածին։