Շրջակա միջավայրի պահպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիայի էկոլոգիան

Շրջակա միջավայրի պահպանություն , միջոցառումների համալիր, որը նախատեսված է մարդկային գործունեության բացասական ազդեցությունը բնության վրա սահմանափակելու համար։ Արևմտյան երկրներում շատ հաճախ կիրառվում է նաև էնվայրոնմենտոլոգիա (անգլ.՝ Environmental science) հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է «գիտություն շրջակա միջավայրի պահպանության մասին»։

Այդպիսի միջոցառումներից կարող են համարվել.

  • Արտանետումների սահմանափակումը մթնոլորտ և ջրոլորտ` նպատակ ունենալով բարելավել ընդհանուր էկոլոգիական իրադրությունը.
  • Արգելավայրերի, արգելոցների և ազգային պարկերի ստեղծումը` նպատակ ունենալով պահպանել բնական համալիրները.
  • Ձկնորսության և որսի սահմանափակումը՝ նպատակ ունենալով պահպանել որոշակի տեսակներ.
  • Թափոնների չթույլատրված արտանետումների սահմանափակումը։ Էկոլոգիական լոգիստիկայի մեթոդների կիրառումը տարածաշրջանի տարածքում չթույլատրված թափոններից ընդհանուր մաքրման համար։

Շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև Շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։

Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը[1]։

Շրջակա միջավայրի պահպանության հռչակագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան «Բնության պահպանության միջազգային միություն» (IUCN) և «Շրջակա միջավայրի ծրագիր» (0NEP) բնապահպանական միջազգային կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ընդունել է շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային հռչակագիր։ Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային ռազմավարությանն էր նվիրված 1992 թվականին Ռիո դե ժանեյրոյում կայացած միջազգային գիտաժողովը, որն ընդունել է «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագիրը, որում սահմանվել են հաջորդ հարյուրամյակում մարդկության բնապահպանական քաղաքականությունը և Նոր համաշխարհային ռազմավարության գլխավոր սկզբունքային դրույթները (մոլորակը և նրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները, բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք)։ Գիտաժողովն ընդունել է նաև «Շրջակա միջավայրի պահպանության մասին» հռչակագիր, որը հայտնի է «Ռիոյի հռչակագիր» անվամբ։ Հայաստանի Հանրապետությունը շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է նաև մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беспамятнов Г. П., Кротов Ю. А., Предельно допустимые концентрации химических веществ в окружающей среде, Л., 1985
  • Грушко Я. М., Вредные органические соединения в промышленных выбросах в атмосферу, Л., 1986
  • Грушко Я. М., Вредные неорганические соединения в промышленных выбросах в атмосферу, Л., 1988
  • Дмитриев М. Т., Казнина Н. И., Пинигина И. А., Санитарно-химический анализ загрязняющих веществ в окружающей среде, М., 1989
  • Яблоков А.В. и др. Охрана живой природы։ проблемы и перспективы. М., 1983.
  • Открытие нового вида опасных антропогенных воздействий в экологии животных и биосфере. М.։ МАКС-Пресс. 2008. 108 с.
  • Hartshorn G. S. A Russian "Silent Spring". - BioScience, 1992, Vol. 42, No. 7, p. 559-560.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հ․ Մ․ Այվազյան «Հայաստանի բնաշխարհ», էջ 620, Հայկական Հանրագիտարան հրատարակչություն, 2006 թ Երևան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]