Որոճողներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոճողներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Ենթադաս Գազաններ (Theria)
Ինֆրադաս Ընկերքավորներ (Placentalia)
Վերնակարգ Laurasiatheria
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ենթակարգ Որոճողներ (Ruminantia)
Scopoli, 1777
Ընձուղտ

Որոճողներ (լատին․՝ Ruminantia), երկսմբակավորների կարգի կաթնասունների ենթակարգ։ Որոճողների մեծամասնության ստամոքսը բարդ է՝ կազմված 4 բաժնից՝ գանձակ, ցանց, հազարաթերթիկ և շրդան։ Որոշ որոճողների (եղջերվիկներ) ստամոքսը երրորդ բաժին չունի։ Որոճողների մարսողության պրոցեսում մեծ դեր է խաղում կերակրի ործկալը և երկրորդ անգամ ծամելը (որոճալը)։ Մեծամասնության եղջյուրները լավ են զարգացած։ Վերին կտրիչները փոխարինվել են կոշտուկային կամ եղջերային լայն թիթեղիկով։ Առավել զարգացած են խոշոր եղջերային սմբակներով պատված երրորդ և չորրորդ մատները․ մյուսներն զգալիորեն կարճ են կամ բացակայում են։ Հայտնի է որոճողների մոտ 180 տեսակ՝ ընդգրկված 5 ընտանիքներում՝ եղջերվիկներ, եղջերուներ, ուղտեր, սնամեջ եղջերավորներ, ընձուղտներ։ Վայրի որոճողներ հանդիպում են ամենուրեք (բացի Ավստրալիայից, Մադագասկարից և Անտիլյան կղզիներից)։ Առավելապես հոտային, պոլիգամ կենդանիներ են։ Որոճողները ունեն մեծ տնտեսական նշանակություն։ Ընտանի կենդանիներից սնամեջ եղջերավորների ընտանիքին են պատկանում խոշոր եղջերավոր անասունները, ոչխարները, այծերը։ Վայրի որոճողները որսարդյունագործական օբյեկտ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։