Բանտենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանտենգ
Բանտենգ (արու)
Բանտենգ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ցեղ Bos
Տեսակ Բանտենգ (B. javanicus)
Միջազգային անվանում
Bos javanicus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բանտենգ (անգլ.՝ Bos banteng), սնամեջ եղջերավորների ընտանիքի, ցուլերի ենթաընտանիքի երկկճղակավոր որոճող կենդանի։ Կան վայրի և ընտանի տարբերակներ։ Վայրի բանտենգ փոքր է և ունի համաչափ մարմնակազմ։ Իրանի երկարությունը 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,5 մ, կենդանի քաշը՝ 250–350 կգ։ Եղջյուրները խոշոր են (40–50 սմ), ծռված դեպի վեր և ներս։ Բանտենգ ցուլերը մուգ մոխրագույն են, իսկ կովերը՝ թուխ շիկագույն։ Սեռահասուն է դառնում երկու տարեկանից։ Փոքր հոտերով տարածված է Հնդկաչինի, Մալայան կղզեխմբի կղզիների հարթավայրերում և լեռնային անտառներում։ Ընտանի բանտենգ, Բալիի տավարը (ընտանեցված է Բալի կղզում) լավ հարմարված է շոգ կլիմայական պայմաններին։ Օգտագործվում է որպես բանող և մսատու տավար։ Ընտանի տավարի և բանտենգի տրամախաչումից ստացված խառնածինն անպտուղ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 290 CC BY-SA icon 80x15.png