Մուֆլոն
Օդի,Մուֆլոն | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Ovis musimon Կարլ Լինեյ, 1758
| ||||||||||||||||||
|
Օդի,Մուֆլոն (լատ.՝ Ovis musimon, Ovis ammon musimon, Ovis aries orientalis[1]), կաթնասուն կենդանի։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուֆլոնի երկարությունը հասնում է 130 սմ, բարձրությունը՝ 90 սմ, իսկ քաշն արուների մոտ՝ 50 կգ, էգերի մոտ՝ 35 կգ։
Պահելաձև[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում են լեռնային լանդշաֆտներում։ Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները՝ միայնակ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված են Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում, ինչպես նաև հյուսիսային Իրաքում և հյուսիսարևմտյան Իրանում։ Մոտ 3,000 տարի առաջ հանդիպում էր նաև Ղրիմում և Բալկաններում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։ Մուֆլոնը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ուիլսոն և Ռիդեր (Աշխարհի կաթնասունների տեսակները)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-12-ին։ Վերցված է 2012-09-11
|