Շեր Ամի
Շեր Ամի | |
---|---|
Թռչնի խրտվիլակը | |
Տեսակ | Փոստային աղավնիներ և առանձնյակ |
Սեռ | արական |
Ծնվել է | ապրիլի 21, 1918 |
Ծննդավայր | Միացյալ Թագավորություն |
Սատկել է | հունիսի 13, 1919 (1 տարեկան) |
Սատկելու վայր | Fort Monmouth, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մրցանակներ | |
Cher Ami Վիքիպահեստում |
Շեր Ամի (ֆր.՝ Cher Ami, թարգմանաբար՝ թանկագին ընկեր), ռազմական փոստային աղավնի, ԱՄՆ-ից Ֆրանսիա է տեղափոխվել ամերիկյան ազդանշանային կորպուսի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում, Արևմտյան ռազմաճակատում, աղավնին կատարել է բազմաթիվ «թռիչքներ»՝ հասցնելով բազմաթիվ կարևորագույն նամակներ[1][2]։
Հայտնի է դարձել Մյոզ-Արգոնյան հարձակման ժամանակ 194 զինվորների փրկությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի հոկտեմբերի 3-ին մայոր Չարլզ Ուայթլիսը և ավելի քան 500 մարդ փոքրիկ առաջխաղացում են ունենում, սակայն հայտնվում են շրջափակման մեջ՝ մնալով առանց սննդի։ Հոկտեմբերի 4-ին նրանք աղավնու միջոցով ճշգրիտ կոորդինատներն են ուղարկում։ Գումարտակը դաշնակիցների կրակի տակ է հայտնվում։ Բազմաթիվ ամերիկացիներ վիրավորվում և սպանվում են հենց առաջին օրը։ Ամերիկյան բանակ է ուղարկվում երկու փոստային աղավնի, սակայն երկուսն էլ սպանվում են։ Մնում էր վերջին աղավնին՝ Շեր Ամին։ Նրա ձախ ոտքին հետևյալ գրությունն է ամրացվում[3]․
Մենք գտնվում ենք ճանապարհի երկարությամբ, բարձրությունը՝ 276,4։ Մեր հրետանին հարվածներ է հասցնում հենց մեզ։ Աստծու սիրուն, դադարեցրեք կրակը։ |
Երբ Շեր Ամին օդ է բարձրանում, գերմանացիները սկսում են կրակել նրա ուղղությամբ, սակայն աղավնուն հաջողվում է ներխուժել ամերիկացիների կողմից զբաղեցրած տարածքները։ Աղավնին 25 րոպեի ընթացքում անցնում է 25 մղոն և հասցնում է ուղերձը, չնայած այն հանգամանքին, որ կրծքավանդակից վիրավորվել էր, զրկվել էր աչքերից և ոտքերից[4][5]։
Բժիշկները պայքարել են Շեր Ամիի կյանքի համար, և նա կենդանի է մնացել։ Դաշնակիցներին հաջողվել է ետ մղել գերմանացիներին և միավորվել գումարտակի հետ։ Արդյունքում աղավնու շնորհիվ փրկվել է 194 զինվոր։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղավնին Վերդենի ճակատամարտի ժամանակ 12 նամակ հասցնելու համար պարգևատրվել է «Մարտական խաչ» ֆրանսիական մեդալով, ինչպես նաև փոստային աղավնու ամերիկյան ընկերության Ոսկե մեդալով։ Թռչունը սատկել է 1919 թվականի հունիսի 13-ին Ֆորտ Մոնմուտում (Նյու Ջերսի)։ Նրա մարմնից խրտվիկալ են պատրաստել, որը պահվում է Սմիթսոնի ինստիտուտում։
2011 թվականին TIME ամսագիրը Շեր Ամին ընդգրկվել է ամենահերոսական կենդանիների տասնյակում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cher Ami—World War I Carrier Pigeon» (անգլերեն). Encyclopedia Smithsonian Seriosly Amazing. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ 2,0 2,1 Webley, Kayla (21 марта 2011). «Top 10 Heroic Animals. 4. Cher Ami the Pigeon» (անգլերեն). TIME. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ «For heavens sake stop it» (անգլերեն). Letters of Note. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Cher Ami — The Carrier Pigeon who saved 200 men» (անգլերեն). Home of Heroes. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ Webley, Kayla (19 июля 2010). «Top 10 Militant Animals. Pigeons» (անգլերեն). TIME. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շեր Ամին Սմիթսոնի ինստիտուտումի պաշտոնական կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեր Ամի» հոդվածին։ |