Աարդման անիմեյշն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աարդման անիմեյշն | |
---|---|
Տեսակ | անիմացիոն ընկերություն, կինոստուդիա և կինոֆիլմերի արտադրության ընկերություն |
Հիմնադրված է | ապրիլի 12, 1972 |
Հիմնադիր | Պիտեր Լորդ և Դևիդ Սպրոքստոն |
Վայր | Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Արդյունաբերություն | մուլտիպլիկացիա |
Կայք | aardman.com |
Aardman Animations Վիքիպահեստում |
Աարդման անիմեյշն (անգլ.՝ Aardman Animations), անգլիական հայտնի ստուդիա է, որը զբաղվում է մոդելային անիմացիայով։ Ընկերության անունը ծագում է ստուդիայի կերպարներից մեկի անունից՝ Aardman (դան․՝ aard - «երկիր, հող, բնություն» և անգլ.՝ man - «մարդ»)։ Այն յոթ անգամ եղել է «Օսկար» մրցանակի թեկնածու և չորս անգամ արժանացել այդ մրցանակի։ Փիթեր Լորդն ու Դեյվիդ Սփրոքսթնն իրենց անիմացիոն համագործակցությունը սկսել են դեռ դպրոցից։ Սկզբից ցանկություն կար մոդելային անիմացիայի համար գրավել մեծահասակ հանդիսատեսներին։ Հեռուստատեսության 4-րդ ալիքը օգնեց այն իրականացնել 1982 թվականին։ «Վաղորդյան թռչնակ» ֆիլմում Աարդմանը հնարավորություն ունեցավ ցուցադրել, որ իրական մարդիկ կարող են լինել հումորով, խորաթափանց ու զգացմունքային։ 1986 թվականին Փիթեր Գաբրիելն առաջարկեց համագործակցել ռեժիսոր Ստեֆան Ջոնսոնի և Քուայ եղբայրների հետ՝ ստեղծելու նոր ռոքային տեսահոլովակ։ Ռիթմի, էներգիայի, ոճի և տեսողական զգացողության այդ յուրահատուկ համադրումը դարձավ Նինա Սիմոնի «My baby Just Cares For Me» երգի լրացուցիչ մասը։ 1989 թվականին ստուդիային այս անգամ նույնպես հեռուստատեսության 4-րդ ալիքը պատվիրեց ստեղծել 5 րոպեանոց ֆիլմերի շարք՝ «Լիփ Սինչ» անունով։ Ֆիլմերի այս շարքը ցնցեց ողջ անիմացիոն աշխարհն իր իրական ձայներով ու կերպարներով, այդ թվում նաև Փիթեր Լորդի «Պատերազմի պատմություն», «Զինում», Բերի Փուրվի «Հաջորդը», Ռիչարդ Գոլեսզովսկիի «Ident» և Նիք Փարքի «Մարդկային հարմարավետությունները», որոնք 1990 թվականին արժանացան «Օսկար» մրցանակին որպես լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ 1993 թվականին Աարդմանը ստեղծեց իր առաջին 30 րոպեանոց Նիք Փարքի «Սխալ տաբատը» ֆիլմը, որը դարձավ ամենահաջող անիմացիոն ֆիլմերից մեկը։ «Հավերի փախուստը» ֆիլմը դարձավ նրանց առաջին լիամետրաժ ֆիլմը, որը հովանավորվեց Դրիմուորքսի կողմից։ Ստուդիայի համբավը աճում էր թե՛ Անգլիայում, թե՛ օվկիանոսից այն կողմ։
Ֆիլմացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հավերի փախուստը
- Ուոլիսը և Գրոմիտը։ Ճագարի անեծքը
- Flushed Away
- Արթուրի ամանորը
- Ծովահեններ։ Անհաջողակների խմբավորումը
Կարճամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Animated Conversations: Down and Out (1977)
- Animated Conversations: Confessions of a Foyer Girl (1978)
- The Amazing Adventures of Morph (1980–1981)
- Conversation Pieces: On Probation (1983)
- Conversation Pieces: Sales Pitch (1983)
- Conversation Pieces: Palmy Days (1983)
- Conversation Pieces: Early Bird (1983)
- Conversation Pieces: Late Edition (1983)
- Sweet Disaster: Babylon (1986)
- Sledgehammer (1986)
- My Baby Just Cares for Me (1987)
- Barefootin (1987)
- Going Equipped (1987)
- Creature Comforts (1989) («Օսկար» մրցանակ)
- Պատերազմի պատմություն (1989)
- Ident (1989)
- Next (1989)
- A Grand Day Out (1989) («Օսկար» նոմինացիա)
- Ադամ (1991) («Օսկար» նոմինացիա)
- Rex the Runt (1993)
- Loves Me, Loves Me Not (1993)
- Not Without My Handbag (1993)
- Սխալ տաբատը (1993) («Օսկար» մրցանակ)
- Pib and Pog (1993)
- The Morph Files (1993)
- Pop (1993)
- Վետա խոզուկը (1993) («Օսկար» նոմինացիա)
- Rex the Runt: How the Dinosaurs Became Extinct (1993)
- A Close Shave (1995) («Օսկար» մրցանակ)
- The Art Box Bunch (1995)
- Owzat (1997)
- Stage Fright (1997)
- Ձանձրալի (1998) («Օսկար» նոմինացիա)
- Al Dente (1998)
- Minotaur and Little Nerkin (1999)
- Angry Kid (1999)
- The Presentators (2003–2004)
- Wallace & Gromit's Cracking Contraptions (2002)
- The Non-Voters (2004)
- Pib and Pog (2006)
- Գործ հացի և մահի մասին (2008) («Օսկար» նոմինացիա)
- Dot (2010)
- Gulp (2011)
- So You Want to Be a Pirate! (2012)
- Batman կարճամետրաժ հատուկ Cartoon Network-ի համար
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Great Egg Race
- Rex the Runt
- Մարդկային հարմարավետություններ
- Planet Sketch
- Purple and Brown
- Շոն ոչխարը
- Chop Socky Chooks
- Timmy Time
- Wallace and Gromit's World of Invention
- Ploo