Գերմանական մաստիֆ
Գերմանական մաստիֆ | |
---|---|
![]() | |
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | Փագ |
Բնաշխարհ | ![]() |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Գերմանական մաստիֆ կամ փագ (գերմ.՝ Deutch Mops), մաստիֆը կամ փագը կնճռոտ փոքր մռութով և գանգրահեր պոչով շան ցեղատեսակ է։ Ցեղատեսակը ունի բարձրորակ, շատ հաճախ դեղնադարչնագույն գունավորումով փայլուն մորթի և փոքրիկ լավ զարգացած մկաններով քառակուսի մարմին։ Փագերը Եվրոպա են բերվել Չինաստանից 19-րդ դարում և տարածում գտել Արևմտյան Եվրոպայում Նիդերլանդների Նարնջագույն Նասաուների Տան և Ստյուարտների Տան կողմից։ 19-րդ դարում Միացյալ Թագավորություններում Վիկտորիա թագուհին մեծ սեր ուներ փագերի նկատմամբ, որը թագավորական ընտանիքի մյուս անդամներին նույնպես փոխանցվեց։ Փագերը հայտնի են իրենց բարությամբ և հանգստությամբ ընկերակցող շներ[1]։ Դեռևս 21-րդ դարում այս ցեղատեսակը հայտնի է իր աստղային հայտնի տերերով։
Ֆիզիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ փագերը 18-րդ դարում պատկերվել են երկար մարմնով[2], ժամանակակից փագերը ունեն քառակուսի մարմին, խորը կրծքավանդակ և լավ զարգացած մկաններ[3]։ Նրանց հարթ և փայլուն մորթիներ, որոնք կարող են լինել՝ շագանակագույն, մարմնագույն կամ սև[3][4]։ Փագերը ունեն 2 տարբեր ականջների ձև՝ «Վարդ» և «կոճակ»։ «Վարդ» ականջները «կոճակ» ականջներից փոքր են և ականջի դիմացի հատվածը ծալվում է դեպի գլխի մի կողմ[5]։ Փագերի ոտքերը շատ ուժեղ, ուղիղ ոտքեր են։ Նրանց կոճերը ուժեղ են, իսկ թաթերը փոքր, նրանց մատիկները իրարից հեռու են և եղունգները սև։
Փագերը ագրեսիվ չեն և հարմար են երեխաներով ընտանիքների համար։ Կախված իրենց տիրոջ տրամադրությունից փագերը կարող են լինել հանգիստ և բարի կամ շատ ակտիվ և կենսուրախ։ Փագերը շատ նուրբ են և զգում են, երբ իրենց տերը վատ տրամադրություն ունի և ամեն ինչ անում են իրեն օգնելու համար։ Շնիկները մի փոքր ալարկոտ են և շատ ժամանակ են ծախսում քնելով։ Նրանց շատ ժամանակ անվանում են ստվերներ, քանի որ նրանք հետևում են իրենց տիրոջը ամենուրեք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Morn September (2010)։ Our Best Friends: The Pug։ Pittsburgh: ElDorado Ink։ էջ 11։ Վերցված է ապրիլի 2, 2015
- ↑ Farr Kendall, Montague, Sarah (1999)։ Pugs in Public։ New York: Stewart, Tabori & Chang, a division of U.S. Media Holdings։ ISBN 1-55670-939-0
- ↑ 3,0 3,1 «American Kennel Club - Pug»։ AKC.org։ op. cit։ Վերցված է հոկտեմբերի 14, 2008
- ↑ Color: The colors are fawn or black. The fawn color should be decided so as to make the contrast complete between the color and the trace and mask.
- ↑ «Ears»։ Pugs.org։ Pug Dog Club of America։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-15-ին։ Վերցված է հոկտեմբերի 14, 2008