Ընձուղտանմաններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ընձուղտանմաններ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ինֆրակարգ | Pecora |
Վերնաընտանիք | Giraffoidea |
Ընտանիք | Ընձուղտանմաններ (Giraffidae) Gray, 1821 |
Ընձուղտանմաններ (լատին․՝ Giraffidae), երկսմբակավորների ընտանիք է, ներկայումս հանդիպում են բացառապես Աֆրիկայում և ներառում են երկու ցեղ՝ ընձուղտ և օկապի։
Ընտանիքի յուրահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ առաջին հայացքից ընձուղտանմանների երկու ներկայացուցիչները նման չեն իրար, նրանք ունեն ընդհանուր հատկանիշների մի ամբողջ խումբ, որոնցից են մաշկով փակված պոզերը, լայն կտրիչները և երկար սև լեզուն։ Լեզուն բավականին շարժուն է և հարմարեցված է բռնող գործառույթ կատարելու համար։ Պոզերը առկա են ծնված օրվանից։ Նրանցից յուրաքանչյուրը կազմված է մեկ ոսկրից, որի աճը ընթանում է զուգահեռ գանգի աճին։ Պոզերը աճում են կյանքի ամբողջ ընթացքում սակայն շատ երկար չեն։
Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու տեսակներն էլ հիմնականում սնվում են բույսերով, առավելապես ծառերի տերևներով։ Այդ պատճառով էվոլյուցիայի ընթացքում ընձուղտանմանների մոտ ձևավորվել է երկար վիզը։ Անտառներում ապրող օկապիների մոտ այդ փոփոխությունը քիչ է կատարվել, ի համեմատ սավաննաներում բնակվող ընձուղտների։ Օկապիները ավելի քիչ են հակված տերևային սննդին, քան ընձուղտները։ Հետաքրքիր այն է, որ ընձուղտներն ուտում են նաև ոսկորներ, որոնք հայտնաբերում են սավաննաներում, դա անհրաժեշտ է նրանց կմախքի ամրեցման համար։
Ֆիլոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցյալում ընձուղտանմանները ավելի բազմազան են եղել, քան այսօր։ Նրանց առաջացումը վերագրվում է միոցենի ժամանակաշրջանին։ Առաջին ընձուղտանմանները նման էին եղնիկանմաններին և դեռևս չունեին վերը նշված առանձնահատկությունները։ Մինչև պլեյստոցենի ժամանակաշրջանը ընձուղտանմանները բնակվում էին նաև Եվրոպայում և Ասիայում։
Ընձուղտանմանների վերացած տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
- † Birgerbohlinia
- † Bohlinia
- † Bramatherium
- † Decennatherium
- † Giraffokeryx
- † Helladotherium
- † Honanotherium
- † Hydaspitherium
- † Indratherium
- † Injanatherium
- † Libytherium
- † Macedonitherium
- † Palaeogiraffa
- † Palaeotragus
- † Progiraffa
- † Propalaeomeryx
- † Samotherium
- † Sivatherium
- † Triceromeryx
- † Vishnutherium
- † Zarafa
|