Պրժևալսկու ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրժևալսկու ձի
Պրժևալսկու ձի
Պրժևալսկու ձի
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Միասմբակավորներ (Perissodactyla)
Ընտանիք Ձիազգիներ (Equidae)
Ցեղ Ձիեր (Equus)
Տեսակ E. ferus
Ենթատեսակ Պրժևալսկու ձի (E. f. przewalskii)
Միջազգային անվանում
Equus ferus przewalskii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Պրժևալսկու ձի, ձիերի ընտանիքի միասմբակավոր կենդանի, վայրի ձի։ Հայտնաբերել է ռուս ճանապարհորդ Ն․ Մ․ Պրժևալսկին Կենտրոնական Ասիայում (1879)։ Ընտանի ձիերից տարբերվում է կարճ, կանգնած բաշով ճակատի մազափնջի բացակայությամբ, կարճ պոչով, որի հիմքի մասը ծածկված է կարճ մազերով, խոշոր գըլխով։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուների մարմնի երկարությունը մոտ 2,3 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,3 մ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմնի վերին մասը և կողքերը գորշ կամ կարմրադեղին են, ստորին մասը և դնչի ծայրը՝ ավելի բաց։ Ոտքերը մուգ են։ Մեջքի երկայնքով նեղ, մուգ շերտ է անցնում։ Բաշը և պոչի երկար մազերը սեադարչնագույն են։

Իսկական ձիերի ենթասեռի միակ վայրի տեսակն է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել է կենդանաբանական այգիներում և արգելանոցներում։ Ընտանի ձիերի հետ տրամախաչվում են ու տալիս պտղավետ սերունդ։ Տեսակն ընդգրկված է ԲՄՊՊ Կարմիր գրքում («վտանգված» կարգավիճակում)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 428 CC BY-SA icon 80x15.png