Սնամեջ եղջյուրավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնամեջ եզջյուրավորներ

Սնամեջ եղջյուրավորներ[1][2][3] (լատ.՝ Bovidae), եղջյուրավորներ, երկսմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Սնամեջ եղջյուրավորները ի տարբերություն եղջերուների, եղջյուրները ճակատոսկրի ելուստների վրա նստած սնամեջ եղջյուրային պատյաններ են և աճում ու պահպանվում են կենդանու ողջ կյանքի ընթացքում։ Վերին ծնոտի վրա կտրիչներ և ժանիքներ չունեն։ Սեղանատամների ծամող մակերեսի վրա կան էմալի կիսալուսնաձև ծալքեր։ Ստամոքսը բազմախցիկ է։ Կույր աղիքը լավ է զարգացած։ Սնամեջ եղջյուրավորների ընտանիքին են պատկանում ցուլերը, այծերը, խոյերը և այծեղջերուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք
  2. Բեզոարյան այծ
  3. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին»։ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ։ օգոստոսի 16, 2012։ էջ 66։ Վերցված է 28 Մայիս 2016 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 479 CC BY-SA icon 80x15.png