Կռունկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կռունկներ
Կռունկներ
Grus grus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Կռունկանմաններ
Ընտանիք Կռունկներ
Լատիներեն անվանում
Grus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176175
NCBI 9114
EOL 14080

Կռունկներ (լատ.՝ Gruidae), թռչունների ընտանիք։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր են, մարմնի բարձրությունը կանգնած վիճակում՝ 90 սմ –155 սմ, ոտքերն ու պարանոցը երկար են։ Առջևի մատները հիմքում միացած են թաղանթով։ Պոչը կարճ է։ Էգի և արուի փետուրները միագույն են։ Ապրում են բաց տարածություններում, տափաստաններում, ճահիճներում, տունդրաներում։ Բնադրում են գետնին, դնում 1-3 ձու։ Հյուսիսային տեսակները չվող են։ Ապրում են առանձին զույգերով, սակայն չուի և ձմեռման ժամանակ երամներ են կազմում։ Ձագերին խնամում են և էգը, և արուն։ Սնվում են բուսական (սերմեր, հատապտուղներ, բույսերի արմատներ ու ընձյուղներ) և կենդանական (միջատներ, փափկամորթներ, մանր կրծողներ) կերով։ Կռունկների քանակը խիստ կրճատվել է ճահիճների չորացման և խոպան հողերի յուրացման հետևանքով, առանձին տեսակներ լրիվ անհետացման սպառնալիքի տակ են։ Հայտնի է 15 տեսակ, որից 5-ը՝ նախկին ԽՍՀՄ-ում, 3-ը՝ ՀՀ-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 668 CC-BY-SA-icon-80x15.png