Ծանոթացեք ծնողների հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ծանոթացեք ծնողների հետ
Meet the Parents
Meet the Parents.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր Կատակերգություն
Թվական 2000
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Ջեյ Ռոուչ
Պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրո
Ջեյն Ռոզենտալ
Սցենարի հեղինակ Գրեգ Գլիեննա
Դերակատարներ Ռոբերտ Դե Նիրո
Բեն Սթիլեր
Օպերատոր Պիտեր Ջեյմս
Երաժշտություն Ռենդի Նյուման
Մոնտաժ Jon Poll
Պատմվածքի վայր Նյու Յորք և Չիկագո
Նկարահանման վայր Չիկագո
Կինոընկերություն Universal Pictures
DreamWorks Studios
Tribeca Productions
Տևողություն 108 րոպե
Բյուջե $ 55 млн[1]
Շահույթ $ 330 444 045[1]
Հաջորդ Ծանոթացեք Ֆաքերների հետ
IMDb ID 0212338
Պաշտոնական կայքէջ

«Ծանոթացեք ծնողների հետ» (անգլ.՝ Meet the Parents), ռեժիսոր Ջեյ Ռոուչի կատակերգություն, որի շնորհանդեսը կայաել է 2000 թվականին։ Գլխավոր դերերը խաղում են Ռոբերտ Դե Նիրոն և Բեն Սթիլերը: Ֆիլմը հաջողությունը բերեց երկու շարունակությունների նկարմանը («Ծանոթացեք Ֆաքերների հետ» -> «Ծանոթացեք Ֆաքերների հետ 2») և «Օսկար» մրցանակի առաջադրմանը տարվա լավագույն երգի համար (Ռենդի Նյումանի «A Fool In Love»)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգը (Բեն Սթիլեր) պատրաստվում է առաջարկություն անել իր սիրելի աղջկան՝ Պեմին (Թերի Պոլո), ում հետ արդեն 10 ամիս է հանդիպում են։ Բայց հետո ծրագրերը փոխվում են և նա որոշում է Պեմի ձեռքը խնդրել նրա հորից՝ Ջեքից (Ռոբերտ Դե Նիրո)։ Նրանք գնում են Բյորնսների ընտանիքի հետ ծանոթանալու։

Գրեգը ծանոթանում է իր ընկերուհու ընտանիքի հետ և շատ նոր բաներ է բացահայտում, օրինակ, որ Պեմի հայրը Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է, ով սիրում է ստուգել իր դստեր ընկերների պարկեշտությունը, ազնվությունը։ Նա շուտով ստուգում է Գրեգին ճշմարտության շիճուկով և ճշտի դետեկտորով։ Իսկ Պեմի նախկին ընկերը՝ Քևինը (Օուեն Ուիլսոն) հարուստ է և տաղանդավոր, և նա լինելու է Պեմի քրոջ հարսանիքի վարորդը։

Շուտով ամեն ինչ ավելի է վատանում։ Գրեգի յուրաքանչյուր գործողությունը աղետի է հանգեցնում և վատ իրավիճակի առաջ կանգնեցնում։ Բոլորը դեմ են Գրեգին, բայց ոչ սերը, չէ որ միայն նա է ունակ ցրել նույնիսկ ամենամութ ամպերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Դե Նիրո Ջեք Բյորնս Ջեք Բյորնս
Բեն Սթիլեր Գեյլորդ «Գրեգ» Ֆաքեր Գեյլորդ «Գրեգ» Ֆաքեր
Թերի Պոլո Պեմ Բյորնս Պեմ Բյորնս
Բլայթ Դաններ Դինա Բյորնս Դինա Բյորնս
Օուեն Ուիլսոն Քևին Ռոուլի Քևին Ռոուլի
Ջեյմս Ռեբհորն Լարի Բենքս բժիշկ Լարի Բենքս
Նիկոլ Դեհաֆֆ Դեբորա Բյորնս Դեբորա Բյորնս
Ջոն Աբրահամս Դեննի Բյորնս Դեննի Բյորնս
Թոմաս Մաքարթի Բոբ Բենքուկ բժիշկ Բոբ Բենքուկ
Ֆիլլիս Ջորջ Լինդա Բենքս Լինդա Բենքս

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինքսային խաղացել է Միշկա անունով կատու։ Կատուն անվանվել է Հաննա Բարբերայի 1950-1950-ական թվականների մուլտֆիլմի պատվին։

Գրեգի աղոթքը հատված է «Օր-օրի» երգից՝ «Godspell» մյուզիքլից, որը հիմնված է Մատթեոսի ավետարանի վրա (1973)։ Նախքան ճաշից առաջ օրհնություն տալը, Բեն Սթիլերն ասում է. «Ես ռաբբի չեմ»: Իր նախկին՝ «Պահելով հավատը» (2000) ֆիլմում Սթիլերը ռաբբու էր խաղում։

Ի սկզբանե Ջիմ Քերրին էր նշանակված Գրեգի դերի համար։ Քրիստոֆեր Ուոքենը կարող էր խաղալ Ջեք Բյորնսը։ Ջուլիա Սթայլզն էլ նախատեսված էր Պեմի դերի համար, բայց թողեց նկարահանումները «Ատելությանս 10 պատճառ» (1999) ֆիլմի համար։

Ռեստորանի տեսարանը նկարահանվել է նյույորքյան «Լուի» ռեստորանում։ Բեն Սթիլերի և Ռոբերտ Դե Նիրոյի միջև մրցարշավը նկարահանվել է Պորտա Վաշինգտոնի կենտրոնում։ Համաձայն DVD մեկնաբանության, մրցարշավի տեսարանը պետք է լիներ «Ռոնին» ֆիլմի ծաղրերգությունը։ Երբ ռեժիսորը տեսավ, թե ինչ արագ են փոխվում լուսափորի գույները, հասկացավ որ դա շատ ծիծաղելի է կլինի և փոխեց սցենարը (լուսափորի կանաչ և կարմիր գույները իրականում այնքան արագ էին փոխվում, ինչպես ֆիլմում)։

Երբ Գրեգը տանիք է բարձրանում կատվի հետևից, հնչում է «Գլխապտույտ» երգը (1958

Ջեքի թայերեն բառապաշարը ծայրահեղ աղքատ է, և նա անընդհատ կրկնում էր «Ի՞նչ» բառը տարբեր ձևերով՝ ստեղծոլով իբր զրույց։ Թայլանդացիները ծափահարում էին Ռոբերտ Դե Նիրոյին իր ջանքերի համար։

Կինեմատոգրաֆիստներին թույլ չէին տա օգտագործել «Ֆաքեր» ազգանունը, եթե նրանք չգտնեին կոնկրետ մարդ այդ ազգանունով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «MTV» հեռուստաալիքի մրցանակաբաշխություն, 2001 թվական
    • Լավագույն կատակերգական դեր (Բեն Սթիլեր)
    • Լավագույն կրկնօրինակում
  • ASCAP Film and Television Music Awards, 2001 թվական
    • Լավագույն երաժշտություն (Ռենդի Նյուման)
  • American Comedy Award, 2001 թվական
    • Ամենածիծաղելի դերասան ֆիլմում (Բեն Սթիլեր)
  • Bogey Award, 2000 թվական, Գերմանիա
  • Golden Screen, 2001 թվական, Գերմանիա
  • People's Choice Award, 2001 թվական
    • Սիրելի կինոկատակերգություն

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Las Vegas Film Critics Society Awards, 2000 թվական (առաջադրում)
    • Լավագույն երգ (Ռենդի Նյուման)
  • Օսկար, 2001 թվական
    • Լավագույն երգ՝ «A Fool In Love»
  • Ոսկե Գլոբուս, 2001 թվական
    • Լավագույն տղամարդու դեր (կատակերգություն կամ մյուզիքլ) (Ռոբերտ Դե Նիրո)
  • «MTV» հեռուստաալիքի մրցանակաբաշխություն, 2001 թվական
  • American Comedy Award, 2001 թվական
    • Ամենածիծաղելի դերասան ֆիլմում (Ռոբերտ Դե Նիրո)
    • Ամենածիծաղելի ֆիլմ
  • Blockbuster Entertainment Award, 2001 թվական
    • Կատակերգության/մելոդրամայի սիրելի դերասան (Ռոբերտ Դե Նիրո)
    • Կատակերգության/մելոդրամայի սիրելի դերասան (Բեն Սթիլեր)
    • Սիրելի սկսնակ դերասանուհի (Թերի Պոլո)
    • Լավագույն կատակերգական դերասան (Օուեն Ուիլսոն)
    • Լավագույն կատակերգական դերասանուհի (Բլայթ Դեննոր)
  • Golden Trailer Awards, 2001 թվական
    • Լավագույն կատակերգություն
  • Satellite Awards, 2001 թվական
    • Լավագույն երգ
  • Teen Choice Award, 2001 թվական
    • Ֆիլմի համար դերասանի լավագույն ընտրություն (Բեն Սթիլեր)
    • Լավագույն կատակերգական դերասան

Շարունակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «boxofficemojo.com «Meet the Parents»» (անգլերեն)։ Box Office Mojo։ Վերցված է 2013-11-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]