Ընտելացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Շները և ոչխարներն առաջին ընտելացված կենդանիներն են

Ընտելացում կամ տնայնացում (լատին․՝ domesticus - «տնային» կամ ընտանի)[1], վայրի կենդանիների կամ բույսերի ավելի կանխատեսելի և անհրաժեշտ հատկանիշներով տեսակներ ստանալու նպատակով դրանց սերունդների բազմաբնույթ փոփոխությունների գործընթաց, որի դեպքում բազմաթիվ սերունդներ իրենց վայրի տեսակներից գենետիկորեն մեկուսացված են պահվում և վերարտադրության և խնամքի վրա ազդելով՝ արհեստական ընտրության են ենթարկվում մարդու կողմից[2]։

Դարվինը նկատել է որոշ հատկանիշներ, որոնցով տնային կենդանիները տարբերվում էին իրենց վայրի նախնիներից։ Նա նաև առաջինն է նկատել էվոլյուցիայում գիտակցված ընտրասերման (որտեղ մարդիկ ուղղակիորեն ընտրում են ցանկալի հատկանիշներով տեսակներ) և անգիտակից ընտրասերման (որտեղ հատկությունները զարգանում են որպես բնական ընտրության կողմնակի արդյունք կամ այլ հատկանիշների ընտրությունից) միջև տարբերությունը[3][4][5]։ Ընտանի և վայրի պոպուլյացիաների միջև գոյություն ունեն գենետիկ տարբերություններ։ Նույնպիսի տարբերություններ գոյություն ունեն ընտելացվածների հատկանիշների (որ գիտնականները կարծում են, որ կարևոր են եղել ընտելացման սկզբնական փուլում) և բարելավվածների հատկանիշների միջև, որոնք ի հայտ են եկել վայրի և ընտանի պոպուլյացիաների բաժանումից սկսած[6][7]։ Ընտելացված հատկանիշները հիմնականում ֆիքսված են բոլոր ընտելացվածների մոտ և սելեկցիայի են ենթարկվել այդ կենդանու կամ բույսի ընտելացնելու սկզբնական փուլում, մինչդեռ, կատարելագործված առանձնահատկություններն առկա են միայն ընտելացվածների ինչ-որ խմբի մոտ, թեև դրանք կարող են առկա լինել նաև առանձին ցեղատեսակների կամ տարածաշրջանային պոպուլյացիաների մոտ[6][7]։

Շունը եղել է ողնաշարավոր կենդանիներից առաջինը, որն ընտելացվել[8][9] և հաստատվել է Եվրասիայում նախքան վերին պլեյստոցեն դարաշրջանի ավարտը, շատ ավելի վաղ, քան այլ կենդանիների կուլտիվացումը և ընտելացումը[9]։ Հնագիտական և գենետիկական տվյալները ցույց են տալիս, որ վայրի և ընտանի տեսակների, այդ թվում՝ էշերի, ձիերի, ուղտերի, այծերի, ոչխարների և խոզերի միջև գեների երկկողմանի, երկարատև հոսքը, տարածված էր[6][10]։

Հաշվի առնելով կարևորությունը մարդկանց համար և նշանակությունը` որպես էվոլյուցիոն և ժողովրդագրական փոփոխության մոդել, ընտելացումը ներգրավել է գիտնականներ հնագիտության, պալեոնտոլոգիայի, անտրոպոլոգիայի, բուսաբանության, կենդանաբանության, գենետիկայի և բնապահպանական գիտությունների բնագավառներից[11]։ Թռչնատեսակներից հիմնական խոշոր ընտանի թռչունը հավն է, որը կարևոր է միս և ձու ստանալու համար, չնայած տնտեսապես արժեքավոր թռչնատեսակներից են հնդկահավը, խայտահավը և բազմաթիվ այլ տեսակներ։ Թռչուններից նաև լայնորեն ընտելացված են նաև վանդակային թռչունները, երգեցիկներից մինչև թութակներ։ Ամենատարածված ընտելացված անողնաշարավորներից են տնային մեղրատու մեղուն և մետաքսագործ շերամը։ Ցամաքային խխունջներն աճեցվում են սննդի համար, իսկ որոշ տեսակների տիպեր պահվում են հետազոտության համար, մյուսները` կենսաբանական պաշտպանության համար։

Բույսերի ընտելացումը սկսվել է առնվազն 12000 տարի առաջ․ առաջին ընտելացումներից է եղել հացահատիկինը, որն արվել է Միջին Արևելքում և շշադդումինը` Ասիայում։ Գյուղատնտեսությունը զարգացել է առնվազն աշխարհի 11 տարբեր կենտրոններում, որտեղ մշակել են տարբեր մշակաբույսեր և կենդանիներ։

Ընտելացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելասիբիյան լայկա
(աշխարհի չեմպիոն, 2009)

Ոչ բոլոր տեսակի կենդանիներն են ընդունակ մարդու հետ համատեղ ապրելուն, միայն քչերն են կարողացել հաղթահարել մարդկանց նկատմամբ վախը։ Տարբեր ժողովուրդներ ձեռնասուն են դարձրել բազմաթիվ ամենատարբեր կենդանիներ` այծքաղներ, կռունկներ, ջայլամներ, պիթոններ, և նույնիսկ կոկորդիլոսներ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ նախամարդիկ անազատության մեջ են պահել և ձեռնասուն են դարձրել նույնիսկ մեգատերիումներին (այժմ մեռած հսկա համրուկներ) և քարանձավային արջերին։ Իսկ Հաննիբալի կրտսեր եղբայրը` կարթագենացի զորավար Հասթրուբալը մ.թ.ա. III դարի վերջում հռոմեացիների հետ պատերազմներում օգտագործել է մարտական փղեր։

էյրշիրյան ցեղատեսակի կով

Սակայն ձեռնասուն դարձնել դեռևս չի նշանակում ընտելացնել։ Ընտելացված կենդանիների տեսակների թիվն, իրոք, շատ մեծ չէ` ոչ ավելի քան 25։ Ընտելացման համար անհրաժեշտ է, որ անազատության մեջ գտնվող կենդանին պարբերաբար սերունդ տա, այսինքն, ագրոցենոզը կամ այլ արհեստական լանդշաֆտը նրա համար դառնա  նորմալ, սովորական բնական միջավայր։ Միայն այն ժամանակ կարելի է զբաղվել բական ընտրությամբ և, մարդու համար  առավել արժեքավոր հատկություններով առանձնյակները պահպանելով, հարյուրավոր տարիներ անց ստանալ արդեն ոչ միայն պարզապես ձեռնասուն, այլ իսկական տնային կենդանի։ Այսպես օրինակ, հնում Սիրիայի, Հնդկաստանի, Կենտրոնական Ասիայի, նույնիսկ Եվրոպայի տիրակալների արքունիքին կից հաճախ պահում էին հեպարդներ, որոնց գնահատում էին գեղեցկության ու գերազանց որսորդական հատկանիշների համար։ Պատմության մեջ հայտնի է երկու օրինակ, երբ ձեռնասուն հեպարդները պատկանել են հայտնի մարդկանց. մեկը` Չինգիզ խանինն է, մյուսը` Կարլոս Մեծինը։ Սակայն ձեռնասուն հեպարդները ընտանի չդարձան։

Մարդու առաջին ուղեկիցը եղել է գայլը, որը մարդու մոտ «եկել է» քարե դարում (10-15 հազար տարի առաջ)։ Գենետիկները պարզել են, որ մարդիկ գայլերին առաջին անգամ ընտելացվել են Հարավային Ասիայում։ Այնպես, ձեռնասուն դարձրած գայլերից և, հնարավոր է, շնագայլերից է առաջացել ընտանի շունը։

Աքաղաղ

Գրեթե նույնքան երկար (ոչ պակաս, քան 10 հազար տարի) է ձգվում մարդու բարեկամությունը ոչխարների և այծերի հետ։ Ոչխարի նախնին եղել է վայրի ոչխարը` մուֆլոնը, որը բնակվել է Հարավային Եվրոպայում և Առաջավոր Ասիայում։ Խաչասերման արդյունքում և մանրակրկիտ ընտրությամբ մարդը ստեղծել է ավելի քան ընտանի ոչխարների 150 ցեղատեսակներ, որոնք այժմ միայն հեռակա կերպով են հիշեցնում վայրի նախնիներին։ Այծերի ցեղը սկիզբ է առնում մորուքավոր կամ բեզոարյան այծից, որը բնակվում է նույն մարզերում, ինչ որ մուֆլոնը։ Ընտանի այծերի ցեղատեսակների թիվը մեծ չէ, բայց նրանք շատ բազմազան են։ անգորականները հիասքանչ մորթով, շվեյցարականները կաթնատվությամբ, ոչ մեծ կամերունյանները ծառերին գերազանց մագլցելով և այլն։

Մարդուն առավելագույն օգուտ բերել է վայրի ցլի կամ տուրի ընտելացումը, որը ժամանակակից կովի նախնին է։ Համեմատաբար վերջերս վայրի տուրերը ապրում էին Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում և Կովկասում։ Երկրի վրա վերջին էգ տուրը սպանվել է Լեհաստանում, Մազովիայի անտառներում, 1627 թվականին։

7,5 հազար տարի առաջ մարդը ընտելացրել է ասիական գոմեշին, որը ուժեղ ու վտանգավոր գազան է։ Այժմ շոգ երկրներում նրանք ոչ միայն մսի և կաշվի աղբյուր են, այլ նաև անփոխարինելի քարշիչ ուժ են։

Ձին ընտելացվել է համեմատաբար վերջերս` 5-6 հազար տարի առաջ։ Նրա նախնին եղել է այժմ ոչնչացված տարպանը, որն իրեն անկաշկանդ էր զգում Եվրասիայի տափաստաններում։ Ի դեպ, որոշ գիտնականներ ենթադրում են, որ ձիերի ծագումնաբանությունը սկսվում է վայրի ձիուց, որը ստացել է Պրժևալսկու ձի անվանումը։

Շեր Ամի մականունով ռազմական փոստային աղավնին ծառայում էր ԱՄՆ-ի բանակում XX դարի սկզբին

Մարդը նստակյաց ապրելակերպին անցավ (մոտավորապես 10 հազար տարի առաջ) և սկսեց զարգացման երկրագործությունը, երբ հայտնվեցին առաջին բնակավայրերը և ամբարները, որոնցում պահվում էին հացահատիկի պաշարները, հայտնվեցին առաջին տնային կատուները։ Կատուների տնայնացումը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում վայրի մերձավորարևելյան (այլ կերպ լիբիական կամ нубийской) կատվին ձեռնասուն դարձնելու ճանապարհով, և այժմ Երկրի վրա ապրող բոլոր 600 մլն ընտանի կատուները հանդիսանում են վայրի մերձավորարևելյան (լիբիական) կատուների ժառանգները, որոնք ընտելացվել են Բարեբեր մահիկի շրջանում։

Սոլինդան և ընտանի թռչունների պատմությունը. մոտ 5 հազար տարի առաջ ընտելացվել են հավերը, որոնք սկիզբ են առնում Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի բանկիվյան և կարմիր հավերից, և սագերը, որոնք վայրի մոխրագույն սագերի սերունդներն են։ 3-4 հազար տարի առաջ Եվրոպայում և Չինաստանում միաժամանակ ընտելացրել են բադերին, իսկ արևմտյան Աֆրիկայում` խայտահավերն են։

Տարբեր ցեղատեսակներ ստեղծելու համար մարդը օգտագործել է ոչ միայն թռչուններին և կաթնասուններին, այլ նաև որոշ անողնաշարավոր կենդանիների, որոնցից ամենակարևորներն են մեղրատու մեղուն և թթենու մետաքսագործը։ Դա տեղի է ունեցել շատ վաղուց է` մոտ 5 հազար տարի առաջ։

Ընտելացման ոլորտի փորձերը մինչև օրս շարունակվում են։ Սելեկցիոներները աշխատանքներ են տանում որմզդեղնների և այծքաղների, եղջերու-մարալների և խոյացուլերի և այլ սնամեջ եղջյուրավորների հետ, սամույրների, ջրաքիսների և բազմաթիվ այլ մորթատու գազանների հետ։

Վայրի կենդանիների տնայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգորական սպիտակ ճագար

Վայրի կենդանիների ընտելացման գործընթացն սկսվում է մարդուն անհրաժեշտ որոշակի հատկանիշներով ժառանգ ստանալու նպատակով առանձին առանձնյակների արհեստական բուծմամբ։ Առանձնյակները, որպես կանոն, ընտրվում են ըստ որոշակի ցանկալի հատկանիշներով, այդ թվում` մարդու և սեփական տեսակի ներկայացուցիչների նկատմամբ ագրեսիվության նվազեցումը։ Այդ առումով ընդունված է խոսել վայրի տեսակների սանձման մասին։ Ընտելացման նպատակն է կենդանուն գյուղատնտեսությունում որպես գյուղատնտեսական կենդանի կամ որպես ընտանի կենդանի օգտագործելը։ Եթե այդ նպատակին հասնել ենք կարելի է խոսել կենդանու ընտելացման մասին։ Ընտելացումն արմատապես փոխում է կենդանու տեսակի հետագա զարգացման պայմանները։ Բնական էվոլյուցիոն զարգացումը փոխարինվում է բուծման չափանիշներով  արհեստական սելեկցիայով։ Այսպիսով ընտելացման շրջանակներում փոխվում են տեսակի գենետիկական հատկությունները։

Կարևոր ընտելացված տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշատիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես շունն ու կատուն. Բիգլ և կատվիկ

Առաջին ընտելացված կենդանին եղել է գայլը։ Սկզբում որպես որսի օգնական է ծառայել, իսկ ավելի ուշ կատարել է նաև որպես պաշտպան։ Շների ընտելացումը (en։Origin of the domestic dog) սկսվել է ուշ պալեոլիթի օրինյակի ժամանակաշրջանին։ Մարդու և շան համակեցության մասին առաջին վկայությունը (գայլի կամ շան ոտնահետքերը և երեխայի ոտքերը) հայտնաբերվել է ֆրանսիական Շովե քարանձավում։ Այդ հետքերը մոտ 26 000 տարեկան են։ Այս փաստը հաստատում է նաև պեղումների արդյունքում հայտնաբերված ուշ պալեոլիթի դարաշրջանում շնազգիների մնացորդների գտածոները Ուկրաինայում (Չերկասի և Չեռնիգովի մարզեր` Մեզին, Մեժիրիչ), Ռուսաստանում (Կուրսկի մարզում` Ելիսևիչի-1, Ալթայի Հանրապետությունում` Ավազակային քարանձավը)[12], Բելգիայում (Գոյե քարանձավ), Չեխիայում (Պշերովի շրջան, Պրշեդմոստի)։

Տնային կատուները մարդուն մոտեցել են մոտ տասը հազար տարի առաջ Բարեբեր մահիկի և նրա մերձակայքի շրջանում` հիմնականում պահպանելով իրենց գիշատիչ ցեղակիցների որսորդական որակները։ Ընտանի կատուները բնակություն են հաստատել հողագործների հետ միասին ամբողջ Մերձավոր Արևելքում։ Մի քանի հազար տարի անց կատուների տարաբնակեցման երկրորդ ալիքը տարածվել է գրեթե ամբողջ Եվրոպայով և Հյուսիսային Աֆրիկայով[13][14]։ Ներկայումս ֆելինոլոգիական միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ճանաչվում է ընտանի կատուների շուրջ 200 տեսակ։

Մոտ 3-4 հազար տարի առաջ Հին Եգիպտոսում հայտնվել են աքիսները` անտառային աքիսի ընտելացված տեսակը։

Խոտակերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնաբստրուպ` պուտավոր ձիու ցեղատեսակ

Առնվազն 8 հազար տարի առաջ մարդիկ վարժեցրել են այծերին, ոչխարներին, խոզերին և կովերին։

Այժմ մեռած վայրի տուրերի (Bos primigenius) վարժեցումից ստացվել են խոշոր եղջերավոր անասունների երկու հիմնական տաքսոններB. taurus և B. indicus։ Բջջակորիզի ԴՆԹ վերլուծությունը ցույց է տալիս, որ B. taurus (վայրի ցուլ) և B. indicus (զեբու) ընտելացումը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում ու Հարավ-Արևմտյան Ասիայում վայրի տուրի աշխարհագրապես անջատ և գենետիկորեն տարբեր պոպուլյացիաներից։ Միտոքոնդրիալ ԴՆԹ վերլուծությունը ցույց է տալիս, որ վայրի ցուլը (Bos taurus) ընտելացվել է Մերձավոր Արևելքում նեոլիթի ժամանակ։ Ավելի ուշ Եվրոպայում տեղի է ունեցել տեղի տուրերի հետ ընտանի ցուլերի մասնակի հիբրիդացում[15][16][17]։

Պատմականորեն կարևոր հետագա իրադարձություն է դարձել մոտ 5,5 հազար տարի առաջ ձիերի ընտելացումը։ Նախքան որպես աշխատող կենդանի օգտագործել սկսելը, նրանք ծառայել են մսի և կաթի աղբյուր։ Ձիերի ընտելացումը, ըստ երևույթին, տեղի է ունեցել միաժամանակ տարբեր վայրերում։ Միտոխոնդրիալ ԴՆԹ հետազոտությունները ցույց տվեցին, որ ներկայումս ապրող ձիերը գենետիկական ընդհանուր արմատ չունեն։ Վերջին սառցապատումից հետո տարբեր վայրերում ապրում էին իրարից մեկուսացված «մնացորդային» տեսակներ։ Սակայն հավանական է, որ առաջին ընտելացումը հաջողվել է հարավային Ուրալի տափաստաններում։

Առաջին կենդանին, որն օգտագործվել է բեռների փոխադրման համար, եղել է մոտ 7,5 հազար տարի առաջ եզը` կրտած ցուլը։ Էշերն ու ձիերը ավելի ուշ են միացել դրանց։ Ձիավարության համար նրանց սկսեցին օգտագործել համեմատաբար աելի ուշ։ Որոշ ժամանակ անց ընտելացվեց նաև ուղտը։

Նոր պատմության մեջ ընտելացվել են լամաները և եղջերուները, ինչպես նաև մանր կենդանիները, ինչպիսիք են կեյվիները և մկնիկները։

Ընտելացման ընթացքում հատկանիշների փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին 2000 տարիների ընթացքում պեկինես ցեղատեսակն արտաքնապես գրեթե չի փոխվել

ՌԳԱ Սիբիրյան բաժանմունքի Նովոսիբիրսկի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտում XX դարի կեսից Բելյաևյան դպրոցի գիտնականների կողմից անցկացվում են ֆերմերային աղվեսներին ընտելացնելու փորձեր։ Ներկայումս հետազոտական խմբի ղեկավարն է պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Տրուտը։ Փորձի ընթացքում կենդանու մոտ զարգացնում է հուզական կապվածություն և նույնիսկ նվիրվածություն մարդու նկատմամբ։ Բայց գլխավորն այն է, որ վայրի կենդանին սովորում է մարդու հետ հաղորդակցության նոր ուղիներ, սովորում է ժեստերը, հայացքները, բառերը հասկանալ և այդ սոցիալական ազդանշաններն օգտագործել «շփման» գործընթացում[18]։

Պրոֆեսոր Լյուդմիլա Նիկոլաևնա Տուրը գրում է, որ «վարքի գենետիկ փոխակերպումը (վայրիից տնայինի) հանգեցնում է մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք նման են պատմական անցյալում շների ու այլ ընտանի կենդանիների հետ տեղի ունեցածին»[19]։

2014 թվականի հուլիսին Հումբոլդտի համալսարանի մի խումբ գիտնականներ Ադամ Ուիլկինսի ղեկավարությամբ (Adam Wilkins) հրապարակել են հոդված, որում արտահայտվել է այն ենթադրությունը, որ կենդանիների ընտելացման ընթացքում սերունդը շարունակելու համար մարդիկ ակամայից ընտրել են նյարդային ծալքի (Нервный гребень) բջիջներում գենետիկական արատներ ունեցող կենդանիներին։ Փորձելով ստանալ ավելի հեզ և հլու տեսակներ, մարդիկ նախ և առաջ ընտրել են այն կենդանիներին, որոնք ունեին թերզարգացած մակերիկամներ, որոնք պատասխանատու են սթրեսային իրավիճակների ժամանակ «խփի կամ փախի» տիպի պահվածքի համար։ Քանի որ մակերիկամների համար պատասխանատու են նյարդային ծալքի միգրացիոն բջիջները (за закладку надпочечников отвечают мигрирующие клетки нервного гребня), սերունդների գենետիկ արատները հենց նրանցում են ամրագրվել[20]։

Տարբեր տեսակի կենդանիների ընտելացման աստիճանը կարող է տարբեր լինել, կախված մարդու պահանջներից։ Ընտելացման գործընթացում, միջավայրի նոր պայմանների և արհեստական ընտրության ազդեցության տակ կենդանիներն այնպիսի նշաններ են ցույց տալիս, որոնք նրանց առանձնացնում են վայրի ցեղակիցների, ընդ որում, ինչքան մարդն ավելի շատ աշխատանք ու ժամանակ է ծախսում իրեն անհրաժեշտ հատկություններով կենդանիներ ստանալու համար, այնքան տարբերություններն ավելի նշանակալից են դառնում։ Միաժամանակ, ինչպես գրում է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հնագիտության ինստիտուտից Դորիան Կ. Ֆուլլերը, «բոլոր ընտելացված կենդանիներն ունեն որոշակի բնորոշ առանձնահատկություններ (թեև պարտադիր չէ, որ բոլոր տնային կենդանիներն ունենան ստորև նշված բոլոր առանձնահատկությունները միաժամանակ)»։

Ընտելացված կենդանիների բնորոշ հատկանիշներից են.

  • չափերի փոփոխությունը. վերջույթների կարճանալը, խոշոր կենդանիների մոտ մարմնի չափերի փոքրացում, փոքր կենդանիների մոտ հնարավոր է չափերի մեծացում և մարմնի տարբեր մասերի ավելի լայն մորֆոլոգիական (օրգանիզմի ձևի և չափերի) փոփոխականություն
  • ավելի շատ հլու-հնազանդություն, ըմբռնողականություն, ինչպես նաև մեծ տևողությունը կենդանիների յուվենիլային (երիտասարդական) բնութագրերի ավելի մեծ տևողություն, նեոտենիա (էվոլյուցիոն զարգացման գործընթաց, որի արդյունքում վարքագծի մանկական ձևերը պահպանվում են նաև հասուն տարիքում)
  • վայրի տեսակի զուգավորման համակարգի խախտում, արուների գերիշխանության կորուստ, սեռական դիմորֆիզմի նվազում
  • ճարպի բաշխվածության փոփոխություն, մկանային զանգվածի կրճատվում
  • մորթու, մորթի կամ փետուրային ծածկույթի տեսակի փոփոխություններ
  • գույնի փոփոխություն, բնական պաշտպանիչ գունավորման կարևորության թուլացում[21]։

Ընտելացման էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուները մեղրով մոմահացի վրա

Ըստ երևույթին, կենդանիների ընտելացման առաջինը քայլերը (չնպատակաուղղված) կարելի է համարել որևէ տեսակի էգերի կողմից մյուս տեսակների ձագերին մեծացնելը  (հայտնի են որոշ տեսակի կապիկների դեպքեր)։ Դեռ իրենց սեփական ձագերը չունեցող էգերը, չկարողանալով այլ էգերից վերցնել նրանց ձագերին, կարող են խլել, օրինակ, քոթոթներին։ Քոթոթները մեծանում են կապիկների հոտի հետ և օգնում են օտարներին քշել (պահպանություն)։

Կենդանիների ընտելացման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակ Ժամանակահատված Երկիր
Շուն (Canis lupus familiaris) 33 000 տարի առաջ[22][23][24][25] Եվրասիա
Ոչխար (Ovis orientalis aries) մ. թ. ա. 8500-6500 թվական[26][27] Հարավարևմտյան Ասիա
Տնային խոզ (Sus scrofa domestica) մ. թ. ա. 7000 թվական[28][29] Մերձավոր Արևելք, Չինաստան, Գերմանիա
Այծ (Capra aegagrus hircus) մ. թ. ա. 10000 թվական[30] Իրան
Կով կամ զեբու (Bos primigenius taurus) մ. թ. ա. 8000 թվական[31][32] Հնդկաստան, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա
Կատուներ (Felis catus) մ. թ. ա. 7000 թվական[33][34][35][36] Կիպրոս և Մերձավոր Արևելք
Հավ կամ Բանկիվյան հավ (Gallus gallus domesticus) մ. թ. ա. 6000 թվական[37] Հնդկաստան և Հարավարևելյան Ասիա
Ծովախոզուկ (Cavia porcellus) մ. թ. ա. 500  թվական[38] Պերու
էշ (Equus africanus asinus) մ. թ. ա. 5000 թվական[39][40] Եգիպտոս
Ընտանի բադեր կամ Կռնչան բադ (Anas platyrhynchos domesticus) մ. թ. ա. 1000 թվական Չինաստան
Գոմեշ (Bubalus bubalis) մ. թ. ա. 4000 թվական Հնդկաստան, Չինաստան
Ձի (Equus ferus caballus) մ. թ. ա. 4500 թվական[41] Ղազախստան, Եվրոպայի տափաստաններ
Միասապատ ուղտ (Camelus dromedarius) մ. թ. ա. 2500 թվական Արաբական թերակղզի
Լամա  (Lama glama) մ. թ. ա 3500 թվական Պերու
Թթենու մետաքսագործ (Bombyx mori) մ. թ. ա. 3000 թվական Չինաստան
Հյուսիսային եղջերու (Rangifer tarandus) մ. թ. ա. 1000 աջ[42] Ռուսաստան
Թխակապույտ աղավնի (Columba livia) մ. թ. ա. 3000 թվական Միջերկրածովյան շրջան
Ընտանի սագ (Anser anser domesticus) մ. թ. ա. 3000 թվական[43] Եգիպտոս
Երկսապատավոր ուղտ (Camelus bactrianus) մ. թ. ա. 3000 թվական Կենտրոնական Ասիա
Յակ (Bos grunniens) մ. թ. ա. 2500 թվական Տիբեթ
Գաուր (Bos gaurus frontalis) հայտնի չէ Հարավարևելյան Ասիա
Ալպակա (Vicugna pacos) 1500 տարի առաջ Պերու
Տնային աքիս (Mustela putorius furo) մ. թ. ա. 500 թվական Եվրոպա
Մուշկաբադ (Cairina momelanotus) հայտնի չէ Հարավային Ամերիկա
Խայտահավ սովորական (Numida meleagris)
հայտնի չէ Աֆրիկա
Ծածան (Cyprinus carpio) հայտնի չէ Արևելյան Ասիա
Հնդկահավ (Meleagris gallopavo) մ. թ. ա. 500 թվական Մեքսիկա
Բանտենգ (Bos javanicus) հայտնի չէ Հարավարևելյան Ասիա
Ոսկե ձուկ (Carassius auratus) մ. թ. 1000 թվականից հետո
Չինաստան
Տնային ճագար (Oryctolagus cuniculus)

Մոխրագույն սագ

1600 թվական


մ. թ. ա. 1500 թվական

Եվրոպա

Երկրորդ ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակ Ժամանակահատված Երկիր
Տուր (Bos primigenius indicus) մ. թ. ա. 8000 թվական Հնդկաստան
Մեղրատու մեղուներ
մ. թ. ա. 4000 թվական Մի քանի շրջաններ
Մարալ (Dama dama) մ. թ. ա. 1000 թվական Միջերկրածովյան
Սովորական սիրամարգ (Pavo cristatus) մ. թ. ա. 500 թվական Հնդկաստան
Տատրակ (Streptopelia risoria) մ. թ. ա. 500 թվական Հյուսիսային Ամերիկա
Համր լոր (Coturnix japonica) 1100-1900 թվական Ճապոնիա
Մանդարինկա (Aix galericulata) հայտնի չէ Չինաստան
Թշշան կարապ (Cygnus olor) 1800 թվական[44] Եվրոպա
Ընտանի դեղձանիկ (Serinus canaria domestica) 1600 թվական Կանարյան կղզիներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чарльз Дарвин (1868). «Изменение животных и растений в домашнем состоянии». OCLC 156100686.
  • Доместикация Սովետական մեծ հանրագիտարան
  • Даймонд, Джаред. Глава 9. Зебры, несчастливые браки и принцип «Анны Карениной» // Ружья, микробы и сталь. Судьбы человеческих обществ = Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies. — М.: Издательская группа АСТ, 2010. — 720 с. — ISBN 978-5-17-061456-1
  • Л. Н. Трут ДОМЕСТИКАЦИЯ ЖИВОТНЫХ В ИСТОРИЧЕСКОМ ПРОЦЕССЕ И В ЭКСПЕРИМЕНТЕ // Вестник ВОГиС, 2007, հատոր 11, № 2.
  • Scott J. P., Fuller J. L. Genetics and the Social Behavior of the Dog. — Chicago: University of Chicago Press, 1965. — 468 p. — ISBN 0-226-74338-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «domesticate». Oxford Dictionaries. Oxford University Press. 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Zeder MA (2015). «Core questions in domestication Research». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 112 (11): 3191–8. doi:10.1073/pnas.1501711112. PMC 4371924. PMID 25713127.
  3. Чарльз Дарвин (1868). «Изменение животных и растений в домашнем состоянии». OCLC 156100686.
  4. Jared Diamond (1997). Guns, Germs, and Steel. Chatto and Windus London. ISBN 978-0-09-930278-0.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  5. Larson, G.; Piperno, D. R.; Allaby, R. G.; Purugganan, M. D.; Andersson, L.; Arroyo-Kalin, M.; Barton, L.; Climer Vigueira, C.; Denham, T.; Dobney, K.; Doust, A. N.; Gepts, P.; Gilbert, M. T. P.; Gremillion, K. J.; Lucas, L.; Lukens, L.; Marshall, F. B.; Olsen, K. M.; Pires, J. C.; Richerson, P. J.; Rubio De Casas, R.; Sanjur, O. I.; Thomas, M. G.; Fuller, D. Q. (2014 Apr 29). «Current perspectives and the future of domestication studies Proceedings of the National Academy of Sciences. 111 (17): 6139–6146. doi:10.1073/pnas.1323964111. PMC 4035915 Freely accessible. PMID 24757054». Proceedings of the National Academy of Sciences. 111 (17): 6139–6146. doi:10.1073/pnas.1323964111. PMC 4035915. PMID 24757054.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 6,2 Larson, G (2014). «The Evolution of Animal Domestication Annual Review of Ecology, Evolution, and Systematics. 45: 115–36» (PDF). doi:10.1146/annurev-ecolsys-110512-135813. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 13-ին.
  7. 7,0 7,1 Doust, A. N.; Lukens, L.; Olsen, K. M.; Mauro-Herrera, M.; Meyer, A.; Rogers, K. (2014). «Beyond the single gene: How epistasis and gene-by-environment effects influence crop domestication». Proceedings of the National Academy of Sciences. 111 (17): 6178–6183. doi:10.1073/pnas.1308940110. PMC 4035984. PMID 24753598.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Domestication». Encyclopædia Britannica. 2016. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  9. 9,0 9,1 Larson G (2012). «Rethinking dog domestication by integrating genetics, archeology, and biogeography» (PDF). Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 109 (23): 8878–83. doi:10.1073/pnas.1203005109. PMC 3384140. PMID 22615366. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 22-ին.
  10. Marshall, F (2013). «Evaluating the roles of directed breeding and gene flow in animal domestication». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 111 (17): 6153–8. doi:10.1073/pnas.1312984110. PMC 4035985. PMID 24753599.
  11. Larson, G (2013). «A population genetics view of animal domestication» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 8-ին.
  12. [«Арушанян З. Л. Как пёс стал другом. Часть 1. Верхний палеолит». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին. Арушанян З. Л. Как пёс стал другом. Часть 1. Верхний палеолит]
  13. DNA study offers some hints of cat domestication history. September 23, 2016.
  14. How cats conquered the world (and a few Viking ships), 20 September 2016.
  15. Ceiridwen J. Edwards, Ruth Bollongino et al. Mitochondrial DNA analysis shows a Near Eastern Neolithic origin for domestic cattle and no indication of domestication of European aurochs, Proceedings of the Royal Society B: Biological Sciences, vol. 274 (2007), pp. 1377-1385.
  16. Anders Götherström et al. Cattle domestication in the Near East was followed by hybridization with aurochs bulls in Europe, Proceedings of the Royal Society B: Biological Sciences, vol. 272 (2005), pp. 2345–2350.
  17. Stephen D E Park et al. Genome sequencing of the extinct Eurasian wild aurochs, Bos primigenius, illuminates the phylogeography and evolution of cattle, Genome Biology (2015) 16:234.
  18. «Юлий Земцов, «Лисья жизнь»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  19. «Л. Н. Трут, Эволюционный эксперимент». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  20. Lenta.ru: Наука и техника: Наука: Ученые назвали причины сходства домашних животных
  21. [«Арушанян З. Л. И создал Бог кошку… (часть 3)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին. Арушанян З. Л. И создал Бог кошку… (часть 3)]
  22. Druzhkova AS, Thalmann O, Trifonov VA, Leonard JA, Vorobieva NV, et al. (2013) Ancient DNA Analysis Affirms the Canid from Altai as a Primitive Dog. PLoS ONE 8(3): e57754. doi:10.1371/journal.pone.0057754
  23. Dienekes' Anthropology Blog : Dog domestication in the Aurignacian (c. 32kyBP)
  24. MSNBC : World’s first dog lived 31,700 years ago, ate big
  25. Scott & Fuller, 1965, էջ 54
  26. Krebs, Robert E. & Carolyn A. (2003). Groundbreaking Scientific Experiments, Inventions & Discoveries of the Ancient World. Westport, CT: Greenwood Press. ISBN 0-313-31342-3.
  27. Simmons, Paula; Carol Ekarius (2001). Storey's Guide to Raising Sheep. North Adams, MA: Storey Publishing LLC. ISBN 978-1-58017-262-2.
  28. Giuffra E, Kijas JM, Amarger V, Carlborg O, Jeon JT, Andersson L (2000 թ․ ապրիլ). «The origin of the domestic pig: independent domestication and subsequent introgression». Genetics. 154 (4): 1785–91. PMC 1461048. PMID 10747069.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. G. Larson, K. Dobney, U. Albarella, M. Fang, E. Matisso-Smith, J. Robins, S. Lowden, H. Finlayson, T. Brand, E. Willerslev, P. Rowley-Conwy, L. Andersson, A. Cooper (2005 թ․ մարտ). «Worldwide Phylogeography of Wild Boar Reveals Multiple Centers of Pig Domestication» (PDF). Science. 307 (5715): 1618–21. doi:10.1126/science.1106927. PMID 15761152.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  30. Melinda A. Zeder, Goat busters track domestication Արխիվացված 2012-02-04 Wayback Machine (Physiologic changes and evolution of goats into a domesticated animal), April 2000,(անգլերեն)(англ.) (summarizing research done in Ganj Dareh).
  31. «Late Neolithic megalithic structures at Nabta Playa (Sahara), southwestern Egypt». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  32. Source : Laboratoire de Préhistoire et Protohistoire de l’Ouest de la France [1] Արխիվացված 2009-06-26 Wayback Machine, (Ֆրանսերեն)(фр.).
  33. «Oldest Known Pet Cat? 9500-Year-Old Burial Found on Cyprus». National Geographic News. 2004 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
  34. Muir, Hazel (2004 թ․ ապրիլի 8). «Ancient remains could be oldest pet cat». New Scientist. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  35. Walton, Marsha (2004 թ․ ապրիլի 9). «Ancient burial looks like human and pet cat». CNN. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  36. [2], domestication of the cat on Cyprus, National Geographic.
  37. West B, Zhou B-X. (1989). «Did chickens go north? New evidence for domestication» (PDF). World's Poultry Science Journal. 45 (3): 205–218. doi:10.1079/WPS19890012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ հուլիսի 29-ին. {{cite journal}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  38. History of the Guinea Pig (Cavia porcellus) in South America, a summary of the current state of knowledge
  39. Beja-Pereira A, England PR, Ferrand N; և այլք: (2004 թ․ հունիս). «African origins of the domestic donkey». Science. 304 (5678): 1781. doi:10.1126/science.1096008. PMID 15205528. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  40. Roger Blench, The history and spread of donkeys in Africa|Kibibyte}}PDF (235 KiB)(անգլերեն)
  41. The Domestication of the Horse; см также Одомашнивание лошади
  42. Domestication of Reindeer Արխիվացված 2009-03-16 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  43. Geese: the underestimated species
  44. Cygnus olor 2014 Texas Invasive Species Institute. All Rights Reserved. Lamar University | Sul Ross State University | Texas State University, San Marcos

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտելացում» հոդվածին։