Բիգլ
Բիգլ | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Միացյալ Թագավորություն |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Բիգլ (անգլ.՝ beagle), որսորդական շան ցեղատեսակ, տարածված են Մեծ Բրիտանիայում։
Այս ցեղատեսակին պատկանող շներն ունեն միջին չափսեր, արտաքնապես նման են անգլիական ֆոքսհաունդ ցեղատեսակին, սակայն ավելի փոքր են, ավելի կարճ ոտքերով և ավելի երկար ու փափուկ ականջներով (ըստ ստանդարտների, ցեղատեսակի ականջները պետք է հասնեն մինչև քթի ծայրը)[1]։ Հասակը 33-ից մինչև 40 սմ է, քաշը՝ 9-ից մինչև 11 կգ։ Էգերը ավելի փոքր են, քան արուները։ Ունեն լավ հոտառություն, որն օգտագործվում են նապաստակ և ճագար որսալու նպատակով, շատ հաճախ օգտագործում են պայթուցիկ նյութերի որոնման համար։ Բիգլները բավականին ակտիվ են և չարաճճի։ Նրանց դաստիարակելը և ուսուցանելը բարդ չէ։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա անվան ծագման երկու տարբերակ։ Դրանցից մեկը կապված է երկար, մեղեդային հաչոց արձակելու ունակության հետ, ինչի պատճառով ցեղի անվանումը կարող էր հիմնվել ֆրանսիական «begueule» բառի վրա, բառացի՝ նեղացրած կոկորդ։ Մյուս տարբերակը կապված է մարմնի փոքր չափերի հետ։ Ըստ այս տարբերակի, ցեղատեսակի անվանումը կապված է հին անգլերեն «begle», կետլական «beag» կամ հին ֆրանսերեն «beigh» բառերի հետ, որոնք ունեին «փոքր» նշանակությունը, օգտագործվում էին բոլոր որսորդական շների համար, անկախ ցեղից և ծագումից
Ցեղատեսակի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան ցեղի ծագման մասին տարբեր վարկածներ։ Հույն պատմաբան Քսենոֆոնի համաձայն՝ արդեն Հին Հունաստանում գոյություն ունեին որսորդական շներ։ Հռոմեացիները վերցրել են որսորդական շների օգտագործման փորձը և նրանց տարել Բրիտանական կղզիներ, որտեղ նրանք երկար ժամանակ խաչասերվել են տեղի շների հետ։ Կան վարկածներ, որ որսորադական շները Անգլիայում գոյություն են ունեցել մինչև հռոմեացիների ժամանումը, մասնավորապես Պվիլլայը, Ուելսի արքայազնը և ժամանակակից թագավոր Արթուրը, ունեցել են սպիտակ որսորդական շների հատուկ ցեղատեսակ։
18-րդ դարի կեսերին Անգլիայում նապաստակ որսալու համար ձևավորվել են երկու հիմնական ցեղատեսակներ՝ հարավային բարակ և հյուսիսային բիգլ։ Սակայն ժամանակակից ցեղի հիմքը դարձել է արդեն 19-րդ դարի կեսերին Փարսոն Հանիվուդի հավաքած շնակապը։ Այն ցուցադրվել է Էսսեքսում, և այդ ժամանակ գրեթե բոլոր հայտնի շնաբուծարաններում կային այս շնակապի տեսակներից[2]։
Մինչև 1870 թվականը, ԱՄՆ-ում հարավային նահանգների փոքրիկ բարակները, որոնց այն ժամանակ անվանում էին բիգլներ, տարբերվում էին ժամանակակից ցեղից։ Նրանք, ինչպես տակսաները, ունեին թեթև գլուխ։ Նրանք նման էին ուղիղ ոտքեր ունեցող բասետներին և ունեին սև, սպիտակ և շիկակարմիր գունավորում։ Նրանք հիանալի որսորդներ էին, բայց արտաքուստ՝ տգեղ, ինչը, սակայն, քիչ էր մտահոգում տերերին։ 1860-ական թվականներին, Կարլինսվիլի Իլինոյս նահանգի գեներալ Ռիչարդ Ռոուեթը, երկիր բերեց բարակների մի խումբ՝ ավելի բարելավված տեսքվ, բայց որ բարակներից գեներալը հավաքեց իր սեփականը, մնում է անհայտ։ 1880 թվականին Պրովիդենսի Ռոդ Այլենդ նահանգից պարոն Առնոլդը Հյուսիսային Անգլիայից բերեց բիգլների մի խումբ, իսկ 1896-ին դա արեց Ջեյմս Լ. Քերնոհանը։ Շուտով՝ 1888 թվականին, ստեղծվեց «Բիգլ» ցեղատեսակի ազգային ակումբը, որն անցկացրեց առաջին դաշտային փորձարկումները։
Ժամանակակից ցեղատեսակի պաշտոնական ստանդարտը հաստատվել է 1957 թվականի սեպտեմբերի 10-ին[3]։
1980 թվականին Ուոլես Հեյվենսենը հաջող փորձ է անցկացրել՝ խաչասերելով բիգլ և գերմանական մաստիֆ ցեղատեսակները։ Այս խաչասերման արդյունքում հայտնվել է շների նոր ցեղատեսակ, որն անվանվել է պագլ։
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեն միջին չափսեր, արտաքնապես նման են անգլիակա ֆոքսհաունդին, սակայն ավելի փոքր են՝ կարճ ոտքերով և ավելի երկար ու փափուկ ականջներով (ականջները պետք է հասնել քթի ծայրին)[4]։ Վզակոթոի բարձրությունը հասնում է 13-ից մինչև 16 դյույմի (33-40 սմ), քաշը՝ 18-ից մինչև 35 ֆունտի (8-16 կգ), իսկ եվրոպական բիգլների հասակը կազմում է մոտ 36-41 սմ, իսկ քաշը 13-18 կգ։ Էգերը ավելի փոքրամարմին են, քան արուները[5]։ Ծնոտները ուժեղ են։ Աչքերը մեծ են՝ մուգ կամ բաց շագանակագույն։ Շուրթերը չափավոր կախված են։ Քթի բլթակը լայն է։ Պարանոցն ունի միջին երկարություն։ Կրծքավանդակը լայն է, որը նեղանում է որովայնի և իրանի հատվածներում։ Պոչը հաստ է և միջին երկարության, բարձր է տնկված և կատարում է զվաևճալի շարժումներ։ Պոչը լավ է խավավորված, հատկապես ծայրի հատվածում, որտեղ մազերը ձևավորվում են խոզանակ։ Բիգլն ունի մկանոտ, միջին երկարություն և հարթ մարմին։ Ազդրերը հզոր են, թաթերը՝ կլոր կամ թեթևակի ձգված։ Մատները ամուր են և կիպ դասավորված։ Բարձիկները կոմպակտ են։
Գունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում հանդիպում են եռագույն բիգլներ՝ սև և շագանակագույն բծերով սպիտակ գունավորմամբ։ Եռագույն առանձնյակները միշտ ծնվում են սև և սպիտակ գունավորմամբ։ Այնուհետև ազդրերի սև գույնը վերանում է և աստիճանաբար գունաթափվում է պոչից դեպի վզակոթ ընկած հատվածներում (որոշ առանձնյակներ մոտ այս գործընթացը բավականին երկար է տևում)։ Երկգույն տարբերակները («լիմոնիկներ») միշտ ունեն սպիտակ հիմնական գույն՝ երկրորդ գույնի հատվածներով (շիկակարմի տարբեր երանգներ)։ Պոչի ծայրը միշտ սպիտակ է։
Հոտառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց մոտ լավ զարգացած է հոտառությունը[6], սա ապացուցել են 1950-ական թվականներին հետազոտություններ անցկացրած Ջոն Պոլ Սկոտը և Ջոն Ֆալերը։ Ուսումնասիրությունների օգնությամբ՝ ստուգելով տարբեր ցեղատեսակների հոտառական ունակությունները, նրանք հայտնաբերեցին, որ բիգլները հաղթահարում են առաջադրանքը առավել պակաս, քան մեկ րոպեում, այն դեպքում երբ մյուս ցեղատեսակներին անհրաժեշտ էր զգալիորեն շատ ժամանակ։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիգլները բարի, քնքուշ և զվարճալի շներ են։ Բիգլը՝ անհայտի բնածին հետազոտողը, այդպես էլ ձգտում է փախչել, ուստի նրանց հանդեպ անհրաժեշտ է հատուկ վերահսկողություն։ Լավ կլինի՝ զբոսանքի ժամանակ նրան չարձակել շնաթոկից։ Բիգլները լավ շփվում են անծանոթների և այլ կենդանիների հետ։ Նրանք էներգիայով լեցուն շներ են, որոնք նախընտրում են գտնվել մեծ թվով մարդկանց շրջապատում։
Բիգլների վարժեցման համար շատ ուժ և համբերություն է պահանջվում, քանի որ նրանք շատ համառ ցեղատեսակ են (բացի այդ, նրանք շատ հետաքրքրասեր են, ինչը թույլ չի տալիս, որ բիգլները արագ կենտրոնանա տիրոջ վրա)։
Բիգլները ուրախությամբ են վերաբերվում հեռավոր զբոսանքներին, սիրում են վազել, բնույթով որսորդներ են, զբոսանքի ժամանակ նրանք մշտապես ընկնում են հետքերով, այրվելով նրանցից որեևէ մեկի հետքերով գնալու ցանկությունից։ Այս զբաղմունքը այնքան է կլանում նրանց ուշադրությունը, որ նրանք կարող են մոռանալ ամեն ինչի մասին, ահա թե ինչու այդ շների զբոսանքի տարած տերերը պետք է մեծ ուշադրություն ցուցաբերեն (սակայն, այս խորհուրդը ավելորդ չի լինի նաև այլ բարակների տերերի համար)։
Բիգլները խելացի և նվիրված ուղեկիցներ են։ Նրանք շատ մաքուր են և դրա շնորհիվ հաճախակի լողանալու կարիք չունի։ Բավականին խելացի են և հիանալի շփվում են ընտանիքի բոլոր անդամների, հատկապես երեխաների հետ։ Այս ցեղատեսակի որոշ առանձնյակներ երբեմն (բայց շատ հազվադեպ) կարող են ագրեսիվություն դրսևորել անծանոթ մարդկանց կամ շների նկատմամբ։
Այս շները իրենց ավելի լավ են զգում՝ ապրելով մասնավոր տանը։ Բիգլները տոկուն են, քմահաճ չեն և չեն պահանջում բարդ խնամք, աչքի են ընկնում հիանալի առողջությամբ[7]։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի միջին տևողությունը կազմում է 12-ից մինչև 15 տարի[8], ինչը բնորոշ է նման չափսեր ունեցող շների համար[9]։
Բիգլները հաճախ տառապում են էպիլեպսիայով, բայց դա կարելի է կառավարել բուժման միջոցով։ Կան հիպոթիրեոզի դեպքեր (միևնույն ժամանակ, ձեռք են բերում ավելորդ քաշ, վատթարանում է մազածածկույթի վիճակը, վերարտադրողական խնդիրներ են առաջանում)։ Ճարպակալումը ընդհանուր խնդիր է, քանի որ նրանք ուտում ամեն անգամ, երբ սնունդը մատչելի է։ Տերերը պետք է ինքնուրույն հետևեն շների քաշին։
Հիմանական հիմանդություններ՝ Ֆուրունկուլ, գլաուկոմա, ծիածանաթաղանթի դիսպլազիա[10]։ Երկար ճկուն ականջների պատճառով ներքին ականջը բավարար չէ օդափոխվում, ինչը կարող է հանգեցնել ականջների վարակի։ Հանդիպում է նաև, այսպես կոչված, «հակառակ փռշտոց», իրականում օդը անցնում է բերանի և քթի միջով, և դա բոլորովին վնաս չէ շան առողջույթան համար։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապես բիգլներին բուծում էին բացառապես որսի համար, քանի որ ունեին հիանալի հոտառություն։ Ըստ 2002 թվականին ընդունված Վայրի Կաթնասունների Պահպանության (Շոտլանդիա) և 2004 թվականին ընդունված Որսորդական (Անգլիա և Ուելս) օրենքների, շների օգտագործումը նապաստակ որսալու համար թույլատրվում էր միայն հողատիրոջ համաձայնությամբ։
Ներկայումս բիգլը բազմակողմանի զարգացած ցեղատեսակ է, որն օգտագործվում է հետապնդման և ներքին հիվանդությունների բժշկություն համար, ինչպես նաև, որպես ընտանի կենդանի։
Հիմնական ցեղատեսակն է, որի վրա կատարվում են բժշկական հետազոտություններ և փորձարարություներ, այդ թվում նաև կենցաղային քիմիայի և կոսմետիկայի փորձարկումներ։
Ֆիմեր բիգլ ցեղատեսակի շների մասնակցությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972՝ «Սնուպի, վերադարձիր տուն» / «Snoop, Come Home!» (ԱՄՆ),
- 1991` «Հենրիի մասին» / «Regarding Henry» (ԱՄՆ),
- 1996` «Շայլո» / «Shiloh» (ԱՄՆ),
- 1999` «Շայլո 2։ Որսի սեզոն» / «Shiloh 2: Siloh Season» (ԱՄՆ),
- 2001` «Կատուներն ընդդեմ շների» / «Cats & Dogs» (ԱՄՆ, Ավստրալիա),
- 2003` «Սարքերի տեսուչ 2» / «Inspector Gadget 2» (ԱՄՆ),
- 2001—2005` «Աստղային ճանապարհ։ Համարձակություն» / «Star Trek: Enterprise» (ԱՄՆ, սերիալ)։ Բիգլ Պորտոս` կապիտան Արչերի շուն։
- 2006՝ «Փրկելով Շայլոին» / «Saving Shiloh» (ԱՄՆ),
- 2007՝ «Սուպերշուն» / «Underdog» (ԱՄՆ),
- 2010՝ «Կատուներն ընդդեմ շների։ Քիթի Գալորի վրեժը» / «Cats & Dogs: The Revenge of Kitty Galore» (ԱՄՆ),
- 2010՝ «Ես չորրորդն եմ» / «I Am Number Four» (ԱՄՆ),
- 2010՝ «Մենք գնեցինք կենդանաբանական այգի» / «We Bought a Zoo» (ԱՄՆ),
- 2012՝ «Ալիքների նվաճողները» / «Chasing Mavericks» (ԱՄՆ),
- 2014՝ «Գեղեցկուհին ու հրեշը (ֆիլմ, 2014)» / «La belle & la bête» (Ֆրանսիա),
- 2014՝ «Ջոն Ուիք» / «John Wick» (ԱՄՆ),
- 2014՝ «Ամանորի նախօրեին» / «One Christmas Eve» (ԱՄՆ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Владимир Круковер Собачья азбука. Выбираем, приобретаем, воспитываем. — М.: Эксмо, 2011. — С. 111. — ISBN 978-5-699-45674-1
- ↑ «Стандарт породы Бигль». Արխիվացված է օրիգինալից 2008-10-10-ին. Վերցված է 2019-11-01-ին.
- ↑ «Beagle: breed standard». Американский клуб собаководства. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Daglish, E. Fitch (1961). Beagles. London: Foyles. էջ 96. ISBN 0707106311. p.37
- ↑ Rice, Dan (2000). The Beagle Handbook. Barron's. էջ 197. ISBN 0764114646. p.147
- ↑ Fogle, Bruce (1990). The Dog's Mind. Howell Book House. էջ 201. ISBN 0876055137. p.40
- ↑ «Всё о собаках. Вопросы и ответы», Москва — Киев, 2008, стр. 35
- ↑ K. M. Cassidy (2007). «Dog Longevity: Breed Longevity Data». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն)(անգլ.) - ↑ K. M. Cassidy (2007). «Dog Longevity: Breed Weight and Lifespan». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն)(անգլ.) - ↑ Gelatt, Kirk N. (ed.) (1999). Veterinary Ophthalmology (3rd ed.). Lippincott, Williams & Wilkins. էջեր 656, 718. ISBN 0-683-30076-8.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)
Բիբլիոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arnold, David and Hazel (1998). A New Owner's Guide to Beagles. T.F.H. Publications, Inc. ISBN 0-7938-2785-X.
- Blakey, Robert (1854). Shooting. George Routledge and Co.
- Daglish, E. Fitch (1961). Beagles. London: Foyles. ISBN 0-7071-0631-1.
- Fogle, Bruce (1990). The Dog's Mind. Howell Book House. ISBN 0-87605-513-7.
- Jesse, George (1866). Researches into the History of the British Dog Volume II. London: Robert Hardwicke.
- Jesse, Edward (1858). Anecdotes of Dogs. H. G. Bohn.
- Kraeuter, Kristine (2001). Training Your Beagle. Barron's. ISBN 0-7641-1648-7.
- Maxwell, William Hamilton (1833). The Field Book: Or, Sports and Pastimes of the United Kingdom. E. Wilson.
- Mills, John (1845). The Sportsman's Library. W. Paterson.
- Rackham, Oliver (2000). The History of the Countryside. Weidenfeld & Nicolson History. ISBN 1-84212-440-4.
- Rice, Dan (2000). The Beagle Handbook. Barron's. ISBN 0-7641-1464-6.
- Scott, John (1845). The Sportsman's Repository. Henry G. Bohn.
- Smith, Steve (2002). The Encyclopedia of North American Sporting Dogs. Willow Creek Press. ISBN 1-57223-501-2.
- "Stonehenge" (pseudonym of J. H. Walsh) (1856). Manual of British Rural Sports. London: G. Routledge and Co.
- Xenophon (translated by H. G. Dakyns) (1897) [c. 380 BC]. On Hunting (Cynegeticus). Macmillan and Co. (published online by eBooks@Adelaide). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին.
- Youatt, William (1852). The Dog. Blanchard and Lea.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիգլ» հոդվածին։ |
|