Համրուկ
Համրուկ, կամ համրագնաց, կաթնասուններ, որոնք բաժանվում են երկթաթանի, եռաթաթ համրուկների ընտանիքների՝ ներառելով վեց գոյություն ունեցող տեսակներ։ Նրանք կոչվում են համրուկ, քանի որ չափազանց դանդաղաշարժ են և ծույլ։ Այնուամենայնիվ նրանց ծուլությունը էներգիա խնայելու համար տեղի ունեցող նյութափոխանակային ադապտացիայի հետևանքն է։ Բացի գազաններից փախուստի ժամանակ գործի դրվող զարմանալի էներգիայից, համրուկների մյուս հատկանիշներից ե՝ նրանց ուժեղ մարմինը և իրենց մորթու մեջ սիմբիոտիկ ջրիմուռներ պահելու կարողությունը։
Նրանք պատկանում են թերատամնավորների կարգին, քանի որ առնչակից են մրջնակերներին, որոնք որսում են հատուկ հարմարեցված ճանկերով։ Գոյություն ունեցող համրուկների տեսակներն ընդգրկում են շատ մեգաֆաունային գետնահամրուկներ, որոնցից որոշների չափերը հասնում են փղերի չափերի, ինչպես նաև ծովահամրուկների մի քանի տեսակներ։ Համրուկների պահպանված տեսակները միջին չափի, ծառաբնակ Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի տրոպիկական ջունգլիների բնակիչներն են։
Համրուկները լավ բնակատեղի են համարվում այլ օրգանիզմների համար, և մեկ համրուկը կարող է բնակատեղի լինել ցեցերի, բզեզների, ուտիճների, սնկերի, թարթիչավորների և ջրիմուռների համար[1]։
Կարգաբանություն և անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համրուկի կարգաբանական ենթակարգը «Ֆոլիվորան» է, երբեմն նաև կոչվում է «Ֆիլոֆագա»(Ռիչարդ Օուեն, 1842) կամ «Տարդիգրադա» ( «Ջոն Լաթամ» (թռչնաբան) և «Դեյվիս» 1795)։ Առաջին երկու անվանումները նշանակում են «տերևակերներ», որոնք ծագում են լատիներենից և հունարենից։ Անվանումները, որոնք օգտագործվում են ցեղատեսակների համար, Էկվադորում ներառում են «ռիտտո», «ռիտ», «ռիդետ» բառերը, որոնք մեծ մասամբ կազմված են Հաորանիի Թագաերի ցեղի «քնել», «ուտել», «կեղտոտ» բառերից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Horne, Genevieve (2010 թ․ ապրիլի 14). «Sloth fur has symbiotic relationship with green algae». BioMed Central. Springer Science+Business Media. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 147)։ |