Փախուստ հավաբնից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փախուստ հավաբնից
անգլ.՝ Chicken Run
Изображение логотипа
Տեսակպլաստիլինային անիմացիոն ֆիլմ և լիամետրաժ ֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն
Թեմաescape?[1], անասնապահություն[1] և ընտելացում[1]
Գործողության վայրԱնգլիա
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՌեժիսորՊիտեր Լորդ[1] և Նիք Փարք[1]
ՍցենարիստՔերի Քիրքպատրիկ[1], John O'Farrell?[2], Մարկ Բերտոն[2] և Նիք Փարք
ՀնչյունավորումJulia Sawalha?, Մել Գիբսոն, Թիմոթի Սփոլ, Phil Daniels?, Թոնի Հեյգարթ, Միրանդա Ռիչարդսոն, Բենջամին Ուիթրոու, Jane Horrocks?, Իմելդա Սթոնթոն և Lynn Ferguson?
ՊրոդյուսերՆիք Փարք[1], Դևիդ Սպրոքստոն[1] և Պիտեր Լորդ[1]
ԵրաժշտությունՋոն Փաուել և Գարի Գրեգսոն-Ուիլյամս
ՕպերատորDave Alex Riddett?
ԽմբագիրRobert Francis?
Երկիր Միացյալ Թագավորություն[1] և  ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունԱարդման անիմեյշն[3], DreamWorks[3] և Pathé
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm, DreamWorks և Pathé
Տևողություն81 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՍիկվելChicken Run: Dawn of the Nugget?
Թվականհունիսի 21, 2000[4], օգոստոսի 10, 2000[5], հունիսի 30, 2000[4] և 2000
ԱռաջադրումԵվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար[3]
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե45 000 000 $[6]
Շահույթ224 800 000 $[7] և 106 834 564 $[6]
dreamworks.com/movies/chicken-run(անգլ.)

«Փախուստ հավաբնից»(անգլ.՝ Chicken Run), պլաստիրինե անիմացիոն մուլտֆիլմ` նկարահանված 2000 թվականին ԱՄՆ-ում A«Aardman Animations» ստուդիայում։ Զբաղեցնում է մենամեծ շահույթով տիկնիկային մուլտֆիլմմերի ցանկի առաջին տեղը։

Սա «Aardman Animations»-ի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Կրկնօրինակում է հայտնի «Մեծ փախուստ» ֆիլմը, որտեղ զինվորականների փոխարեն հավեր են։ 350-ից ավել տեսարաններ նկարահանվել են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ, Digital Lab-ում տեսակավորվել և մշակվել են 160 հազար տեսարաններ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում Անգլիայում՝ Յորկշիր կոմսությունում, Երրորդ Ռեյխի համակենտրոնացման ճամբարին նման կազմակերպված հավերի ֆերմայում։ Հավերը ամեն օր պետք է ձու ածեն, որպեսզի իրենց տերերի համար կերակուր չդառնան. դաժան և ագահ Մելիսա Թվիդիին ամեն շաբաթ ստուգում է` արդյոք նրանք իրենց «պլանը» կատարել են. եթե ոչ, ապա նրան, ում սյունյակում ամենաշատն են զրոները, տանում են սարայ, որտեղ սպանում են` կացնով կտրելով գլուխը։ Այդպիսի կյանքը, իհարկե, նրանց վաղուց հոգնեցրել էր, և նախաձեռնող ու խիզախ հավ Ջինջերի ղեկավարությամբ, որը իր տերերից ստացել էր «Խռովիկ» մականունը, կազմակերպում է փախուստ հավաբնից։ Բայց իրենց բոլոր փորձերը վատ ավարտ էին ունենում, և յուրաքանչյուր անհաջող փախուստի համար, պատժում էին Ջինջերին` որպես չենթարկվող և գլխավոր կազմակերպիչ` նրան մեկուսացնելով անկյունային խցում։

Բայց մի օր հավաբնում հայտնվում է Ռոկկի Ռոկուսը՝ ամերիկական աքաղաղը, որը կարողանում է թռչել։ Նա խոստանում է տանջահար հավերին օգնել իրականացնել երկար սպասված և համարձակ փախուստտը։ Եվ եթե նրանք սովորեն թռչել, ապա կկարողանան, վերջապես, հեռանալ ատելի ֆերմա-բանտից։

Իսկ այդ ժամանակ ֆերմայի տիրուհին` միսիս Թվիդին, որոշում է, որ ձվեր հավաքելը այդքան էլ շահույթային չէ։ Նա առնում է հրեշային ագրեգատ, որի մուտքով հավեր են ընկնում, իսկ ելքով նրանցից ստացվում է հավի մսով կարկարդակներ։ Փախուստ կազմակերպելու ժամանակը գնալով քչանում է...

Ջինջերին վերցնում են փորձնական կարկանդակի համար։ Սակայն Ռոքին փրկում է խեղջ հավին, ավելին կանգնեցնում է ագրեգատի աշխատանքը։ Թվիդին մտածում է, որ մեքենան փչացրել է իր ամուսինը՝ անշնորհք և թուլամորթ պարոն Ուիլարդ Թվիդին (նա չգիտեր, ինչպես մեքենայով ճիշտ օգտվել)։ Այդ ժամանակ հավերը իմանում են Ջինջերից, որ նրանք կարկանդակների համար ապագա միսն են։ Հաջորդ օրը Ռոքին անհայտ կորչում է, և պարզվում է, որ իրականում նա ինքնուրույն չէր թռչում, այլ թնդանոթի օգնությամբ, ավելին փախել էր կրկեսից։ Հավերը պետք է շտապեն։ Նրանք Թվիդիի գործիքների օգնությամբ են պատրաստում ինքնաթիռ (տեղական մաքսանենգ առնետներ Նիկը և Ֆետչերը փոխանակում են ձվերի հետ)։

Իսկ այդ ժամանակ Ռոքին, երբ ոչ հեռու հեծանիվ էր քշում, տեսնում է գովազդային պաստառ «ՀԱՎԻ ՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ ՄԻՍԻՍ ԹՎԻԴԻԻ ԿՈՂՄԻՑ» գրառմամբ։ Իսկ տերն արդեն վերանորոգել էր իր մեքենան։ Սակայն ինքնաթիռը արդեն թռչում է (Ռոքիի հետ, որը ամեն ինչ հասկացել և վերադարձել էր ֆերմա, որպեսզի փրկի հավերին այդ բարդ փորձություններից)։ Միսիս Թվիդին փորձում էր կանգնացնել ինքնաթիռը, բայց կտրում է այն շղթան, որի վրա կախված էր, և ընկնում է սեփական սարայը՝ ուղիղ այն տարայի մեջ, որը լցված էր եռացող սոուսով։ Ճնշուման բարձրացումից սարքավորումը Թվիդիի տան մի մասերի հետ պայթում է։ Պարոն Թվիդին բացում է դուռը և տեսնում իր կնոջը, որը նստած էր քաղցրաջրից առաջացած լճի մեջ։ Նա ասում է, որ զգուշացրել էր հավերի մտադրության մասին և, երբ միսիս Թվիդին սկսում է բարձր գոռալ, պարոն Թվիդին՝ նրա կոշտությունից և թշնամանքից կշտացած նրա վրա հրում է շենքի ծանր դուռը, որի վրա կառուցված էր ագրեգատը, և հասցնում մահվան։

Իսկ այդ ժամանակ ինքնաթիռը վայրէջք է կատարում կղզում՝ թռչունների արգելոցում, որտեղ մարդկանց մուտքը արգելված է։ Հավերը ճուտիկներ են ունենում և կղզու վրա հիմնում են իրենց գաղութը, իսկ Ռոքին և Ջինջերը դառնում են զույգ։ Հավերի հետ ճանապարհորդող առնետները որոշեցին հիմներ իրենց ֆերման, բայց չեն կարողանում որոշել, ինչ պետք է սկզբում վերցնել՝ ձու թե հավ ...

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինջեր, շիկակարմիր հավ, փախուստի գլխավոր главный նախաձեռնող։ Նա նախաձեռնող է, համառ, արագ ըմբռնող, հնարամիտ։ Նրա գլխավոր սկզբունքը միշտ ճւշտը ասելն ու երբեք չհանձնվելն է (չնայած երբեմն շատ կարճ ժամանակով կարող է հիասթափության մեջ ընկնել, բայց այն դեպքում, երբ նրան ոչ ոքչի տեսնում)։

Ռոքի, ուրախ ամերիկացի աքլոր, որը փախել է կրկեսից, որտեղ «թռչող աքաղաղ» էր։ Պատահական ընկել էր հավաբուն։ Չափազանց խորամանկ և հանդուգն, բայց միևնույն ժամանակ ազնիվ և պատվախնդիր է։ Սիրահարվում է Ջինջերին և ֆիլմի վերջում նրա հետ զույգ է կազմում։

Մակ, սպիտակ հավ, կրում է ակնոցներ և զոլավոր շարֆ։ Տարբերվում է իր նիհարակազմությամբ, քան իր ընկերուհիներն են։ Ծագումով Շոտլանդիայից է։ Անհավանական խելացի է, համարվում է հավաբնի «ուղեղային կենտրոնը»։ Հենց ինքն է Ջինջերի բոլոր նախագծերի հաշվարկները և պարզում է՝ ինչն է պակասում, որպեսզի սովորեն թռչել, ինչպես նաև կազմում է ինքնաթիռի կաղուցման նախագիծը։

Բաբս, հավաբնի ամենաչաղ հավը։ Հիմարիկ է, հաճախ չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Անընդհատ ինչ-որ բան է գործում։ Իր հետ պայուսյակ է կրում, որի մեջ բազմաթիվ իրեր կան (կախոց, մկրատ, շյուղեր և այլն)։

Բանտի, մեծ կարմիր հավ, ամենայն հավանականությամբ ամենաշատ ձու ածող հավը։ Հերահավատորեն է վերաբերվում Ջինջերի պլաններին։

Ֆաուլեր, ծեր աքլոր զինվորական ծախսերով։ Ամեն առավոր հավերին ներկա-բացակա է անում։ Շատ է հպարտանում նրանով, որ ծառայել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմա-օդային ուժերում (չնայած պարզվում է, որ նա ընդամենը եղել է 624-րդ հավերի դիվիզիայի թալիսմանը) և դրա համար ունի շքանշան։ Սկզբում նա Ռոքիին չի սիրում ամերիկացիների հետ կապ ունենակու պատճառով, որոնք, ըստ Ֆուլերի, միշտ պատերազմից ուշանում է։ Բայց այն բանից հետո, երբ Ռոքին փրկում է Ջինջերին, երբ նրանից ցանկանում էին փորձնական կարկանդակ պատրաստել, Ֆաուլերը սկսեց նրան վերաբերվել մեծ հարգանքով։

Նիկ, խարդախաբարո առնետ-վաճառական, որը զբաղվում է հավերին տարբեր իրերի և գործիքների մատակարարմաբ սկզբում ցորենի դիմաց, իսկ հետո՝ ձվի։ Հաճախ փորձում է վաճառել տարատեսակ անպետք իրեր՝ ներկայացնելով որպես արժեքավոր իրեր (օրինակ՝ բաթմինթոնի վոլանը ներկայացնում է որպես «երկու գլխարկ մեկում» երեկույթների և հարսանիքների համար)։

Ֆեթչեր, առնետ, Նիկի գործընկերը։ Այնքան էլ խելացի չէ, որքան Նիկը, բայց հաճախ այնպիսի գաղափարներ է առաջարկում, որոնց Նիկը համաձայնվում է։ Երբեմն անտեղի դիտողություններ է անում։

Միսելդա Թվիդի, ֆերմայի տիրուհին, ֆիլմի գլխավոր անտագոնիստը։ Սկզբում զբաղվում է ձվերի հավաքումով ու վաճառքով, բայց երբ այդ գործը դառնում է քիչ եկամտաբեր, որոշում է աշխատել հավերով կարկանդակների արդյունաբերությամբ և վաճառքով։ Շատ դաժան և ագահ է, երազում է ցանկացած գնով հարստանալու մասին։ Չէր հավատում իր ամուսնուն, որ հավերը որոշել են փախչել և դա նրան շատ թանկ արժեցավ։ Համակարգը պայթեց, իսկ նրա ամուսինը թույլ տվեց, որ նա մահանա պահեստի դռան տակ։

Ուիլիարդ Թվիդի, Մելիսա Թվիդիի ամուսինը, ով վախենում էր իր կնոջից, անտագոնիստ։ Ամենասկզբից իմանում է, որ հավերը պլանավորում են փախուստ հավաբնից և փորձում է դրա մասին ասել կնոջը, սակայն վերջինս նրան չի լսում՝ ստիպելով ավելի շատ աշխատել։ Ամեն անգամ փախուստի անհաջող փորձից հետո Ջինջերին պատժում է՝ հրելով նրան անկյունային արկղը, որը ծառայում էր որպես մենախուց։ Ֆիլմի վերջում ազատվում է կնոջ ազդեցությունից։

Դերեը հնչունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մել ԳիբսոնՌոքի
  • Ջուլիա Սավալիա - Ջինջեր
  • Միրանդա Ռիչարդսոն - միսիս Մելիսա Թվիդի
  • Թոնի Հայգարթ - միսթեր Ուիլարդ Թվիդի
  • Տիմոտի Սփոլ - Նիկ
  • Ֆիլ Դենիել - Ֆեթչեր
  • Ջեյն Հորոքս - Բաբս
  • Իմելդա Սթոնթոն - Բանտի
  • Լին Ֆերգյուսթոն - Մակ
  • Բանջամին Ուիթրոու - Ֆաուլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Статья». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2005 թ․ հոկտեմբերի 24-ին. այն մասին, թե ինչպես է Նիկ Փարկը նկարահանել «Փախուստ հավաբնից»
  • «Մուլտֆիլմի պաշտոնական կայք». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փախուստ հավաբնից» հոդվածին։