Վայրի ցուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վայրի ցուլ
Վայրի ցուլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Վերնաընտանիք Ցուլեր
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ
Ցեղ Իրական ցուլեր
Տեսակ Վայրի ցուլ
Լատիներեն անվանում
Bos taurus Linnaeus, 1758
Ենթատեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Վայրի ցուլ (լատ.՝ Bos taurus), իրական ցուլերի դասին պատկանող տեսակ, որ մտնում է սնամեջ եղջերավորների ընտանիքի մեջ, որի կազմի մեջ են մտնում ներկայիս տնային ցուլերին նախորդող վայրի ենթատեսակները, ինչպես նաև ընտելացված ենթատեսակները։ Լայն իմաստով, վայրի ցուլ անվանումը վերաբերվում է նաև մյուս ոչ ընտելացված ցուլերի տեսակներին, որոնք մտնում են ցուլերի ենթաընտանիքի մեջ։

Վայրի ցուլերի ավելի հայտնի ենթատեսակը և ռուսական ու արևմտյան կովերի անմիջական նախնին տուրն է (Bos taurus primigenius), որը տարածված է եղել Եվրասիայում և անհետացել է XVII դարի սկզբին։ Տուրի անունը երբեմն որպես հոմանիշ է օգտագործվում վայրի ցուլերի ամբողջ տեսակի համար։ Հնդկական զեբուն և նմանատիպ ցեղատեսակները գալիս են Bos taurus indicus ենթատեսակից և առանձնացել են իրենց մերձարևելյան և եվրոպական բարեկամներից մոտավորապես 300 հազար տարի առաջ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ զեբուն նույնիսկ կարելի է առանձնացնել այլ տեսակի մեջ (Bos indicus)։ 1994 թվականին կատարված գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ արդիական կովերը չեն պատկանում նույն տոհմական գծին։ Ընտելացման գործընթացը տեղի է ունեցել տարբեր վայրերում և տարբեր պոպուլյացիաների մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]